Կայացավ ԻՀԱ խորհրդի հերթական նիստը

Հունիսի 11-ին՝ հեռավար ձևաչափով տեղի ունեցավ ԻՀԱ խորհրդի նիստը։ Նիստը վարում էր ԻՀԱ նախագահ և խորհրդի նախագահ Կարեն Զադոյանը։

Նիստի սկզբում Կարոն Զադոյանը և Մարատ Ատովմյանը Խորհրդի մյուս անդամների հետ կիսվեցին Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն մարմնի (ICAC) 8-րդ միջազգային գիտաժողովին մասնակցության և Վիետնամ այցելության արդյունքների և պայմանավորվածություների  վերաբերյալ։

Ապա նիստը շարունակվեց ԻՀԱ-ին անդամակցության և անդամավճարների վճարման հարցրերի վերաբերյալ քննարկմամբ։ Քննարկվեց նաև ԻՀԱ ներկայիս անդամներից մի քանիսի անդամության դադարեցման հարցը։

Այնուհետև ԻՀԱ փոխնախագահ Մարատ Ատովմյանի կողմից ներկայացվեց առաջիկայում նախատեսվող միջազգային իրավաբանական համաժողովի կազմակերպման հարցը։

Խորհրդի անդամները հանդես եկան իրենց առաջարկություններով, տեղի ունեցավ գաղափարների փոխանակում և անդամները միաձայն իրենց աջակցությունն առաջարկեցին համաժողովի կազմակերպման գործում, որի արդյունքում կայացվեց որոշում ստեղծել միջազգային իրավաբանական համաժողովի կազմկոմիտե ԻՀԱ փոխնախագահ Մարատ Ատովմյանի համակարգմամբ։

ԻՀԱ խորհրդի նիստը նախագահում էր Կարեն Զադոյանը, նիստի քարտուղարն էր՝ Արփինե Եղիկյանը։ Խորհրդի նիստին մասնակցում էին խորհրդի անդամներ Մարատ Ատովմյանը, Կարեն Քոչարյանը, Աստղիկ Մատինյանը և ԻՀԱ գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը։