Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ֆինանսական միջոցների 2001 և 2002 թվականների միջազգային աուդիտի եզրակացություն և ֆինանսական հաշվետվություններ
Գրանթ Թորնթոն Ամիօ
ԱՈՒԴԻՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության 31 դեկտեմբեր 2001թ. և 31 դեկտեմբեր 2002թ. դրությամբ հաշվեփակված` տարվա համար
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության համաժողովին և վարչությանը.
Մենք աուդիտի ենք ենթարկել “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության (կազամակերպություն) կից հաշվապահական հաշվեկշիռը առ 31-ը դեկտեմբեր 2001թ.-ի և 31-ը դեկտեմբեր 2002թ.-ի դրությամբ, հաշվետու ժամանակաշրջանների ֆոնդերի աղբյուրների և դրանց օգտագործման մասին, և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները (հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվություններ), ինչպես նաև հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, ներկայացված 8-ից 21-րդ էջերում: Նշված հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պատասխանատվությունն է անցկացված աուդիտի արդյունքում արտահայտել կարծիք հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:
Մենք աուդիտն իրականացրեցինք Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան: Այս ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք` հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը` թեսթային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, կազմակերպության ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:
Մեր կարծիքով, հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունները “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ֆինանսական վիճակի` առ 31-ը դեկտեմբերի 2001թ©-ի և 31-ը դեկտեմբերի 2002թ©-ի, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանների ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները տալիս են ճշմարիտ և իրական պատկերը Հայաստանի Հանրապետության Հաշվապահական Հաշվառման Ստանդարտների համաձայն:
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության
առ 31 դեկտեմբերի
Հազար դրամ
Ծանոթ. | 2002 |
2001
|
||||
---|---|---|---|---|---|---|
ԱԿՏԻՎՆԵՐ | ||||||
Ոչ ընթացիկ ակտիվներ | ||||||
Հիմնական միջոցներ | 3 | 36,509 | 11,342 | |||
Ընթացիկ ակտիվներ | ||||||
Կանխավճարներ | 4 | 14,205 | 361 | |||
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ 5 | 5 | 16,286 | 30,254 | |||
30,491 | 30,615 | |||||
ԸՆԴԱՄԵՆԸ ԱԿՏԻՎՆԵՐ | 67,000 | 41,957 | ||||
ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||
ԿԱՊԻՏԱԼ | ||||||
Լրացուցիչ կապիտալ | (*) | – | 12,255 | |||
Ֆինանսավորման զուտ արդյունք | – | – | ||||
– | 12,255 | |||||
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||
Ոչ ընթացիկ պարտավորություններ | ||||||
Ակտիվներին վերաբերող շնորհներ | 6 | 66,960 | 29,697 | |||
66,960 | 29,697 | |||||
Ընթացիկ պարտավորություններ | ||||||
Կրեդիտորական պարտքեր | 7 | 40 | 5 | |||
40 | 5 | |||||
ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 67,000 | 41,957 |
(*) Տես Ֆինանսավորման աղբյուրների և դրանց օգտագործման մասին հաշվետվությունը:
Հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունները հաստատվել և ստորագրվել են “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ղեկավարության կողմից 2003թ. մարտի 20-ին: Կից ծանոթագրությունները այս ֆինանսական հաշվետվությունների բաղկացուցիչ մասն են:
ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության
31 դեկտեմբերի դրությամբ հաշվեփակված տարիների համար
Հազար դրամ
Ծանոթ. | 2002 |
2001
|
||||
---|---|---|---|---|---|---|
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐ | ||||||
Ստացված դրարմաշնորհներ | 6 | 102,559 | 46,791 | |||
Նյութերի, ապրանքների ձեռքբերում | (5,608) | (3,373) | ||||
Վճարումներ ծառայությունների դիմաց | (7,938) | (14,825) | ||||
Տրված կանխավճարներ | (42,816) | (360) | ||||
Վճարումներ աշխատակիցներին | (22,341) | (21,943) | ||||
Վճարումներ բյուջե | (5,866) | (2,808) | ||||
Վճարումներ սոցիալական ապահովագրության հիմնադրամ | (4,366) | (4,436) | ||||
Այլ գործառնական ծախսեր | (5) | (1,913) | ||||
Գործառնական գործունեությունից ստացված զուտ դրամական միջոցներ | 13,619 | (2,867) | ||||
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐ | ||||||
Ներդրումային գործունեություն | – | 46 | ||||
Հիմնական միջոցների ձեռքբերում | 3 | (25,717) | (8,356) | |||
Այլ ներդրումային գործունեություն | (3,052) | (1,968) | ||||
Ներդրումային գործունեության համար օգտագործված զուտ դրամական միջոցներ | (28,769) | (10,278) | ||||
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐ | ||||||
Ֆինանսական գործունեությունից մուտքեր | 665 | 683 | ||||
Ֆինանսական գործունեությունից ելքեր | – | (48) | ||||
Ֆինանսական գործունեության համար օգտագործված զուտ դրամական միջոցներ | 665 | (635) | ||||
Փոխարժեքային տարբերություն | 517 | 341 | ||||
Դրամական միջոցների և դրանց համարժեքների զուտ աճ | (13,968) | (12,169) | ||||
Ժամանակաշրջանի սկզբնական մնացորդ | 30,254 | 42,423 | ||||
Ժամանակաշրջանի վերջնական մնացորդ | 5 | 16,286 | 30,254 |
Հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունները հաստատվել և ստորագրվել են “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ղեկավարության կողմից 2003թ.-ի հունվարի 20-ին: Կից ծանոթագրությունները այս ֆինանսական հաշվետվությունների բաղկացուցիչ մասն են: