Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ֆինանսական միջոցների 2006 թվականի աուդիտի եզրակացություն և ֆինանսական հաշվետվություններ
Մենք անկախ աուդիտի ենք ենթարկել “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության 31 դեկտեմբեր 2006թ. դրությամբ տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, ինչպես նաև` “Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում” ծրագրի 01.01.2007-30.06.2007թ. ժամանակահատվածի դոնորի տեսանկյունից դրամարկղային մեթոդով ծախսումների ճշտությունը: Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում կարծիք արտահայտել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:
Մենք աուդիտն իրականացրել ենք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Համաձայն այդ ստանդարտների պահանջվում է, որ մենք աուդիտը նախագծենք և իրականացնենք` ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տվյալների և բացահայտումների բաղադրիչների հետազոտումը` թեսթային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, ընկերության ղեկավարության կողմից իրականացվող կառավարման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների ընթացքում հավաքագրվել են բավարար և իրական տեղեկություններ, որոնց արդյունքները հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Մեր կարծիքով 2006թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, ինչպես նաև` հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները բոլոր էական առումներով արժանահավատ են և տալիս են ճշմարիտ ու իրական պատկերը “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ֆինանսական վիճակի մասին, իսկ հաշվապահական հաշվառումը Ընկերությունում վարվում է “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
31 դեկտեմբերի 2006թ.
հազար դրամ
| ԱԿՏԻՎ | Ծանոթ. | 2006 | 2005 | |||
|---|---|---|---|---|---|---|
| Ոչ ընթացիկ ակտիվներ | ||||||
| Հիմնական միջոցներ | 3 | 42,098 | 35,399 | |||
| Ոչ նյութական ակտիվներ | 4 | 124 | 142 | |||
| Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ | 5 | 13 | – | |||
| Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ | 42,235 | 35,541 | ||||
| Ընթացիկ ակտիվներ | ||||||
| Ընթացիկ դեբիտորական պարտավորություններ և կանխավճարներ | 6 | 136 | 320 | |||
| Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ | 7 | 14,114 | 4,134 | |||
| Այլ ընթացիկ ակտիվներ | 8 | 19 | – | |||
| Ընդամենը ընթացիկ ակտիվներ | 14,269 | 4,454 | ||||
| ՀԱՇՎԵԿՇԻՌ | 56,504 | 39,995 | ||||
| ՊԱՍԻՎ | ||||||
| Սեփական կապիտալ | ||||||
| Կուտակված շահույթ (վնաս) | 130 | 64 | ||||
| Ընդամենը սեփական կապիտալ | 130 | 64 | ||||
| Ոչ ընթացիկ պարտավորություններ | ||||||
| Ակտիվներին վերաբերող շնորհներ | 9 | 42,222 | – | |||
| Ընդամենը ոչ ընթացիկ պարտավորություններ | 42,222 | – | ||||
| Ընթացիկ պարտավորություններ | ||||||
| Ընթացիկ կրեդիտորական պարտավորություններ | 10 | 1 | 702 | |||
| Եկամուտներին վերաբերող շնորհներ | 11 | 14,151 | 39,229 | |||
| Ընդամենը ընթացիկ պարտավորություններ | 14,152 | 39,931 | ||||
| ՀԱՇՎԵԿՇԻՌ | 56,504 | 39,995 |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
01.01.2006թ.-31.12.2006թ.
հազար դրամ
| Ծանոթ. | 2006 | 2005 | ||||
|---|---|---|---|---|---|---|
| Գործառնական այլ եկամուտներ, այդ թվում` | 51,966 | 67,263 | ||||
| Դրամաշնորհներ | 51,480 | 66,673 | ||||
| Անդամավճարներ | 486 | 590 | ||||
| Գործառնական այլ ծախսեր, այդ թվում` | 12 | (51,359) | (65,612) | |||
| Դրամաշնորհներ | (50,940) | (64,321) | ||||
| Անդամավճարներ | 12.1 | (419) | (1,291) | |||
| Գործառնական շահույթ (վնաս) | 607 | 1,651 | ||||
| Այլ ոչ գործառնական շահույթ (վնաս) | 13 | (541) | (2,351) | |||
| Սովորական գործունեությունից շահույթ (վնաս) | 66 | (700) |
ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
01.01.2006թ.-31.12.2006թ.
հազար դրամ
| 2006 | 2005 | |||
|---|---|---|---|---|
| Գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | ||||
| Հաշվետու տարվա զուտ արդյունք | 66 | (700) | ||
| Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների տարեկան մաշվածություն | 5,665 | 7,849 | ||
| 5,731 | 7,149 | |||
| Շրջանառու կապիտալի փոփոխություններ | ||||
| Դեբիտորական պարտքերի զուտ նվազում/ (աճ) | 133 | 578 | ||
| Տրված կանխավճարի զուտ նվազում / (աճ) | 51 | 2,788 | ||
| Այլ ընթացիկ ակտիվների զուտ նվազում / (աճ) | (19) | – | ||
| Կրեդիտորական պարտքի զուտ աճ/ (նվազում) | (701) | 656 | ||
| Զուտ մուտքեր/ (ելքեր) անդամավճարներից | 66 | (700) | ||
| Զուտ մուտքեր/ (ելքեր) դրամաշնորհներից | (25,144) | (24,505) | ||
| Ընդամենը գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | (19,883) | (14,034) | ||
| Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | ||||
| Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների փոփոխություն | (12,346) | (1,428) | ||
| Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների փոփոխություն | (13) | – | ||
| Ընդամենը ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | (12,359) | (1,428) | ||
| Ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | ||||
| Ակտիվներին վերաբերվող շնորհների փոփոխությունից | 42,222 | – | ||
| Ընդամենը ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | 42,222 | – | ||
| Դրամական միջոցների զուտ աճ/ (նվազում) | 9,980 | (15,462) | ||
| Տարեսկզբի դրությամբ դրամական միջոցները և նրանց համարժեքները | 4,134 | 19,596 | ||
| Տարեվերջի դրությամբ դրամական միջոցները և նրանց համարժեքները | 14,114 |

