Խաչատրյան Ռաիսան Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում ասաց, որ չի պատկերացրել, որ կարող է Արցախը հայաթափվել, դրա համար էլ իր անձնագիրը վերցրել և հյուր է գնացել։
«Շարժումը որ սկսվեց, իմ հարազատներն ասացին՝ շարժում է, էլ ով պետք է քեզանով զբաղվի։ Եկա, տեսա ամուսինս ծանր վիճակում է, պոստերում հիվանդացել է։ Հիմա էլ ո՛չ թոշակ է ստանում, ո՛չ աշխատանք կա։ Ինձ էլ չեն տալիս, պատճառաբանում են, որ մինչև 50 տարեկաններին են աշխատանք տալիս»,-նշեց նա։
Տիկին Ռաիսայի անձնագրի ժամկետը լրացել է, այդ պատճառով էլ չի կարողանում թոշակ ստանալ։ Նաև չի ստացել 40+10 հազար դրամ աջակցություն։
«30 հազար դրամ պարտք ենք արել, որ փաստաթղթեր սարքեն, ոչ մի բան էլ հնարավոր չի։ Մենակ պարտքերն է մնացել։ Հերթագրվել ենք, բայց երկար ժամանակ թոշակ չեմ ստացել»,-նշում է նա։
————————
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։
Մանրամասները՝ տեսանյութում։