ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան սիրով Ձեր ուշադրությանն է ներկայացնում ասոցիացիայի գործունեության 2004թ.-ի տարեկան հաշվետվությունը: Այն անդրադառնում է կազմակերպության գործունեության գլխավոր ուղղություններին, իրականացված ծրագրերին և ֆինանսական հաշվետվություններին, ինչպես նաև հանդիսանում է այն առաջընթացի արտահայտությունը, որ ՀԵԻԱ-ն ապրել է 2004թ.-ի ընթացքում:
Հիմնադրման պահից կազմակերպությունը հավատարիմ է մնացել իր առաքելությանն ու արժեքներին: ՀԵԻԱ-ի շարունակական գործունեությունը մեր արդյունավետության հավաստումն է: Մնալ արդիական, ինքնատիպ և կայուն մի միջավայրում, ուր ողջունելի է բազմազանությունը, մեր դարի մարտահրավերն է: Իհարկե, շատ բան արված է, սակայն դեռ ավելին կա անելու, քանի որ հասարակությունն այսօր ունի լուծում պահանջող բազմաթիվ իրավական խնդիրներ: Եթե հետադարձ հայացք ուղղենք Հայաստանի հասարակական կյանքին, ապա կտեսնենք, թե բավականին կարճ ժամանակամիջոցում ինչպիսի կարևորություն ստացան քաղաքացիական հասարակություն ստեղծող կազմակերպությունները, նրանց գործունեությունն աննկատ, սակայն համառորեն տարածվեց երկրում: Այս գործընթացում ՀԵԻԱ-ն ևս ունեցավ իր դերակատարումը:
Այժմ անկասկած դրված են կազմակերպության կայուն զարգացման հիմնաքարերը և մենք թևակոխել ենք հասուն փուլ: Սակայն այս ձեռքբերումները անհնարին կլինեին առանց այն ոգեշնչման և նվիրվածության, որով աշխատում են մեզ հետ կազմակերպության անդամներն ու համախոհները: Անկեղծորեն մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին, համախոհներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, աշխատակազմին ու անդամներին, ովքեր ուղեկցել ու աջակցել են մեզ:
ՀԵԻԱ-ն անշուշտ կշարունակի հետևողականորեն աշխատել բնակչության իրավագիտակցության բարձրացման ու նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ:Կազմակերպությունը կշարունակի իր նպաստը բերել նոր սերնդի իրավաբանների մասնագիտական որակների ձևավորման ու կրթման գործընթացին, նրանց մեջ սերմանել իրավական մշակույթի և իրավագիտակից հասարակության ձևավորման համար անհրաժեշտ արժեքներն ու փորձը:
Հարգանքներով
Կարեն Զադոյան,
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը (ՀԵԻԱ) ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների կողմից: Այն ՀՀ արդարադատության նախարարությունում որպես հասարակական կազմակերպություն գրանցվել է 1995թ.-ի մարտի 14-ին: 1997թ.-ի մայիսին, 1999թ.-ի դեկտեմբերին և 2002թ.-ի դեկտեմբերին կազմակերպությունը վերագրանցվել է:
Կազմակերպության առաքելությունն է.
Ձևավորել կրթված, մասնագիտական բարձր կարողություններ ունեցող, նոր մտածելակերպի տեր իրավաբանների սերունդ, որի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները` պաշտպանված:
Կազմակերպության արժեքներն են.
ա) հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ.
բ) իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն.
գ) իրավաբանական նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր գիտելիքների տեր պրոֆեսիոնալ իրավաբաններ և փաստաբաններ, պաշտպանված մարդու իրավունքներ.
դ) հզոր հասարակական կազմակերպություններ` ուժեղ քաղաքացիական հասարակություն:
Կազմակերպության ապագայի պատկերն է.
Ապագայում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան պետք է լինի Հայաստանի իրավաբանական դաշտում գործող ամենաազդեցիկ, հայտնի, զորեղ և օգտակար կազմակերպություններից մեկը, որը կազմված կլինի գիտակից, նոր մտածելակերպի տեր, իրավաբանական մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող համախոհներից:
ՀԵԻԱ-ին անդամակցում են իրավաբաններ, փաստաբաններ, իրավաբան ուսանողներ և իրավաբանությամբ հետաքրքրվող անձինք: Կազմակերպությունը համալրվում է անդամներով ու համակիր անդամներով, որոնք գիտակցում են ՀԵԻԱ առաքելությունն ու արժեքները և պատրաստ են աշխատել կազմակերպության ապագայի պատկերին հասնելու համար:
ՀԵԻԱ-ն ունի 7 գրասենյակներ, որոնք տեղակայված են Երևանում, Վանաձորում, Կապանում, Գյումրիում, Գավառում, Իջևանում և Գորիսում:
ՀԵԻԱ-ում ակտիվորեն գործում է Իրավաբան ուսանողների բաժանմունքը, որի առաքելությունն է.
Նպաստել նոր սերնդի իրավաբանների կրթության որակի բարձրացմանն ու գիտության առաջընթացին, իրավագիտության զարգացմանը, երկրում իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ու բնակչության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:
Իրավաբան ուսանողների բաժանմունքի գործունեությունը նպատակ ունի խթանել իրավաբան ուսանողների ինքնակազմակերպումը, ինքնազարգացումը, մասնագիտական պրակտիկայի կազմակերպումը: Իրավաբան ուսանողների բաժանմունքը իր գործունեությամբ նպաստում է իրավաբան ուսանողների կողմից հետազոտությունների իրականացմանը, հոդվածների տպագրմանը` կազմակերպելով տարբեր գիտաժողովներ ու մրցույթներ:
ՀԵԻԱ անդամների վերջին համաժողովը տեղի է ունեցել 2004թ.-ի դեկտեմբերի 5-ին: Համաժողովում ընտրվել է կազմակերպության վարչություն` հետևյալ կազմով.
Անուն |
Պաշտոն
|
|
---|---|---|
Կարեն Զադոյան | ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության նախագահ | |
Դավիթ Աբգարյան | ՀԵԻԱ փոխնախագահ, ՀԵԻԱ վարչության փոխնախագահ | |
Նարինե Կարապետյան | ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ վարչության պատասխանատու քարտուղար | |
Արծրուն Միրզոյան | ՀԵԻԱ վարչության անդամ | |
Գարիկ Հայրապետյան | ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի նախագահ | |
Լուսինե Աբգարյան | ՀԵԻԱ վարչության անդամ | |
Արշավիր Խալափյան | ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ |
ՀԵԻԱ-ն, կարևորելով իր գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, պարբերաբար անցնում է անկախ միջազգային ֆինանսական աուդիտ: Կազմակերպությունը հետևողականորեն և ժամանակային առումով պատշաճ հետևում է աուդիտորների կատարած առաջարկություններին: 2004թ.-ին ևս ՀԵԻԱ-ն անցավ միջազգային ֆինանսական աուդիտ, որի արդյունքում տրված եզրակացությունը և ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են սույն տարեկան հաշվետվությունում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
“Բիզնես Կոնսալտ”
Մենք անկախ աուդիտի ենք ենթարկել “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության 31 դեկտեմբերի 2004թ. դրությամբ տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, ինչպես նաև` հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները: Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է` անցկացված աուդիտի արդյունքում կարծիք արտահայտել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:
Մենք աուդիտն իրականացրել ենք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Համաձայն այդ ստանդարտների` պահանջվում է, որ մենք աուդիտը նախագծենք և իրականացնենք` ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տվյալների և բացահայտումների բաղադրիչների հետազոտումը` թեսթային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, ընկերության ղեկավարության կողմից իրականացվող կառավարման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների ընթացքում հավաքագրվել են բավարար և իրական տեղեկություններ, որոնց արդյունքները հիմքեն հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Մեր կարծիքով, բացի վերը նշվածից, 2004թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները բոլոր էական առումներով արժանահավատ են և տալիս են ճշմարիտ ու իրական պատկերը “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ֆինանսական վիճակի մասին, իսկ հաշվապահական հաշվառումը Ընկերությունում վարվում է “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
31 դեկտեմբերի 2004թ.
հազար դրամ
2004
|
2003
|
|||
---|---|---|---|---|
ԱԿՏԻՎ | ||||
I. Ոչ ընթացիկ ակտիվներ | ||||
Հիմնական միջոցներ | 41,802 | 41,776 | ||
Ոչ նյութական ակտիվներ | 159 | 177 | ||
Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ | 41,961 | 41,953 | ||
II. Ընթացիկ ակտիվներ | ||||
Տրված ընթացիկ կանխավճարներ | 2,969 | 7,222 | ||
Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով | 428 | 4 | ||
Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով | 11 | |||
Այլ դեբիտորական պարտքեր | 279 | |||
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ | 19,596 | 39,698 | ||
Ընդամենը ընթացիկ ակտիվներ | 23,283 | 46,924 | ||
ՀԱՇՎԵԿՇԻՌ | 65,244 | 88,877 | ||
ՊԱՍԻՎ | ||||
III. Սեփական կապիտալ | ||||
Կուտակված շահույթ (վնաս) | 763 | |||
Սեփական կապիտալի այլ տարրեր | 465 | |||
Ընդամենը սեփական կապիտալ | 763 | 465 | ||
IV. Ընթացիկ պարտավորություններ | ||||
Կրեդիտորական պարտքեր գնումների գծով | 122 | |||
Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին | 189 | |||
Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով | 47 | 146 | ||
Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով | 893 | |||
Եկամուտներին վերաբերող շնորհներ | 64,434 | 87,062 | ||
Այլ ընթացիկ պարտավորություններ | 87,061 | 66,960 | ||
Ընդամենը ընթացիկ պարտավորություններ | 64,481 | 88,412 | ||
ՀԱՇՎԵԿՇԻՌ | 65,244 | 88,877 |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
01.01.2004թ.-31.12.2004թ.
հազար դրամ
2004
|
2003
|
|||
---|---|---|---|---|
Գործառնական այլ եկամուտներ, այդ թվում` | 54,751 | 57,445 | ||
Դրամաշնորհներ | 54,114 | 56,601 | ||
Անդամավճարներ | 637 | 844 | ||
79,613 | ||||
Գործառնական այլ ծախսեր, այդ թվում` | 54,452 | 56,980 | ||
Դրամաշնորհներ | 54,114 | 56,601 | ||
Անդամավճարներ | 339 | 379 | ||
Գործառնական շահույթ (վնաս) | 299 | 465 | ||
Այլ ոչ գործառնական շահույթ (վնաս) | (4,240) | 0 | ||
Սովորական գործունեությունից շահույթ (վնաս) | (3,941) | 465 |
ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2004թ.-ին ևս ՀԵԻԱ-ն, հավատարիմ մնալով իր առաքելությանն ու արժեքներին, հետևողականորեն աշխատելով իր ռազմավարական նպատակների ուղղությամբ, շարունակեց նախորդ տարիներին սկսված մի շարք ծրագրերի իրականացումը, ինչպես նաև սկսվեցին նոր ծրագրեր.
ա) “2004թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ”
“Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթը միջազգային իրավունքին վերաբերող ամենատարածված և հեղինակավոր մրցույթն է աշխարհում: Մրցույթն անց է կացվում 1959թ.-ից: 2004 թվականի փետրվար ամսին տեղի ունեցավ “2004թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի եզրափակիչը: “2004թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթին մասնակցեցին Հայաստանի իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ: “2004թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի միջազգային փուլը տեղի ունեցավ Վաշինգթոնում, որին մասնակցեց նաև հայաստանյան մրցափուլի հաղթող ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի թիմը: 2004թ.-ի Ֆ.Ջեսափի անվան մրցույթի միջազգային փուլին մասնակցեցին թիմեր աշխարհի շուրջ 94 երկրներից, որոնց շարքում հայաստանյան թիմը գրավեց 52-րդ տեղը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ “Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի` պաշտոնական վեբ կայքում: Ծրագրի իրականացմանը աջակցել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակը և ԱՄՆ դեսպանատունը:
բ) “Իրավաբանական ռեսուրսներ և իրավաբանական օգնություն”
Այս ծրագրի իրականացումը սկսվել էր 2003թ.-ի հոկտեմբերի 1-ից և ավարտվեց 2004թ.-ի սեպտեմբերի 30-ին: Ծրագրի շրջանակներում աշխատանքները կատարվել են հետևյալ ուղղություններով.
- երիտասարդ իրավաբանների, երիտասարդ փաստաբանների և իրավաբան ուսանողների իրավաբանական կրթության գործունեության շարունակություն,
- ՀԵԻԱ ուսուցման և տեղեկատվության կենտրոնների գործունեության շարունակություն,
- բնակչության սոցիալապես անապահով խավերին անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման շարունակություն,
- ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի հիմնում,
- ՀԵԻԱ ԻՈՒԲ-ի կողմից “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” իրավաբան ուսանողների հանրապետական առաջին գիտաժողովի կազմակերպում (մանրամասները կարող եք կարդալ գիտաժողովի պաշտոնական ինտերնետային էջում),
- ՀԵԻԱ մասնագիտացված հանձնաժողովների հիմնում, դատավարության դիտորդության ծրագրի իրականացմանը մասնակցություն:
Ծրագրի իրականացմանը աջակցել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակը:
գ) “Իրավաբանական ռեսուրսներ և իրավաբանական օգնություն”
Այս ծրագիրը սկսվել է 2004թ.-ի հոկտեմբերի 1-ից: Ծրագրի շրջանակներում աշխատանքները կատարվել են հետևյալ հիմնական ուղղություններով.
