Կայացավ հերթական դասընթացը մասնակցային բյուջետավորման թեմայով

Հունիսի 26-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսումնական ծրագրի դեմ առ դեմ փուլի ընթացքում կայացավ ևս երկու դասընթաց ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների և երիտասարդ մասնագետների մասնակցությամբ։
Այս անգամ դասընթացի հիմնական թեման մասնակցային բյուջետավորման մակարդակները և իրականացման փուլերն էին, իսկ բանախոսն էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը։
Դասընթացի սկզբում նախ մասնակիցները լրացրեցին այս թեմայի վերաբերյալ մշակված գիտելիքների ստուգման սկզբնական թեստը՝ հասկանալու համար մասնակիցների ընկալումը և նախնական գիտելիքները առցանց փուլից հետո։
Ապա, բանախոսը մանրամասնորեն խոսեց մասնակցային բյուջետավորման մակարդակների և իրականացման փուլերի մասին, ինչին հաջորդեց մասնակիցների կողմից հարցադրումները ինչպես պետական, այնպես էլ տեղական մակարդակներում մասնակցային բյուջետավորման իրականացման եղանակների, մեխանիզմների և խոչնդոտների վերաբերյալ։
Քննարկեցին նաև մի շարք հարցեր յուրաքանչյուր փուլում առկա դժվարությունների և դրանց հաղթահարման մեխանիզմների մասին։
Դասընթացը հագեցած էր խմբային և գործնական աշխատանքներով։ Ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով միացած մասնակիցները բաժանվեցին խմբերի և ներկայացրեցին իրենց ուրույն տեսակետները գործընթացի և դրանում առկա բացերի վերաբերյալ՝ առաջարկելով դրանց լուծմանն ուղղված հնարավոր քայլեր։
Դասընթացի ավարտին և՛ երիտասարդ մասնագետները, և ՔՀԿ/ԶԼՄ անդամները լրացրեցին գիտելիքների ստուգման վերջնական թեստը, որի նպատակն էր գնահատել մասնակիցների գիտելիքների մակարդակը մինչև դասընթացը և դասընթացից հետո։
Նշենք, որ դասընթացներն անցկացվում են հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար ձևաչափերով՝ նպատակ ունենալով հեռու մարզերի երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել դասընթացներին և ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: