Առցանց քննարկում ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսուցման մասնակիցների և ծրագրի փորձագետների միջև

Սույն թվականի ապրիլի 19-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսուցման մասնակիցներն ունեցան առցանց քննարկում ծրագրի բյուջետային բաղադրիչի փորձագետներ՝ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանի և կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանի հետ։

Հանդիպման սկզբում փորձագետները ողջունեցին ՔՀԿ-ների ներկայացուցիչներին  իրենց ակտիվ մասնակցության, հետաքրքրվածության և պատրաստակամության համար և հույս հայտնեցին, որ նրանց հետ դեռ երկար և հետաքրքիր ուսումնական ճանապարհ է սպասվում։

Քննարկման ընթացքում ուսուցման առցանց փուլի մասնակից ՔՀԿ-ների ներկայացուցիչներն իրենց հարցերը ուղղեցին փորձագետներին առաջին՝ «բյուջետային գիտելիքներ» բաժնի թեմաների վերաբերյալ։

ՔՀԿ ներկայացուցիչներ կողմից բարձրացվեցին հարցեր հանրային հատվածի բյուջեների ձևավորման, հանրային բարիքների և բյուջետային գործընթացի վերաբերյալ։ Փորձագետները տվեցին սպառիչ պատասխաններ բոլոր մասնակիցների հարցերին։

Հանդիպման ավարտին ՔՀԿ ներկայացուցիչները նշեցին, որ ողջունում են  ուսումնական այս նախաձեռնությունը և հույս հայտնեցին, որ փորձագետների հետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: