Վարպետաց դասեր բյուջետային ուսումնական ծրագրի հրավիրյալ փորձառու փորձագետի կողմից

Հուլիսի 23-ին տեղի ունեցան վարպետաց դասեր բյուջեի վերլուծության պրակտիկ հմտությունների զարգացման նպատակով՝ հրավիրյալ փորձառու փորձագետ Հովհաննես Ավետիսյանի մասնակցությամբ։
Վարպետաց դասերն իրականացվեցին ծրագրի շրջանակներում մեկնարկած երիտասարդ մասնագետների ուսումնական ծրագրի խորացված և գործնական հմտությունների զարգացման փուլի և ՔՀԿԶԼՄ ներկայացուցիչների բյուջետային ուսումնական ծրագրի դեմ առ դեմ փուլի շրջանակներում՝ երիտասարդ մասնագետների և ՔՀԿԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Վարպետաց դասերի հիմնական նպատակն էր երիտասարդ մասնագետների և ՔՀԿԶԼՄ ներկայացուցիչների մոտ արդեն իսկ ստացած տեսական գիտելիքների հիման վրա զարգացնել բյուջեի վերլուծության պրակտիկ հմտությունները, տեսական գիտելիքների արդեն գործնական կիրառությունը և բյուջետային գործընթացում հաշվարկային հմտությունները։
Վարպետաց դասերի մեկնարկին և՛ երիտասարդ մասնագետները, և՛ ՔՀԿԶԼՄ ներկայացուցիչները լրացրեցին փորձառու փորձագետի կողմից մշակված գիտելիքների ստուգման սկզբնական թեստը։ Ապա մասնակիցների և փորձագետի միջև ծավալվեց քննարկում ծախսերի, եկամուտների, պետական բյուջեի դեֆիցիտի, պետական պարտքի և ծրագրային բյուջետավորման վերաբերյալ։
Ապա, քննարկմանը հաջորդեց վարպետաց դասի հիմնական՝ գործնական հմությունների զարգացման մասը։ Մասնակիցների կողմից՝ փորձագետի օգնությամբ կատարվեցին մի շարք վերլուծական վարժություններ՝ պետական պարտքի, ՀՆԱ ցուցանիշի, հարկերի հաշվարկմամբ և գծապատկերների կազմմամբ։
Երիտասարդ մասնագետները և ՔՀԿԶԼՄ ներկայացուցիչները դասընթացի սկզբում և վերջում լրացրեցին փորձագետի կողմից կազմված գիտելիքների ստուգման թեստեր՝ գիտելիքների աճի ստուգման նպատակով։
Նշենք, որ դասընթացներն անցկացվում են հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար ձևաչափերով՝ հնարավորություն տալով Երևանից հեռու մարզերի երիտասարդ մասնագետներին և ՔՀԿԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել դասընթացներին և ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