ՔԿ-ն անհանդուրժողականություն է դրսևորում անգրագիտության, անկարգապահության և պակաս ջանասիրության նկատմամբ․ Արսեն Այվազյան

«Ինչպես հայտնի է՝ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտան 2 նոր օրենսգրքեր՝ Քրեական դատավարության և Քրեական օրենսգրքերը։ Այդ առումով տարին բավականին ծանր էր, այդ օրենսգրքերի որոշ դրույթներ կյանքի կոչվեցին հենց 2023-ին։ Դա քննիչների համար որոշակի տեխնիկական խնդիրներ առաջացրեց, ավելացրեց նրանց ծանրաբեռնվածությունը։ Այդ խոչընդոտները նրանք պատվով հաղթահարեցին։ Կարող ենք ասել, որ Քրեական դատավարության օրենսգիրքը գրեթե ամբողջությամբ կյանքի է կոչվել և պրոֆեսիոնալ մակարդակով կիրառվում է Քննչական կոմիտեի կողմից»,-այս մասին Iravaban.netի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում խոսեց կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։

Նա խոսել է նաև 2023 թվականին ներդրված էլեկտրոնային նախաքննության համակարգի մասին, այլևս քննչական գործողությունները քննիչները սկսել  են իրականացել տեսախցիկների ներքո։

2024 թվականի հունվարի 1-ից Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը միանալու է կոմիտեին։ Արսեն Այվազյանը պատմել է ինչպես սպասվող դժվարությունների, այնպես էլ  ՊԵԿ-ի քննչականի և ՔԿ-ի միավորման ժամանակ առաջացած բարդությունների մասին։ 2024-ի հունվարի 1-ից սկսած կոմիտեում այլևս կոռուպցիոն բնույթի նոր հանցագործություններ չեն քննվելու։ ՔԿ փոխնախագահը պատմել է, թե ինչպես է դա անդրադառնալու քննիչների ծանրաբեռնվածության վրա։

Արսեն Այվազյանն խոսել է նաև փաստաբանների, իրավապաշտպան կազմակերպությունների ահազանգերին, որոնք վերաբերել են քննիչների կողմից բռնություն կիրառելուն, խոշտանգելուն։ Նա նշել է սակայն, որ նման դեպքեր չեն արձանագրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հարցազրույցը՝ Եվգենյա Համբարձումյանի