Մայիսի 2-ին Եղեգնաձոր քաղաքում ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում Վայոց ձորի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչների համար տեղի ունեցավ թվով 2-րդ մարզային դասընթացը։
Դասընթացի ընթացքում փորձագետները մասնակիցներին ներկայացրեցին ազդարարման համակարգը, գործող azdararir.am ազդարարման միասնական հարթակը և օրենսդրական կարգավորումները։
Այնուհետև առավել ինտերակտիվ ընթացքի ապահովման նպատակով մասնակիցները կատարեցին գործնական, թեստային և խմբային աշխատանքներ՝ ներկայացնելով իրենց տեսակետներն ու կարծիքը համակարգի մասին։
Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ նախատեսվում են իրականացնել Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին:
Դասընթացները իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Արդարադատության նախարարության հետ համատեղ ջանքերով:
Արշավի շրջանակներում իրականացվող մարզային դասընթացների նպատակն է նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում:
Սույն հոդվածը պատրաստվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրամիության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ՝ Արևելյան գործընկերության Պետական կառավարման մարմինների բարեփոխումների տարածաշրջանային հիմնադրամ ծրագրի` Կառավարման առաջընթացի խորհուրդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/ GIZ) կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։