Բրյուսելում կայացել է ԱլԳ ՔՀՖ 15-րդ տարեկան համաժողովը

2023 թվականի նոյեմբերի 14-16-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացել է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) 15-րդ տարեկան համաժողովը, որին մասնակցում էին ԱլԳ և ԵՄ անդամ երկրների Քաղաքացիական հասարակության շուրջ 200 կազմակերպություններ և որոշում կայացնողներ՝ քննարկելու ներկայիս մարտահրավերները, Արևելյան գործընկերության հետ բազմաշերտ համագործակցության ապագան և այդ գործընթացում դիմակայուն քաղաքացիական հասարակության դերը։

Համաժողովին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակները։ Համաժողովին ելույթ է ունեցել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանի պատվիրակները համաժողովի շրջանակներում հանդիպել են նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանի հետ։