ԻՀԱ-ի խորհրդի անդամ Մարատ Ատովմյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացրել է Հայաստանում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը Ստրասբուրգում մասնակցել է տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի անկախ փորձագիտական խմբի հանդիպմանը։

Մարատ Ատովմյանը հանդիպել է նաև ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարի եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փոխտնօրենի հետ։ Պարոն Ատովմյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացրել է Հայաստանում եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։