Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհուրդն ամփոփեց 2023 թվականը դեկտեմբերի 22-ին կայացած խորհրդի նիստով, որը նախագահում էր ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։
Նիստը մեկնարկեց օրակարգի ներկայացմամբ, որն պարունակում էր ԻՀԱ-ի կողմից 2023 թվականին իրականացված գործողությունների ամփոփումն ու ԻՀԱ նոր ռազմավարական պլանի ներկայացումը։
ԻՀԱ խորհրդի նիստի ընթացքում ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը անդամներին ներկայացրեց կազմակերպության կողմից 2023թ.-ին իրականացված միջոցառումները, ծրագրերը և դրանց շրջանակներում կատարված գործողությունները։ Նա անդրադարձ կատարեց դեկտեմբերի 8-ին Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը և դեկտեմբերի 19-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում կայացած ղեկավար կոմիտեի նիստին։
Նիստի երկրորդ մասում անդամներն ունեցան բազմաբովանդակ քննարկում ԻՀԱ նոր մշակված ռազմավարական պլանի շուրջ և քննարկման արդյունքում հաստատվեց ԻՀԱ 2024-2027 թվականների ռազմավարական պլանը։
Նիստի ավարտին ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը շնորհակալագրեր հանձնեց ԻՀԱ
խորհրդի անդամներ Արփինե Եղիկյանին, Մարատ Ատովմյանին, Կարեն Քոչարյանին` Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի զարգացման գործում ներդրած ավանդի համար: