2023-ի սեպտեմբերի 27-ին, ժամը 7-ին դուրս ենք եկել տնից, 2 օր ճանապարհ ենք եկել ու սեպտեմբերի 29-ին հասել ենք Գորիս։ Այս մասին Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում պատմեց Գոհար Ավագիմյանը։ Նշում է՝ ճանապարհը շատ դժվար են անցել, լացելով ու տառապանքով․ «Ունեմ 2 տղա։ 2-ն էլ գնացել էին բենզին բերեին, պայթյունի ժամանակ մեծ տղաս զոհվեց։ 2 օր որոնեցինք, հիվանդանոցներում ու «մորգերում», սակայն այդպես էլ չգտանք։ Հիմա 26 տարեկան տղաս Գառնիում է հուղարկավորված»։
Գոհարի ամուսինը ստիպված է եղել արտագնա աշխատանքի մեկնել, կինն էլ չի կարողանում աշխատանք գտնել։ Ընտանիքն օգտվել է Կառավարության տրամադրված աջակցության ծրագրերից։ Մեզ հետ զրույցում կինը ՀՀ-ում առաջացած խնդիրների մասին է պատմում։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Մանրամասները՝ տեսանյութում։