Փորձագիտական կարծիք և առաջարկություններ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման մասին նախագծերի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախագծվել և Իրանաբանների հայկական ասոցիացիայի դիտարկմանն են ներկայացվել «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, գույքի տնօրինման եղանակների ընտրության մեթոդաբանությունը և տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր) և Նախագծերի հիմնավորումը: 

Կարևորելով սույն նախագծերի կաևորությունը ոլորտի բարելավման գործում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ներկայացրել են նախագծերի վերաբերյալ  փորձագիտական նկատառումներ, կարծիք և առաջարկություններ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։