«180 հազար դրամ վարձ ենք տալիս, շատ դժվար է»․ արցախցի կինը՝ մի շարք իրավական խնդիրների մասին

Սուսաննա Սահակյանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմի հերթական ագրեսայից հետո, բռնի տեղահանվել է Ստեփանակերտից։

Նրա ընտանիքը Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 25-ին։ Ինչպես բոլորը, նրանք էլ երեք օր ճանապարհ են եկել։ Վարձով բնակվում են Էջմիածնում։ Ինքը զբաղվածություն չունի, միայն տղան է աշխատում։ Ասում է, որ պետական աջակցության ծրագրից օգտվել են, սակայն երկու ամիս չեն ստացել 40+10 հազար դրամը։ Արցախցի կինը նշում է, որ իրենց համար առաջնային է բնակարանի խնդրի լուծումը։

————————

Այս նյութը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։

Մանրամասները՝ տեսանյութում։