Հետևողական ենք լինելու հակակոռուպցիոն քաղաքականության մշակման գործում և դրա մշտադիտարկման հարցերում․ Կարեն Զադոյան

Ինչպես Իրավաբանների հայկական ասոցիացիան, այնպես էլ գործընկերները կանգնած են ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների ակունքներում և նրանց համար շատ կարևոր է, որպեսզի այդ բարեփոխումները ճիշտ ուղով գնան։

Այս մասին ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝  ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկմանը, որը կազմակերպվել էր օգոստոսի 29-ին՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ), ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

«Արդարադատության նախարարությունը միշտ հանդիսացել է մեր գործընկերը, անկախ պաշտոնատար անձանցից։ Մենք դիտարկում ենք նախարարությանը որպես ինստիտուտ։ Մեր ամենամեծ ձեռքբերումը պետությունն է, անկախ ՀՀ-ն և հակակոռուպցիոն քաղաքականությունն էլ օգնելու է մեզ, որպեսզի ունենանք ավելի լավ կառավարման համակարգ, կոռուպցիայից զերծ համակարգ, ունենանք բարեվարք հանրային ծառայողների դաս։ Մեր կազմակերպությունները և գործընկերները հետևողական ենք լինելու, մասնկացություն ենք ունենալու, մեր լուման ենք ներդնելու հակակոռուպցիոն քաղաքականության մշակման գործում և դրա մշտադիտարկման հարցերում։ Սուր ու փաստարկված քննադատություններ էլ կլինեն, որոնք ուղղված են համակարգը ավելի լավը դարձնելուն»,-ասաց Կարեն Զադոյանը՝ նշելով, որ ամեն ինչ անելու են ռազմավարության իրականացումը հաջողությամբ պսակելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում