ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ․ ՄԻԱՑԻ՛Ր Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 10-րդ հատուկ հոսքին

Ունե՞ս ցանկություն պայքարելու կոռուպցիայի դեմ։ Մեր դպրոցը հենց քե՛զ համար է։

Իրավաբանների հայկական ասոցիացիան «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով իրականացվող «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակներում մեկնարկում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հատուկ հոսքի ընդունելությունը, որի նպատակն է ազդարարման համակարգի տարածման և զարգացման միջոցով բարելավել հակակոռուպցիոն միջավայրն ու մշակույթը Հայաստանում՝ այդ գործում ակտիվորեն ներգրավվելով բարեխիղճ երիտասարդներին։

Նշենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան 2014 թվականից ի վեր անցկացնում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը, որի հոբելյանական 10-րդ հոսքն ուղղված է ազդարարման համակարգի բարելլավմանը և բարեխիղճ հասարակութայն կերտմանը։

Ի՞ՆՉ ԿՍՏԱՆԱՍ՝

  • Խորը գիտելիքներ ազդարարման համակարգի մասին
  • Հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ
  • Գործնական հմտություններ
  • Ավարտական վկայական

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ

  • Բուհերի ուսանողներ
  • Ավագ դպրոցի աշակերտներ
  • Ուսուցման մեկնարկը՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ից։
  • Ուսուցման ավարտը՝ 2024 թվականի դեկտեմբերի 20։

Ուսուցման փուլերը՝

  • ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի ուսուցման առցանց ուսուցման հարթակի (e-learning) տեսադասերի և ինտերակտիվ նյութերի միջոցով: Յուրաքանչյուր թեմայի ավարտին մասնակիցները պետք է լրացնեն գիտելիքների ստուգման առցանց հարցաշարեր։
  • ՎԻՐՏՈՒԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ այս փուլում առցանց ուսուցման փուլն ամբողջապես անցած մասնակիցները կստանան հնարավորություն վիրտուալ այցերի միջոցով ունենալ քննարկումներ և հանդիպումներ ոլորտային պատկան մարմինների ներկայացուցիչների հետ (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Գլխավոր դատախազություն, Հակակոռուպցիոն կոմիտե, Արդարադատության նախարարություն և այլն)։
  • ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. Ամփոփիչ փուլի շրջանակներում վիրտուալ ուսումնական այցելության փուլը հաջողությամբ ավարտած մասնակիցները կբաժանվեն խմբերի և ինտերակտիվ խմբային աշխատանքների միջոցով կզարգացնեն իրենց տեսական գիտելիքները արդեն գործնականում։ Մասնակիցները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորի աջակցություն՝ խմբերի համար։

Դպրոցի բոլոր փուլերը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան ավարտական վկայականներ:

  • ԿԱՐԵՎՈՐ․ Ուսուցումն անվճար է։ Մասնկացել ցանկացողները պետք է լրացնեն ընդունելության դիմում-հայտը մինչև 2024թ.-ի նոյեմբերի 24-ը, ժամը 23:59-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 54-01-99:

  • ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ ԵՎ ԴԱՐՁԻ՛Ր ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍ։

Սույն հրապարակումը պատրաստվել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: