Անվճար իրավաբանական աջակցություն Արցախից բռնի տեղահանվածներին

Իրավաբանների հայակական ասոցիացիան «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում Արցախից բռնի տեղահանված անձանց ցուցաբերում է անվճար իրավաբանական աջակցություն:

Իրավաբանական աջակցությունը ներառում է.

  • Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների փաստագրում,
  • Արցախից բռնի տեղահանված և խոցելի (սոցիալապես անապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կին և այլն) համարվող անձանց իրավաբանական աջակցության տրամադրում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած խնդիրների լուծման համար՝ առցանց, շրջիկ այցելությունների տեսքով և գրասենյակում,
  • Արցախահայերի իրավունքների պաշտպանություն և շահերի ներկայացում ՀՀ պետական մարմիններում,
  • Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ՀԿ-ներին իրավաբանական խորհրդատվության տրամադրում:

Իրավաբանական աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 10 540199 կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորված «Juremonia. Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայատանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ուպաշտպանությունը:

Այս հրապարակումը պատրաստվել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները