Բաց կառավարման գործընկերություն Եվրոպա դրամաշնորհային համաձայնագրի հիման վրա Եվրոպական միության օժանդակությամբ և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ու Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից իրականացվել է «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագիրը (7. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստր և 9. «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք):
Ծրագրի շրջանակներում,ի թիվս այլոց, հանրային, մասնավոր հատվածի, ինչպես նաև ՔՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել են ԲԿԳ Հայաստանի 2022-2024թթ․ գործողությունների ծրագրի ««eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք» հանձնառության վերաբերյալ թվով չորս ֆոկուս խմբային քննարկումներ (ՖԽՔ)՝ նպատակ ունենալով բարձրաձայնել և հավաքագրել ոլորտային խնդիրները և բացերը։ ՖԽՔ-ների արդյունքները համադրելով միջազգային փորձի և ստանդարտների, ազգային օրենսդրության և պրակտիկայի վերլուծության հետ՝ մշակվել է «Դատական վիճակագրության իրավական կառուցակարգերի կատարելագործում» փորձագիտական վերլուծությունը:
Ուսումնասիրությունը միտված է աջակցելու «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիքի 9-րդ հանձնառության երկու գործողությունների իրականացմանը՝ «Միջազգային փորձի ուսումնասիրություն» (Գործողություն 1) և «Վիճակագրության հավաքագրման նպատակով տարբեր համակարգերի զարգացման և միասնականացման առումով օրենսդրական դաշտի ուսումնասիրություն» (Գործողություն 3):