Աշխատանքային քննարկում՝ «Բյուջեներ քաղաքացիների համար» (B4C) ծրագրի շրջանակներում

Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Բյուջեներ քաղաքացիների համար» (B4C) ծրագրի շրջանակներում հուլիսի 25-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ ծրագրի շրջանակներում ստեղծվող նոր՝ Բյուջետային գիտելիքի փոխանակման և ուսուցման հարթակի պատրաստման ընթացքի վերաբերյալ։

Քննարկմանը ներկա էին B4C ծրագրի կոնսորցիումի անդամներ՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Կարինե Հարությունյանը, նշված հարթակը պատրաստող ընկերության ներկայացուցիչը, ծրագրի ներկայացուցիչներ Արտակ Սարիբեկյանը, Սյուզաննա Սողոմոնյանը, Լիլիթ Հակոբյանը, Ալիսա Չիլինգարյանը։

Քննարկվեց նաև Բյուջետային գիտելիքի փոխանակման և ուսուցման հարթակի մասով ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկներն ու համագործակցության շրջանակները: