Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների նվերների ինստիտուտի կատարելագործմանն ուղղված փորձագիտական վերլուծություններ

Բաց կառավարման գործընկերություն Եվրոպա դրամաշնորհային համաձայնագրի հիման վրա Եվրոպական միության օժանդակությամբ և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ու Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից իրականացվում է «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագիրը (7. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստր և 9. «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք): 
 
Ծրագրի շրջանակներում, ի թիվս այլնի, հանրային, մասնավոր, ինչպես նաև ՔՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել են ԲԿԳ Հայաստանի 2022-2024թթ․ գործողությունների ծրագրի «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստր» հանձնառության վերաբերյալ թվով չորս ֆոկուս խմբային քննարկումներ (ՖԽՔ)՝ նպատակ ունենալով բարձրաձայնել և հավաքագրել ոլորտային խնդիրները և բացերը։ ՖԽՔ-ների արդյունքները համադրելով միջազգային փորձի և ստանդարտների, ազգային օրենսդրության և պրակտիկայի վերլուծության հետ, մշակվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործմանն ուղղված հետևյալ փորձագիտական վերլուծությունները՝
 
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված արգելված նվերների և նվերներ ընդունելու արգելքի պահպանման համար պատասխանատու մարմնի սահմանման միջազգային փորձի, օրենսդրության և պրակտիկայի փորձագիտական վերլուծություն
 
2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների հանձնման և նվերների ռեեստրի միջազգային փորձի, օրենսդրության և պրակտիկայի փորձագիտական վերլուծություն
 
Նախքան վերլուծությունների հրապարակումը, դրանց նախագծերը ներկայացվել են պատկան մարմինների դիտարկումներին, և ստացված կարծիքների հիման վրա դրանք վերանայվել են և ապա՝ հրապարակվել։

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սույն վերլուծական աշխատանքները կօգտագործվեն հակակոռուպցիոն նոր ռազմավարությամբ նախատեսված Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների նվերների ինստիտուտի կատարելագործմանն ուղղված գործողությունների կատարման ընթացքում։