Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ դասընթաց ազդարարման համակարգի վերաբերյալ

Ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում այս անգամ արդեն Աշտարակ քաղաքում կազմակերպվեց մարզային դասընթաց Արագածոտնի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչների համար։

Դասընթացը մեկնարկեց արշավի փորձագետների ողջույնի խոսքով։ Ապա  նրանք մասնակիցներին ներկայացրեցին թե առհասարակ որն է համարվում ազդարարում, ՀՀ-ում գործող azdararir.am ազդարարման միասնական հարթակը, դրանով ծանուցում ներիակացնելու քայլերը, ինչպես նաև անդրադարձան շատերին հետաքրքրող հարցին, այն է հարթակի գաղտնիության և անանունության պաշտպանության մեխանիզմները։

Դասընթացն ունեցավ առավել ինտերակտիվ ընթացք, երբ մասնակիցները սկսեցին բաժանվել խմբերի և գործնական հմտությունների զարգացման նպատակով կատարել դեպքերի ուսումնասիրություններ և խմբային աշխատանքներ։

Դասընթացն ամփոփվեց մասնակիցների մի շարք հարցադրումներով և քննարկումներով։

Հիշեցնենք, որ դասընթացները իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Արդարադատության նախարարության հետ համատեղ ջանքերով:

Արշավի շրջանակներում իրականացվող մարզային դասընթացների նպատակն է նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում:

Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ նախատեսվում են իրականացնել Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին: Այս դասընթացին նախորդել են համանման ուսուցումներ Սևանում, Եղեգնաձորում, Գորիսում, Արմավիրում, Հրազդանում, և Արարատում։

Սույն հոդվածը պատրաստվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրամիության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ՝ Արևելյան գործընկերության Պետական կառավարման մարմինների բարեփոխումների տարածաշրջանային հիմնադրամ ծրագրի` Կառավարման առաջընթացի խորհուրդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/ GIZ) կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։