Կայացավ ԻՀԱ խորհրդի հերթական նիստը

2024 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստը։

Նիստը մեկնարկեց ԻՀԱ 22.12.2023- 21.02.2024 թվականի գործունեության հաշվետվության ներկայացմամբ, որ շրջանակներում անդրադարձ կատարվեց ԻՀԱ-ի կողմից իրականացվող ծրագրերին, միջոցառումներին և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Iravaban.net առցանց մասնագիտական լրատվամիջոցի ծավալած գործունեությանը։

Նիստի ընթացքում, որոշում ընդունվեց ԻՀԱ-ի կողմից գործարկվող Iravaban.net առցանց մասնագիտական լրատվամիջոցի խմբագրի վերաբերյալ:

Նիստի վերջում խորհրդի անդամների կողմից որոշումներ ընդունվեցին նաև ԻՀԱ-ի անդամության և անդամավճարների հարցերի վերաբերյալ։