ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների հետ բյուջետային ուսուցման առցանց փուլի թեմաների վերաբերյալ քննարկում

Սույն թվականի մայիսի 8-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսուցման մասնակիցներն ունեցան առցանց քննարկում՝ հարց ու պատասխան ձևաչափով,  ԻՀԱ ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանի հետ։

ԻՀԱ ներկայացուցիչը ողջունեց մասնակիցներին ուսումնական լավ մեկնարկի ու ընթացքի համար, ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Սյուզաննա Սողոմոնյանին մատչելի և ինտերակտիվ նյութերի համար։

Այնուհետև, ՔՀԿ ներկայացուցիչները առցանց փուլի «Բյուջետային գործընթացում շահերի պաշտպանության իրականացում» բաժնի վերաբերյալ հարցերը քննարկեցին ԻՀԱ ներկայացուցչի հետ։ Արդյունքում ծավալվեց արդյունավետ քննարկում։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: