Կայացավ ԻՀԱ խորհրդի հերթական նիստը

Ապրիլի 23-ին հեռավար ձևաչափով տեղի ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի նիստը, որը նախագահում էր ԻՀԱ-ի խորհրդի նախագահ Կարեն Զադոյանը։

Նիստի մեկնարկին խորհրդի նախագահ Կարեն Զադոյանի կողմից անդամներին ներկայացվեց նիստի օրակարգային հարցերը, որոնք միաձայն հաստատվեցին նիստի մասնակիցների կողմից։

Այնուհետև անդամների միջև ծավալվեց քննարկում ասոցիացիայի անդամավճարների, անդամի անդամության դադարեցնելու, ինչպես նաև նոր անդամների անդամագրելու հարցերի շուրջ։ Քննարկման արդյունքում առաջիկայում ԻՀԱ խորհրդի կազմում սպասվում են նոր համալրումներ։

Անդրադառնալով օրակարգային մյուս հարցին, Կարեն Զադոյանն առաջարկեց ապրիլի 30-ին գումարել Իրավաբանների  հայկական ասոցիացիայի համաժողով՝ միաժամանակ անդամներին ներկայացնելով նաև համաժողովին քննարկվելիք օրակարգային հարցերը։

Նիստի ավարտին խորհրդի անդամ Մարատ Ատովմյանը կիսվեց վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած «Բիզնեսի պաշտպանություն` իրավական երկխոսություն 2024» խորագրով կոնֆերանսին մասնակից լինելու և իր ձեռք բերած փորձառության վերաբերյալ։