2024 թվականի նոյեմբերի 19-21-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) առաջին գագաթնաժողովը։
Երեք օրերի ընթացքում ավելի քան 200 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Եվրոպական Միության, ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության պաշտոնյաների հետ քննարկել են տարածաշրջանի մարտահրավերներն ու հնարավորությունները: Գագաթնաժողովի շրջանակներում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ուղերձ է հղել մասնակիցներին:

Քննարկումներից մեկը նվիրված էր ԱլԳ ՔՀՖ բանաձևին: Խմբերով պատվիրակները վերանայել և քննարկել են այն դիրքորոշումները, որոնցով սահմանվել են քաղաքացիական հասարակության և ԱլԳ ՔՀՖ-ի հաջորդ տարվա շահերի պաշտպանության առաջնահերթությունները, ինչպես նաև ուղենշվել է ԱլԳ քաղաքականության ապագան:
Գագաթնաժողովին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակները։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, պատվիրակ Սյուզաննա Սողոմոնյանը որպես զեկուցող հանդես է եկել «Ինչպե՞ս ապահովել կառավարության հաշվետվողականությունը ճնշումների միջավայրում» թեմային նվիրված պանելում: Նա ներկայացրել է ՀՀ-ում քաղաքացիական տարածքի վիճակը, հնարավոր մարտահրավերներն ու ընթացիկ գործընթացները, ինչպես նաև իրավապաշտպանների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող ճնշումների ու սպառնալիքների մասին։