ԻՀԱ-ի հերթական հաղթանակը․ անչափահաս անձը ընդգրկվել է սոցիալական աջակցության շահառուների ցանկում

Իրավաբանների հայկական ասոցիացիան «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում բռնի տեղահանված և խոցելի (սոցիալապես անապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կին և այլն) անձանց ցուցաբերում է անվճար իրավաբանական աջակցություն։ Նշված ծրագրի շրջանակներում մեզ է դիմել Էլինա Աղաջանյանը՝ իր որդուն բռնի տեղահանված անձանց աջակցության շահառուների ցանկում ներառելու խնդրով պայմանավորված։
Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հանգել ենք այն եզրահանգմանը, որ շահառուի որդին բավարարում է ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ բռնի տեղահանված անձանց տրամադրվող աջակցության ծրագրերով սահմանված պահանջները։
Այդ հիմքով պայմանավորված ԻՀԱ-ի կողմից գրություն է ուղղարկվել Միասնական սոցիալական ծառայությանը՝ անձին շահառուների ցանկում ընդգրկելու խնդրանքով։
Դիմումը բավարարվել է, անձը ստացել է 100.000 ՀՀ դրամ միանվագ աջակցության գումարը և հնարավորություն է ունեցել ներկայացնել առցանց դիմում երեխայի անվամբ՝ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման շրջանակում սոցիալական աջակցության միջոցառումից օգտվելու համար։