- երիտասարդ իրավաբանների, երիտասարդ փաստաբանների և իրավաբան ուսանողների իրավաբանական կրթության գործունեության շարունակություն,
- ՀԵԻԱ ուսուցման և տեղեկատվության կենտրոնների գործունեության շարունակություն,
- բնակչության սոցիալապես անապահով խավերին անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման շարունակություն,
- ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի գործունեության շարունակություն,
- ՀԵԻԱ ԻՈՒԲ-ի եռամսյա պարբերականի` “Իրավաբան ուսանող” լրատուի հրատարակում,
- ՀԵԻԱ ԻՈՒԲ-ի կողմից “Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական առաջին գիտաժողովի կազմակերպում (մանրամասները կարող եք կարդալ գիտաժողովի պաշտոնական ինտերնետային էջում):
Ծրագրի իրականացմանը աջակցել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
դ) “2005թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ”
Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների թիմերի միջև հինգերորդ անգամ կազմակերպել “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան փուլը, որի հաղթող թիմը 2005թ. գարնանը կմասնակցի ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում կայանալիք միջազգային մրցափուլին: Մանրամասները կարող եք տեսնել “Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի պաշտոնական վեբ կայքում:
ե) “ՀԵԻԱ հզորացում”
Այս ծրագրի իրականացումը շարունակվել է նաև 2004թ.-ի ընթացքում: Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է հզորացնել ՀԵԻԱ ինստիտուցիոնալ զարգացումը և շարունակել ասոցիացիայի կողմից մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների իրականացումը` բարձրացնելով դրանց արդյունավետությունը, օգտակարությունը և հասանելիությունը: Ծրագրի իրականացմանը աջակցել է Հոլանդական “Քորդէյդ” կազմակերպությունը:
զ) “Շահերի պաշտպանության դասավանդողների ուսուցում ՀԿ-ների համար”
2004թ.-ի հուլիսի 1-ից մինչև 2004թ.-ի սեպտեմբերի 15-ը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության կողմից ֆինանսավորված և ՓրայսութերհաուսՔուփերսի և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստան. հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում իրականացրեց “Շահերի պաշտպանության դասավանդողների ուսուցում ՀԿ-ների համար” ենթածրագիրը, որի հիմնական նպատակն էր “Շահերի պաշտպանության” թեմայով ուսուցումներ անցկացնել հայաստանյան հասարակական կազմակերպությունների համար: Անցկացվեցին թվով 5 ուսուցումներ Հայաստանի չորս քաղաքներում, որոնց մասնակցեցին հայաստանյան հասարակական կազմակերպությունների և ՀԵԻԱ մարզային մասնաճյուղերի ներկայացուցիչներ: Մանրամասները կարող եք կարդալ ծրագրի պաշտոնական ինտերնետային էջում:
է) “Տեղեկատվության տարածում” ենթածրագիր
2004թ.-ի ապրիլից մինչև 2004թ.-ի սեպտեմբերի 1-ը “Հայաստան.հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում իրականացվող “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ն, համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության և կրթության ու գիտության նախարարությունների հետ, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության, ինչպես նաև տեղեկատվության ազատության ոլորտներում պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունն երի վերաբերյալ հրատարակեց 10 անուն տեղեկատվական թերթիկներ, որոնց վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել ծրագրի շրջանակներում հրատարակված տեղեկատվական թերթիկներին վերաբերող ինտերնետային էջում: Տեղեկատվական թերթիկներից յուրաքանչյուրը հրատարակվեց 5000 օրինակ տպաքանակով և տարածվեց ՀՀ բնակչության շրջանում` օգտագործելով նաև ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում նորաստեղծ տեղեկատվական կենտրոնի հնարավորությունները: Ծրագրի շրջանակներում Հայաստանի հանրային ռադիոյով հեռարձակվեցին 16 ռադիոհաղորդումներ, որոնց վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել ծրագրի շրջանակներում հեռարձակված ռադիոհաղորդումների ինտերնետային էջում: 2004թ.-ի օգոստոսի 14-ից 15-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցավ “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի եզրափակիչ սեմինարը որի վերաբերյալ մանրամասներ կարող եք գտնել սեմինարի ինտերնետային էջում:
ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
2004թ.-ին տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ բոլոր գրասենյակների կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները.
Իրավաբանական ռեսուրսների տրամադրում
ա) Ժամանակակից իրավաբանական գրականության տրամադրում
բ) Իրավաբանական բնույթի տեսանյութերի տրամադրում
գ) Համակարգիչների, ֆաքսի, էլեկտրոնային փոստի և ինտերնետի ծառայությունների տրամադրում
դ) ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրի տրամադրում2004թ.-ին ՀԵԻԱ իրավաբանական ռեսուրսներից ընդհանուր առմամբ օգտվել են 5131 մարդ, որից 3614 մարդ կամ ընդհանուրի 70.43%-ը` իրավաբանական գրականությունից, 1517 մարդ կամ ընդհանուրի 29.57%-ը` ՀՀ օրենսդրության էլեկտրոնային համակարգից և մյուս ծառայություններից (համակարգչային տեխնիկա, ինտերնետ, ֆաքս):
Տեսակ Քանակ %իրավաբանական գրականություն 3614 70.43 էլեկտրոնային համակարգեր 1517 29.57 ընդամենը 5131 100
Օգտվողներից 1968 հոգի կամ 38.36%-ը արական սեռի ներկայացուցիչներն են, 3163 հոգի կամ 61.64%-ը` իգական:
Սեռ Քանակ %իգական 3163 61.64 արական 1968 38.36 ընդամենը 5131 100
Սեմինարների և դասընթացների կազմակերպում
ա) ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերի և միջազգային իրավունքի վերաբերյալ սեմինարներ
2004թ.-ին ՀԵԻԱ-ի գրասենյակների կողմից կազմակերպվել են ընդհանուր առմամբ 280 սեմինարներ` նվիրված ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերին և միջազգային իրավունքին: Այդ սեմինարներին ընդհանուր առմամբ մասնակցել են մոտ 210 իրավաբաններ և իրավաբան ուսանողներ: Վերջիններս Հայաստանի դպրոցներում անցկացրել են 2 և ավելի թվով դասընթացներ` դպրոցների աշակերտների համար:
Ընդհանուր առմամբ հանրային իրազեկության դասընթացի ուսուցանողների կողմից անցկացված 321 սեմինարներին մասնակցել են Երևան քաղաքի և մարզերի 97 դպրոցների 4832 աշակերտ:բ) Մարդու իրավունքների և եվրոպական իրավունքի վերաբերյալ դասընթացներ
ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակում կազմակերպվել են մարդու իրավունքներին և եվրոպական իրավունքին նվիրված 6 դասընթացներ: Յուրաքանչյուր դասընթացը բաղկացած էր 8 սեմինարներից և բոլոր 6 դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են 60 իրավաբաններ և իրավաբան ուսանողներ:
Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ
2004թ.-ին բնակչության սոցիալապես անապահով խավերի համար ՀԵԻԱ գրասենյակների կողմից մատուցվել են անվճար իրավաբանական խորհրդատվական և դատական ներկայացուցչության ծառայություններ, որոնցից օգտվել են ընդհանուր առմամբ 5464 անձինք: Անվճար իրավաբանական խորհրդատվական ծառայություններից օգտված անձանցից 2283-ը կամ ընդհանուրի 41.78%-ը արական սեռի են, 3088-ը կամ ընդհանուրի 56.52%-ը` իգական: Մատուցված ծառայությունների վիճակագրության սխեմատիկ պատկերը ըստ իրավունքի ոլորտների հետևյալն է.
Անվճար իրավաբանական
օգնության ոլորտները Շահառուների քանակը`
ըստ ոլորտների Շահառուների քանակը`
ըստ տոկոսների (%)Աշխատանքային իրավունք 679 12.43Բնակարանային իրավունք 498 9.11Ամուսնա-ընտանեկան իրավունք 662 12.12Սոցիալական ապահովություն 671 12.28Քաղաքացիական իրավունք 799 14.62Քաղաքացիական դատավարություն 162 2.96Վարչաիրավական 45 0.82Քրեական 183 3.35Հողային իրավունք 46 0.84Առողջապահություն 32 0.59Կրթություն և գիտություն 54 0.99Բնապահպանական 4 0.07Թրաֆիքինգ 0 0.00Միջազգային իրավունք 12 0.22Սեփականության իրավունք 316 5.78Պարտավորություններ 125 2.29Ժառանգություն 262 4.80Գործարքներ և պայմանագրեր 116 2.12Զինապարտություն 88 1.61Փախստականներ և ապաստան հայցողներ 58 1.06Իրավական այլ հարցեր 0 0.00ԸՆԴԱՄԵՆԸ 5464 100
Վիճակագրությունը ըստ ֆիզիկական անձանց սեռի
Սեռ Քանակ %իգական 3088 57.49արական 2283 42.51ընդամենը 5371 100Վիճակագրությունը ըստ շահառուների տեսակների
Սեռ Քանակ %ֆիզիկական անձ 5371 98.3իրավաբանական անձ 93 1.7ընդամենը 5464 100