2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Հարգելի բարեկամներ ու համախոհներ
Պատիվ ունեմ ձեր ուշադրությանը ներկայացնել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2006 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Այն հակիրճ ներկայացնում է կառույցը, նրա ընթացիկ գործունեությունը, ծրագրերն ու ֆինանսական հաշվետվություններ: ՀԵԻԱ-ի տարեկան հաշվետվությունը այն բանի առհավատչյան է, որ ՀԵԻԱ-ն ինչպես և միշտ բարձր է գնահատում և խիստ կարևորում է իր գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
2006թ.-ին ՀԵԻԱ-ն ամփոփեց իր եռամյա ռազմավարական պլանով նախատեսված աշխատանքները` ավարտին հասցնելով 2004-2006թթ ռազմավարական պլանի իրականացումը:
Այս տարի ՀԵԻԱ-ն, իր գրասենյակների ցանցի միջոցով, բավականին մեծ աշխատանքներ իրականացրեց իր ռազմավարական կարևորագույն ուղղություններից մեկի` բնակչության իրավագիտակցության բարձրացման ու իրավական իրազեկման ուղղությամբ` տպագրելով և տարածելով մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ, մատուցելով անվճար իրավաբանական ծառայություններ:
Նոր սերնդի իրավաբաների կրթման և մասնագիտական կարողությունների զարգացման նպատակներով կազմակերպվեցին մասնագիտական գիտաժողովներ, անցկացվեցին մի շարք թեմաներով վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցեցին ՀՀ տարբեր մարզերի ու Երևանի իրավաբան ուսանողները: Սկսվեց մի կարևոր նախաձեռնություն` հրատարակվեցին Իրավաբանական լրատուի առաջին յոթ համարները: Այն մասնագիտական պարբերական է, որը կարևոր առաքելություն ունի կատարելու ՀՀ իրավաբանական դաշտում:
Երիտասարդ իրավաբանների զարգացման ուղղությամբ 2006թ.-ին իրականացված գործունեության մեջ առանձնահատուկ կարևորություն ունեցավ Հայաստանի Ջեսափի ակումբի հիմնումը, որը ևս մի քայլ էր Հայաստանում մրցույթի կայացման և միջազգային իրավունքի բնագավառում երիտասարդ իրավաբանների ներգրավվածության բարձրացման գործում:
2006թ.-ին ՀԵԻԱ-ն իր գործընկերների հետ որդեգրեց և իրականացրեց ևս մի կարևոր նախաձեռնություն` ծրագիր` ուղղված ՀՀ-ում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացմանը, հիմնվեց նաև միջնորդ դատարան և միջնորդական ծրագիր:
2006թ.-ին կայացավ նաև ՀԵԻԱ-ի հերթական համաժողովը, որն ընտրեց կազմակերպության առաջիկա երկու տարիների ղեկավար մարմինն ու վարչությունը: Վերջիններս ստանձնեցին իրենց պարտականություները կազմակերպության գործունեության, զարգացման ու հետևողական առաջընթացի ուղղությամբ:
Ցանկանում եմ նշել նաև այն, որ ի հավելում ամենամյա ինքնագնահատման ու պլանավորման գործընթացների, որ ՀԵԻԱ-ն ձեռնամուխ է լինում պարբերաբար, 2006թ.-ին կազմակերպությունն անցավ արտաքին անկախ գնահատում: Գնահատվեց կազմակերպության հզորությունն ու կայունությունը, նրա դերակատարումն ու դրա արդյունավետությունը Հայաստանի իրավաբանական դաշտում և մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում: Այս կարևորագույն գործըթացի արդյունքները կիրառվելու են ՀԵԻԱ-ի առաջիկա երկարաժամկետ ռազմավարական պլանավորման համար:
Ցանկանում եմ իմ երախտիքը հայտնել ՀԵԻԱ-ի բոլոր անդամներին, աշխատակազմին, գործընկերներին, համախոհներին, ԶԼՄ-ներին ու շահառուներին ցուցաբերած աջակցության ու համագործակցության համար: Մեր բոլորի ջանքերը հանդիսանում են ՀԵԻԱ-ի առաքելության ու նպատակների իրականացման, նրա գործունեության արդյունավետության բարձրացման և ի վերջո ՀՀ իրավաբանական դաշտում անշրջելի բարեփոխումների իրագործման երաշխիք և միջոց:
Համոզված եմ, որ դեռ բավական աշխատանք կա կատարելու և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան նոր շնչով ու գաղափարակիցների աջակցությամբ անշահախնդրորեն կշարունակի աշխատել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ու իրավական պետության կայացման ուղղությամբ:
Հարգանոք

Կարեն Զադոյան,
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, որն այժմ կայացած ու հզոր կառույց է և իր արժանի դերակատարումն ունի Հայաստանի հասարակական կյանքում, ունի գործունեության արդեն տասնմեկ տարիների պատմություն: Այն հիմնադրվել է Երևանում` 1995 թ.-ին: Ստեղծման իսկ օրից կառույցը որդեգրեց լուրջ առաքելություն և հետևողականորեն սկսեց աշխատել ՀՀ իրավական ու հասարակական դաշտում` ի նպաստ բնակչության իրավունքների պաշտպանության, երիտասարդ իրավաբանների զարգացման ու ժողովրդավարության կայացման: Շատ շուտով ՀԵԻԱ-ն զարգացրեց իր անդամությունը, ընդլայնեց գործընկերների շրջանակը և իր գործունեության աշխարհագրությունը` հիմնելով գրասենյակներ Հայաստանի մյուս մարզերում ևս: Սա թույլ տվեց կազմակերպության ծառայությունները մատչելի դարձնել նաև Հայաստանի մյուս մարզերի բնակչությանը:
ՀԵԻԱ-ի գործունեության հիմնական ուղղություններն են հանդիսանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու բնակչության իրավագիտակցության բարձրացումը, Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացմանն աջակցությունը, երիտասարդ իրավաբանների նոր սերնդի զարգացմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը:
ՀԵԻԱ-ն այժմ ունի 8 գրասենյակներ Հայաստանի 6 մարզերում, որոնք կառույցի ծառայությունները մատչելի են դարձնում նաև Հայաստանի մարզերի բնակիչների համար: Իրավաբան ուսանողներին ուղղված ծրագրերի արդյունավետության, ՀԵԻԱ գործունեությանը նրանց անմիջական ներգրավվածության բարձրացման և իրավագիտությանը գործնական առումով ավելի հաղորդակից դարձնելու նպատակով ՀԵԻԱ-ն 2003-ին ստեղծեց իր ստորաբաժանումներից մեկը` Իրավաբան ուսանողների բաժանմունքը, որը նպատակ ունի նպաստել իրավաբան ուսանողների հաղորդակցությանը իրավագիտության զարգացման միջազգային փորձին, իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում իրավաբանական կրթության որակի բարձրացմանը: ՀԵԻԱ-ն ունի հարուստ իրավաբանական գրադարան, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները, ինչպես նաև բոլոր ցանկացողները: ՀԵԻԱ-ի գործունեության թափանցիկության ապահովման և կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով ՀԵԻԱ-ն գործարկում է իր երկլեզու պաշտոնական վեբ կայքը` www.ayla.am:
Այսպիսով` ուրախ ենք ընթերցողի ուշադրությանը ներկայացնել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հերթական տարեկան հաշվետվութունը, որն ամփոփում և հակիրճ ներկայացնում է կառույցի կողմից նախորդ տարում իրականացված ծրագրերն ու գործունեությունը, արձանագրված առաջընթացն ու ձեռքբերումները: Կազմակերպությունը հետևողականություն է ցուցաբերում իր գործունեության թափանցիկության, հաշվետվողականության նկատմամբ` իր գործընկերներին, շահառուներին, անդամներին ու այլոց ուշադրությանը ներկայացնելով իր տարեկան հաշվետվությունը:

ՀԵԻԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի առաքելությունն է ձևավորել կրթված, մասնագիտական բարձր կարողություններ ունեցող, նոր մտածելակերպի տեր իրավաբանների սերունդ, որի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները` պաշտպանված:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իր ստեղծումից ի վեր որդեգրել է հետևյալ արժեքները.
հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ.
իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն.
իրավաբանական նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր գիտելիքների տեր պրոֆեսիոնալ իրավաբաններ և փաստաբաններ, պաշտպանված մարդու իրավունքներ.
հզոր հասարակական կազմակերպություններ` ուժեղ քաղաքացիական հասարակություն:
Միշտ հավատարիմ մնալով իր արժեքներին ու առաքելությանը` ապագայում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան պետք է հանդիսանա Հայաստանի իրավաբանական դաշտում գործող ամենաազդեցիկ, հայտնի, զորեղ և օգտակար կազմակերպություններից մեկը, որը կազմված կլինի գիտակից, նոր մտածելակերպի տեր, իրավաբանական մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող համախոհներից:

ՀԵԻԱ-Ի ԹԻՄԸ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ուժեղ կողմերից են նրա թիմի նվիրվածությունն ու գաղափարակիցների ոգին: Արհեստավարժ երիտասարդ իրավաբանները, փաստաբանները և մյուսները, ովքեր կիսում են ՀԵԻԱ-ի աչժեքներն ու առաքելությունը, արդեն տասնմեկ տարի անվերապահորեն աշխատում են ՀԵԻԱ-ի կազմում: Նրանք բերում են կառույցին նոր շունչ, հանդես գալիս իրենց նախաձեռնություններով և պրոֆեսիոնալիզմով` ի նպաստ որդեգրած առաքելության իրականացման: ՀԵԻԱ-ի թիմը մշտապես ձեռնամուխ է լինում իր կազմի մասնագիտական որակների զարգացմանը, հարակից անհրաժեշտ հմտությունների բարելավմանը: ՀԵԻԱ-ի թիմը գիտակցում է կառույցի գաղափարախոսության և արժեքների կարևորությունը և իր գործունեության ընթացքում հիմնվում դրանց:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպությունը (ICCO), որի հետ ՀԵԻԱ-ն սկսել է համագործակցությունը 2005թ.-ից, հիմնադրվել է 1964-ին` նպատակադրվելով աշխատել աշխարհում աղքատության և անարդարության վերացման ուղղությամբ: ICCO-ն իրագործում է ֆինանսավորման գործընթացներ` մարդկանց հնարավորություն տալով ստեղծել արժանավայել կենսապայմաններ:
ՀԵԻԱ-ն 2000թ.-ից համագործակցում է Եվրասիա հիմնադրամի հետ, որը դրամաշնորհային ծրագրեր իրականացնող կամակերպություն է: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է քաղաքացիական հասարակության, հանրային և տեղական ինքնակառավարման ու մասնավոր ձեռներեցության զարգացմանը: Հիմնադրամի գլխավոր գրասենյակը տեղակայված է Վաշինգթոնում, իսկ Հայաստանում Հիմնադրամը գործում է սկսած 1995 թվականից:

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հիմնվել է 1992թ.-ին: Դեսպանատունը իրականացնում է աջակցության ծրագրեր բաց քաղաքացիական հասարակության, շուկայական տնտեսության և տարածաշրջանում կայուն մթնոլորտի հաստատման ուղղությամբ: Դեսպանատունը պատասխանատու է Միացյալ Նահանգների ու Հայաստանի կառավարությունների միջև կապերի պահպանման և քաղաքացիներին կոնսուլական ծառայությունների մատուցման համար:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դաշնային գործակալություն է, որը կառավարում է աշխարհում ԱՄՆ-ի տնտեսական և հումանիտար աջակցության ծրագրերը: Համագործակցելով տեղական մասնավոր և ոչ կառավարական կազմակերպությունների հետ` ԱՄՆ ՄԶԳ-ն բացահայտում է կարիքները և մշակում ռազմավարություն` այդ երկրներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան ծրագիրը իրականացվում է ԱՄՆ մասնավոր սեկտորի և կամավորական կազմակերպությունների հետ պայմանագրերի և դրամաշնորհների միջոցով` այն բնագավառներում, որոնք նախատեսված են հայաստանյան առաքելության կողմից: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան ներկայացուցչությունը կոչված է հայերի համագործակցությամբ աշխատել` ստեղծելու համար բարգավաճ և կայուն երկիր, որը համապատասխան հնարավորություններ կընձեռի իր քաղաքացիներին:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) ՄԱԿ-ի գլոբալ զարգացման ցանց է, որի գրասենյակները գործում են աշխարհի 166 երկրներում: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 1993թ.-ին: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հիմնախնդիրը  աղքատության նվազեցումն է: Հայաստանում ևս ծրագիրը աջակցում է կառավարությանը` ավարտելու հազարամյակի զարգացման ծրագիրը և հասնելու հիմնական ու առաջնային նպատակին` մինչև 2015 թվականը նվազեցնել աղքատությունը 50%-ով:

Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել է 2003 թվականին: Հիմնադրամի հիմնական նպատակներից է նպաստել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը և փաստաբանի դերի բարձրացմանը, ինչպես նաև նպաստել ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, օժանդակել իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

“ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1997թ.-ին: “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերությունը իր ստեղծման պահից ի վեր բարձրակարգ իրավաբանական ծառայություններ է մատուցում իր վստահորդներին: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է Հայաստանում գործող տեղական և միջազգային առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը, որը ռազմավարական և ապագային միտված մոտեցում է ցուցաբերում վստահորդների գործերի և կարիքների նկատմամբ: Ընկերության գրասենյակների ցանցը նրա ծառայությունները մատչելի է դարձնում հանրապետության ամբողջ տարածքում:  “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” ընկերությունը ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ գործարար հաճախորդներին համապարփակ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է: Այն աշխատում է խոշոր, բազմազգ կորպորացիաների և ֆինանսական ինստիտուտների, ընտանեկան և մասնավոր բիզնեսը ներկայացնող հաճախորդների լայն շրջանակների հետ:

“Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամը” ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1998թ.: Հիմնադրամի հիմնական նպատակներն են Հայաստանում փոքր և միջին գործարար սեկտորի ձևավորմանն ու զարգացմանը աջակցելը` ապահովելով փոքր և միջին ձեռներեցությանը անհրաժեշտ օժանդակությամբ, օգնել կազմակերպություններին կիսելու իրենց գիտելիքները, փորձը և խրախուսելու նրանց զարգացնելու ամուր համագործակցություն և ընկերակցություն այլ համանման կազմակերպությունների հետ:
Հիմնադրամը օգնում է փոքր և միջին գործարարներին ստեղծելու նոր ռազմավարական միավորումներ և ձեռք բերելու ավելի լայն հնարավորություններ իրենց բոլոր հեռանկարների իրականացման համար: Հիմնադրամը համագործակցում է այն կազմակերպությունների և կառույցների հետ, որոնք մատուցում են ծառայություններ, խորհրդատվություն, գործարար մենեջմենթի դասընթացներ և այլն: Հիմնադրամն աշխատում է նպաստել Հայաստանում աշխույժ ձեռնարկատիրական մթնոլորտի և բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծմանը: Հիմնադրամը համագործակցում է Հայաստանի և օտարերկրյա տարբեր կազմակերպությունների հետ, հանդիսանում է 2001թ. ստեղծված ոչ կառավարական կազմակերպությունների “Ազգային հակակոռուպցիոն կոալիցիայի” հիմնադիր անդամներից մեկը և ակտիվորեն մասնակցում է նրա համատեղ գործողություններին:

“Շեն” բարեգործական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1988-ին: Նրա առաքելությունն է նպաստել Հայաստանի հեռավոր և խոցելի գյուղական համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ու ուժեղացմանը` համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ: Կազմակերպությունը ջանում է համայնքներին փոխանցել գիտելիքներ ու հմտություններ, ստեղծել աշխատատեղեր ու զարգացնել համայնքային ենթակառուցվածքները:

Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնը գործում է 2002թ.-ից: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են ՀԿ սեկտորի մասնակցության խթանումը քաղաքացիական հասարակության կայացմանը և տարածաշրջանային ու եվրոպական ինտեգրացիան: Իր գործունեության ընթացքում կենտրոնը կազմակերպել է 70-ից ավելի սեմինարներ ու կլոր սեղան-քննարկումներ, տպագրել է գրքույկներ: Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնը համագործակցել է ԱՄՆ դեսպանատան և Հայաստան համահայկական հիմնադրամի հետ: Կենտրոնի կողմից ներկայումս իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնց հիմնական նպատակներից է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության խորացումը:

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ILSA) ոչ առևտրային կազմակերպություն է, որն համախմբում է ուսանող իրավաբանների և երիտասարդ փաստաբանների, որոնց գործունեությունն ուղղված է միջազգային իրավունքի ուսումնասիրությանն ու վերջինիս նպաստելուն: Միավորելով իրավաբանական դպրոցների ռեսուրսները` ասոցիացիան ձգտում է դրանք հասանելի դարձնել բոլոր անդամ հաստատություններին: Նրա պատմությունը սերտ կապված է “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հետ: Իր ստեղծումից ի վեր` Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան կարևոր գործոն է հանդիսացել իրավաբան ուսանողների կողմից միջազգային իրավունքի նշանակության ուսումնասիրման հարցում: Այժմ կազմակերպությունն ապահովում է կրթությանը վերաբերող էական միջոցներ իրավաբանների ապագա սերնդի համար ողջ աշխարհում, որոնք կնպաստեն միջազգային իրավունքի և աշխարհակարգի զարգացմանը:

Հայ իրավաբանական միությունը ստեղծվել է 1989թ.-ին, ԱՄՆ-ում, նպատակ ունենալով աջակցելու և միավորելու հայկական արմատներ ունեցող իրավաբաններին և այլ շահագրգիռ անձանց, ու նրանց ջանքերն ուղղել Ամերիկայի հայ համայնքի իրավական խնդիրների լուծմանը: Հայաստանի անկախացումից ի վեր` կազմակերպությունը ձեռնամուխ եղավ նաև Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման ու ամրապնդման գործին: Մասնագիտական զարգացումը և համայնքային առաջընթացը միության կարևորագույն նպատակներն են: Միությունը կոչված է ծառայելու իրավաբանի մասնագիտությանը, իր անդամների հետաքրքրություններին ու շահառուների իրավունքներին:

Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիան (EYBA) ոչ առևտրային, բազմազգ, երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպություն է, որ ստեղծվել է 1993թ.-ին Պրահայում: Կազմակերպությունը ներկայացնում է մոտ 200000 երիտասարդ իրավաբանների հետաքրքրությունները և իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում: Այն ստեղծվեց խրախուսելու համար Եվրոպայի իրավաբանների համագործակցությունը և ներկայացնելու համար նրանց շահերն ու հետաքրքրությունները: 1998-ից ՀԵԻԱ-ն անդամակցում է Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիային:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործընկերների ու համախոհների շրջանակը անընդհատ ընդլայնվում է: ՀԵԻԱ-ի գործընկերներ են համարվում հիսունից ավելի հասարակական, տասնյակ մջջազգային ու արտասահմանյան կազմակերպություններ : Կառույցն արդյունավետորեն համագործակցում է տարբեր պետական հիմնարկների, ՀՀ Կառավարության, ԱԺ-ի, ՀՀ Նախագահի աշխատակազմի, դատաիրավական համակարգի ինստիտուտների ու այլ կառույցների հետ:
ՀԵԻԱ-ն ամրապնդում է իր կապերը գործընկերների ու շահակջցների հետ և գործունեության իրականացման ընթացքում մշտապես հաստատում նորանոր կապեր տարբեր կառույցների հետ:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՀԵԻԱ-ի Կենտրոնական գրասենյակում հանդիպումներ է ունեցել ICCO հոլանդական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի ղեկավար տիկին Զվանջի վան°տ Վիերի, Համաշխարհային Բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության նվազեցման և տնտեսական կառավարման բաժնի կառավարական սեկտորի հարցերով ավագ մասնագետ Դեվիդ Բերնշտեյնի, նույն բաժնի ծրագրերի վերլուծաբան Դավիթ Մելիքյանի և Վրաստանում ու Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան առաջին քարտուղար, առաքելության ղեկավարի  տեղակալ Ժանետ Ալբերդայի,, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թոմաս Միթնախտի և դրամաշնորհների ղեկավար Նաիրա Գյուլնազարյանի, Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան երկրորդ քարտուղար Քամիլա Վիրմանի և Քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի ղեկավար Սոֆիկո Գելաշվիլիի, Կարիտաս միջազգային կազմակերպության CRI ծրագրի պատասխանատու Քարլիեր Աննելիկի հետ: Հանդիպումները արդյունավետորեն ցույց են տալիս տարբեր կառույցների հետաքրքրությունը ՀԵԻԱ-ի նկատմամբ և նախանշում գործընկերների շրջանակների ընդլայնում, ինչը, անշուշտ կառուցողական նշանակություն ունի կազմակերպության զարգացման ու գործունեության իրականացման արդյունավե հարցերում:

ՀԵԻԱ-ն խիստ կարևորում և խրախուսում է հարաբերությունները զանգվածային լրատվության միջոցների հետ: Վերջիններս անփոխարինելի են հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետության, թափանցիկության ու շահառուների իրազեկման գործում: ՀԵԻԱ-ի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները օբյեկտիվորեն լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից:

ՀԵԻԱ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ԵՒ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

“Մարդու իրավունքների քարոզարշավ և ՀԵԻԱ ուժեղացում” ծրագիրն իրականացվել է Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպության (ICCO) աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ն հրատարակել և տարածել է մարդու իրավունքների վերաբերյալ 15 անուն տեղեկատվական թերթիկներ, որոնցում բնակչությանը մատչելի ձևով տրված է տեղեկատվություն մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: ՀԵԻԱ-ն զարգացման ծրագրեր է իրականացրել նաև երիտասարդ իրավաբանների վերապատրաստման ուղղությամբ` վերջիններիս մասնագիտական գիտելիքները կատարելագործելու համար, հնարավորություն տալով նրանց տիրապետելու փոփոխվող օրենսդրությանը: Այնուհետև, վերապատրաստում անցած երիտասարդները ուսանողների, հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտների և համայնքների բնակչության համար հանրային իրազեկման սեմինարներ են անցկացրել: ՀԵԻԱ-ն այս ծրագրի շրջանակներում ևս անվճար իրավաբանական խորհրդատվություն ու տեղեկատվություն է տրամադրել բնակչության անապահով խավերին: Ծրագրի շրջանակներում նաև անվճար իրավաբանական ռեսուրսներից օգտվելու հնարավորություն է ընձեռնվել իրավաբաններին, իրավաբան ուսանողներին և իրավագիտությամբ հետաքրքրվողներին:

“2006թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթը Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպվում է 1959թ.-ից: Մրցույթին մասնակցում են ամբողջ աշխարհի հեղինակավոր բուհերի իրավաբան ուսանողները: 2006թ.-ի փետրվարին Հայաստանում ՀԵԻԱ-ի կողմից կազմակերպվեց “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի Հայաստանյան մրցափուլը: Մրցույթին մասնակցեցին Հայաստանի իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ: Հաղթող ճանաչված Ռուս–հայկական (Սլավոնական) պետական համալսարանի թիմը 2006թ. մարտի 26-ից ապրիլի 2-ը մասնակցեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում կայացած միջազգային մրցափուլին: Հայաստանյան թիմը 2006թ.-ի միջազգային մրցափուլում 99 թիմերի շարքում զբաղեցրեց 89-րդ հորիզոնականը: 2006թ.-ի միջազգային մրցափուլում Հարդի Դիլլարդի լավագույն հայցադիմումների մրցույթում հայաստանյան թիմի հայցադիմումը գրավեց տասնիններորդ հորիզոնականը` հարյուրից ավելի հայցադիմումների շարքում: Մրցույթի մանրամասները կարող եք տեսնել “Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի պաշտոնական վեբ կայքում:

“Միջնորդ դատարանների և միջնորդ քննության ինստիտուտի զարգացումը Հայաստանում”
Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ, ABA/CEELI-ի տեխնիկական աջակցությամբ և Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի հետ համատեղ իրականացվող այս ծրագիրն ուղղված է Հայաստանում միջնորդ քննության/հարթման և միջնորդ դատարանների զարգացմանը նպաստելուն` իրավաբաններին, փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին վեճերի լուծման այլընտրանքային եղանակների վերաբերյալ կրթելու, համապատասխան ուղեցույցերի, վարքագծի կանոնակարգի և  դատավարության կարգի հաստատման միջոցով, որը թույլ կտա փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին լուծել ծագող վեճերը այլընտրանքային եղանակներով: ՀԵԻԱ-ի կողմից հրատարակվել են երեք անուն տեղեկատվական թերթիկներ` “Միջնորդ դատարանների և միջնորդ քննության զարգացումը Հայաստանում” ծրագիր, Միջնորդ դատարաններ և միջնորդ դատավարություն, Վեճերի լուծման այլընտրանքային մեթոդները թեմաներով, ինչպես նաև “Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ” ուղեցույցը, որոնք անվճար տարածվում են շահագրգիռ կազմակերպությունների ու անձանց շրջանում: Ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ն իրականացրել է փոքր և միջին ձեռնարկատերերի, ինչպես նաև գործող իրավաբանների համար անվճար իրավաբանական խորհրդատվություն` ձեռնարկատիրական ոլորտում ծագող հարցերի վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է նաև միջնորդների ուսուցում` ABA/CEELI-ի փորձագետի միջոցով: Այնուհետև ՀԵԻԱ-ն իր գրասենյակների ցանցի միջոցով իրականացրել է սեմինարներ, նվիրված վեճերի լուծման այլընտրանաքային եղանակներին, որոնց մասնակցել են ՓՄՁ-ների ներկայացուցիչներ, իրավաբան ուսանողներ և իրավաբաններ: ՀԵԻԱ-ի և Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի կողմից հիմնադրվել է միջնորդության ծրագիր և միջնորդ դատարան: Ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ն գործարկել է ծրագրի ինտերնետային էջը` https://arbitration.ayla.am, որտեղ կարող եք ծանոթանալ ծրագրի մանրամասներին:

“Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում”ծրագիրը ՀԵԻԱ-ն իրականացնում է 2006թ.-ի հունիսի 1-ից` Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպության (ICCO) կողմից տրամադրված միջոցների հաշվին: Ծրագիրը նպատակ ունի զարգացման ծրագրեր իրականացնել բնակչության իրավական իրազեկության բարձրացման և մարդու իրավունքների պաշտպանության,  արդարադատության համակարգի և քաղաքացիական հասարակության կայացման բնագավառներում, ինչպես նաև հզորացնել ՀԵԻԱ-ի ներքին կազմակերպական զարգացումը:
Ծրագրի շրջանակներում արդեն տպագրվել են մարդու հիմնարար և առօրյա իրավունքների ու դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ 50 անուն տեղեկատվական թերթիկներ, որոնք տարածվում են ՀՀ մարզերում և գյուղական համայնքներում: Ծրագրի շրջանակներում տեղեկատվական թերթիկներում արծարծված թեմաների շուրջ կազմակերպվում են դասընթացներ և վերապատրաստվում են ուսուցանող/կամավորներ, որոնք համապատասխան սեմինարներ են անցկացնում դպրոցների բարձր դասարանների աշակերտների, բուհերի ուսանողների, տարբերի ընկերությունների ու կազմակերպությունների աշխատակիցների և համայնքների բնակչության համար: ՀԵԻԱ-ի գրասենյակների ցանցի միջոցով շարունակվում է անվճար իրավաբանական ծառայությունների մատուցումը բնակչության խոցելի խմբերին, ինչպես նաև երիտասարդ իրավաբաններին, իրավաբան ուսանողներին և իրավագիտությամբ հետաքրքրվող անձանց անվճար իրավաբանական և տեղեկատվական ռեսուրսների տրամադրումը:
Ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հրատարակում է ամենամսյա“Իրավաբանական լրատու“-ն, որը անվճար տարածվում է Երևանի և Հայաստանի մարզերի երիտասարդ իրավաբանների, իրավաբան ուսանողների, փաստաբանների, դատավորների և այլ շահագրգիռ անձանց ու կառույցների շրջանում: Իրավաբանական լրատուում վեր են հանվում Հայաստանի իրավական և օրենսդրական դաշտի խնդիրները, ներկայացվում են իրավական ու օրենսդրական դաշտի, մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ մասնագիտական լուրջ ուսումնասիրություններ: Լրատուն կատարում է Հայաստանի իրավաբանական դաշտի վերլուծություն, դատավորների, փաստաբանների և իրավապահ մարմինների աշխատակիցների համար մասնագիտական էթիկայի քարոզում: Այն նպատակ ունի ներկայացնել միջազգային արդի իրավաբանական պրակտիկան և նպաստել Հայաստանի իրավաբանների նոր սերնդի կրթմանը: Լրատուն հնարավորություն է ընձեռում բոլորին տեղադրել իրենց հուզող իրավական և օրենսդրական խնդիրների վերաբերյալ վերլուծություններ, մասնագիտական հոդվածներ և դիրքորոշումներ, ինչը հնարավորություն կընձեռի ակնառու դարձնել և լուծումներ առաջարկել դաշտում տիրող բազմաթիվ կենսական խնդիրների առնչությամբ:

“Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների քսան գյուղական համայնքների իրավական իրազեկման բարձրացում” ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2005թ.-ի սեպտեմբերի մեկից` “Շեն” բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ` Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպության (ICCO) կողմից տրամադրված միջոցների հաշվին և շարունակել է իրականացնել նաև 2006թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում: Ծրագիրը նպատակ ունի շրջիկ ծառայությունների միջոցով ՀԵԻԱ-ի Գեղարքունիքի մասնաճյուղի ծառայությունները հասանելի դարձնել նաև  Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների գյուղական համայնքների համար, որոնք հնարավորություն չունեն օգտվելու անհրաժեշտ իրավաբանական ծառայություններից: Ծրագիրը նպաստում է մարզի բնակչության իրավագիտակցության բարձրացմանը, քանի որ մատուցվում է անվճար իրավաբանական խորհրդատվություն, կազմակերպվում են հասարակական լսումներ ՏԻՄ-երի անդամների մասնակցությամբ` նպաստելով բնակչության իրազեկմանը ՏԻՄ-երի գործունեության մասին և նրանց ներգրավմանը համայնքի կյանքում: Ծրագրի շրջանակներում հրատարակվում և անվճար տարածվում է ծրագրի լրատուն:

“Սահմանադրական նոր դրույթների և համապատասխան օրենսդրական փոփոխությունների հասարակական իրազեկումը” ծրագիրը ՀԵԻԱ-ի կողմից իրականացվեց 2006թ.-ի ապրիլից դեկտեմբեր ամիսների ընթացքում: Ծրագրի հիմնական  նպատակը Սահմանադրության նոր դրույթների և դրան համապատասխան կատարված օրենսդրական փոփոխությունների հանրային լայնամասշտաբ իրազեկումն է: Ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի Երևանի և մարզային գրասենյակներում երիտասարդ իրավաբանների համար կազմակերպվել են դասընթացներ սահմանադրական և դրան համապատասխան իրականացված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Վերապատրաստում անցած իրավաբանները Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ կամավորական հիմունքներով համապատասխան ուսուցումներ են անցկացրել ՀՀ դպրոցներում, բուհերում, համայնքներում և տարբեր կազմակերպություններում: Ծրագրի իրականացման ընթացքում իրավաբանների համար կազմակերպվել է հանրապետական գիտաժողով, որտեղ քննարկվել են ՀՀ Սահմանադրության փոփոխված դրույթները և դրանից բխող օրենսդրական և դատաիրավական փոփոխությունները:

2005թ.-ի գործունեության ինքնագնահատման և ռազմավարական պլանի վերանայման ամենամյա սեմինար
2006թ.-ի փետրվարի 11-ին և 12-ին ՀԵԻԱ-ի Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2005թ.-ի գործունեության ինքնագնահատման և ռազմավարական պլանի վերանայման ամենամյա սեմինարները: Հանդիպումներին ներկա էին ներկայացուցիչներ ՀԵԻԱ վարչությունից և աշխատակազմից, անդամներ, կամավորներ և գործընկերներ: Ինքնագնահատման գործընթացի արդյունքում վեր հանվեցին կազմակերպության առավել ուշադրության արժանի ենթահամակարգերը, որոնք նպատակաուղղված հզորացնելու նպատակով կազմվեց 2006թ.-ի Զարգացման պլան: Ռազմավարական պլանի վերանայման ընթացքում ամփոփվեցին 2005թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի կողմից իրականացված աշխատանքները, վերլուծության ենթարկվեցին կազմակերպության 4 ռազմավարական նպատակները և կատարվեցին համապատասխան առաջարկություններ վերջիններիս վերանայման ու փոփոխության վերաբերյալ:

Հայաստանի Ջեսափի ակումբ
2006թ. ապրիլի 7-ին Երևան հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի  կողմից հիմնադրված Հայաստանի Ջեսափի ակումբի առաջին ժողովը: Ժողովին մասնակցում էին “Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի կազմակերպիչները, դատավորներ, մրցույթի մասնակիցներ և  հայաստանյան մրցափուլի հաղթող թիմի անդամները:
Հայաստանի Ջեսափի ակումբի առաջին ժողովի նպատակներից էր ակումբի խորհրդի ձևավորումը, որի կազմում են մրցույթի դատավորներ Նելլի Հարությունյանն ու Արա Զոհրաբյանը, տարբեր տարիներին հաղթող թիմերից Եղիշե Կիրակոսյանն ու Սարգիս Կնյազյանը և 2006թ. հաղթող թիմի մարզիչ Հրաչյա Մարանգուլյանը:
2006թ. մայիսի 5-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում տեղի ունեցավ Հայաստանի Ջեսափի ակումբի խորհրդի անդրանիկ նիստը:
Հուլիսի 10-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Հայաստանի Ջեսափի ակումբի մի խումբ անդամներ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում հանդիպում ունեցան նախարար Վարդան Օսկանյանի հետ:
Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Հայաստանի Ջեսափի ակումբի գործունեությունը և նախարարից լսել Հայաստանի արտաքին քաղաքականության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերջին զարգացումների շուրջ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման, քննարկվող փաստաթղթի մանրամասների և հակամարտության լուծման գործընթացի հետագա հնարավոր զարգացումների մասին:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին շնորհվեց Հայաստանի Ջեսափի ակումբի պատվավոր անդամի կոչում և հանձնվեց համապատասխան վկայագիր:

Հիմնական դատական գործ
“ԱրմենՏել” ՓԲԸ-ի չորս բաժինների աշխատակիցներ 2005թ.-ի նոյեմբերի 17-ին իրենց մասնագիտական, աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության նպատակով իրականացրեցին երկժամանոց նախազգուշական գործադուլ, որից հետո նախազգուշական գործադուլ իրականացրած աշխատակիցների նկատմամբ ԱրմենՏելի կողմից սկսվեցին հետապնդումներ, որի արդյունքում վերը նշված աշխատակիցների մեծ մասը ապօրինի կերպով ազատվեցին աշխատանքից:
Չունենալով անհրաժեշտ իրավաբանական գիտելիքներ` “ԱրմենՏել”-ի աշխատակիցները դիմեցին “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությանը (ՀԵԻԱ)` խնդրելով իրենց տրամադրել համապատասխան իրավաբանական օգնություն: ՀԵԻԱ-ն բավարարեց “ԱրմենՏել”-ի աշխատակիցների խնդրանքը և նրանց տրամադրեց իրավաբաններ` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում նախազգուշական գործադուլն իրականացրած անձանց իրավունքները անվճար հիմունքներով ներկայացնելու համար: Բացի այդ` պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ այսուհետ բոլոր անհրաժեշտ հարցերում ՀԵԻԱ-ն նախազգուշական գործադուլն իրականացրած անձանց կցուցաբերի իրավաբանական, այդ թվում` փաստաբանական օգնություն: ՀԵԻԱ-ի կողմից գործի համակարգող նշանակվեց բարձր մասնագիտական կարողությունների և բարոյական նկարագրի տեր երիտասարդ փաստաբան Լիանա Հարությունյանը, ով մինչև այսօր պրոֆեսիոնալ մակարդակով և իրեն հատուկ մարդկային հոգատարությամբ իրականացնում է իր առջև դրված դժվարին առաջադրանքը, որի իրականացմանը  նաև օժանդակում են ՀԵԻԱ-ի իրավաբաններ Գևորգ Գյոզալյանը և Արփինե Եղիկյանը:
Չսպասելով նույնիսկ նախազգուշական գործադուլի գործով վերջնական դատական ակտի կայացմանը` աշխատանքից անօրինական կերպով ազատվեցին նախազգուշական գործադուլը իրականացրած “ԱրմենՏել” ընկերության երկու բաժինների ղեկավարները. 2005թ.-ի նոյեմբերի 23-ին` Անդրանիկ Ղուկասյանը և նույն թվականի դեկտեմբերի 9-ին` Արմեն Աբրահամյանը, որոնց խախտված իրավունքները դատական կարգով վերականգնվեցին ՀԵԻԱ-ի կողմից կատարված հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ: Նախազգուշական գործադուլի մեկ այլ մասնակից Միսակ Սիմոնյանը 2006թ.-ի հոկտեմբերի 16-ին նույնպես անօրինական կերպով ազատվեց աշխատանքից և նույն թվականի դեկտեմբերի 16-ին, ՀԵԻԱ-ի օգնությամբ, համապատասխան հայց ներկայացրեց դատարան:
2006թ.-ի հոկտեմբերի 18-ին նախազգուշական գործադուլ իրականացրած “ԱրմենՏել” ընկերության աշխատակիցներ Հ.Խառատյանի, Ա.Ղուկասյանի, Ա.Աբրահամյանի անունից ՀԵԻԱ-ի փաստաբան Լիանա Հարությունյանի կողմից դիմում ներկայացվեց ՀՀ Սահմանադրական դատարան, որով վիճարկվում էր վերջնական դատական ատյանի` ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կիրառված ՀՀ Աշխատանքային օրենսգքրի 73-րդ հոդվածի սահմանադրականությունը: Ներկայացված դիմումն ընդունվել է վարույթ ՀՀ Սահմանադրական դատանի կողմից:
Նախազգուշական գործադուլ իրականացրած “ԱրմենՏել” ընկերության աշխատակիցները փաստաբան Լիանա Հարությունյանի օժանդակությամբ, համապատասխան գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դատարանի կողմից գործը ստացվել է և գործին տրվել է համապատասխան համար:
2006թ.-ի հունիսի 7-ին “ԱրմենՏել” ընկերությունը անօրինական կերպով աշխատանքից ազատեց նախազգուշական գործադուլին մասնակցած ևս 12 աշխատակիցների,  ովքեր ՀԵԻԱ-ի փաստաբան Լիանա Հարությունյանի օժանդակությամբ հայց ներկայացրեցին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան, որն էլ 2006թ.-ի օգոստոսի 3-ին վճռեց մերժել բոլոր հայցվորների հայցը: Բնականաբար, այդ վճիռը բողոքարկվեց երկրորդ ատյան, որն էլ 2006թ.-ի նոյեմբերի 16-ին վճռեց քաղաքացիական գործն ըստ հայցի Ա.Թորոսյանի, Ա.Բոյնագրյանի, Գ.Ղարագյոզյանի, Ա.Աֆյանի, Գ.Մանուկյանի, Վ.Մինասյանի, Ա.Ղուկասյանի, Կ.Լևոնյանի, Ա.Գալոյանի, Ն.Անդրեասյանի, Լ.Միրզոյանի, Ս.Գրիգորյանի ընդդեմ “ԱրմենՏել” ընկերության` աշխատանքից ազատման հրամանները անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդը վճարելու պահանջների մասին մերժել: Տվյալ գործը ընթացքի մեջ է և մոտ օրերս վերը նշված 12 աշխատակիցները ՀԵԻԱ-ի օգնությամբ պատրաստվում են դիմել ՀՀ Վճռաբեկ դատարան` բողոքարկելու ՀՀ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006թ.-ի նոյեմբերի 16-ի վճիռը:
2006թ.-ի նոյեմբերի 9-ին “ԱրմենՏել” ընկերությունը անօրինական կերպով աշխատանքից ազատեց նախազգուշական գործադուլային կոմիտեի նախագահ, “Հավատ” արհեստակցական կազմակերպության նախագահ Հարություն Խառատյանին, որի կողմից 2006թ.-ի դեկտեմբերի 9-ին հայց է ներկայացվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան, որով վիճարկվում է նրա` աշխատանքից ազատման հրամանի օրինականությունը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան վստահ է, որ ԱրմենՏելի աշխատակիցների խախտված իրավունքների պաշտպանության գործը հաջողությամբ կհասցնի իր հաղթական ավարտին, և ապօրինի կերպով աշխատանքը կորցրած բոլոր աշխատակիցները կվերականգնվեն իրենց աշխատատեղերում, իսկ վերը նշված հարցերում ապօրինություններ գործած ԱրմենՏելի բոլոր մանր և միջին պաշտոնյաներն ու խորհրդատուները պատասխան կտան իրենց կատարածի համար:

“Երիտասարդություն. իրականություն, հեռանկարներ” երիտասարդական համաժողով
2006 թվականի հունիսի 13-ից 15-ը կայացավ ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի կողմից կազմակերպված “Երիտասարդություն. իրականություն, հեռանկարներ” երիտասարդական համաժողովը: Երիտասարդական հասարակական կառույցների ցուցահանդեսին զուգահեռ տեղի ունեցան քննարկումներ աշխատանքային խմբերում` երիտասարդությանն առնչվող թեմաների շուրջ: Համաժողովի ընթացքում կայացավ Երիտասարդության ազգային զեկույցի ներկայացումը, որի իրավական ոլորտը պատրաստվել էր և ներկայացվեց ՀԵԻԱ-ի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանի կողմից: “Մտքերի տոնավաճառ” ցուցահանդեսում մասնագիտական բովանդակալից տեղեկատվությամբ ներկայանալու համար ՀԵԻԱ-ն արժանացավ պատվոգրի` Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից:

Միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանս
2006թ.-ի ապրիլի 6-ից 7-ը ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում կայացավ “ՀՀ Ազգային ժողով -քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում” միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսը: Կոնֆերանսի կազմակերպիչներն էին ՀՀ Ազգային ժողովը, Եվրասիա հիմնադրամի Հայաստանի ներկայացուցչությունը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ու ՄԱԶԾ-ն:
Կոնֆերանսը նվիրված էր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում Ազգային ժողովի և քաղաքացիական հասարակության համագործակցության դերին: Կոնֆերանսին հրավիրված էին ավելի քան 130 ներկայացուցիչներ ոչ կառավարական սեկտորից, ինչպես նաև մոտ 30 օտարերկրյա խորհրդարանականներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ ու փորձագետներ: Կոնֆերանսին մասնակցում էր նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների նախագահի օգնական, հանրային կապերի պատասխանատու Մերի Եգանյանը:

CRINGO ցանցի Գլխավոր ասամբլեան
2006 թվականի ապրիլի 18-21-ը Վրաստանի Գուդաուրի քաղաքում տեղի ունեցավ  Փախստականների և բռնի տեղահանվածների Կովկասյան CRINGO ցանցի Գլխավոր ասամբլեան: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ներկայացնում էր ասոցիացիայի անդամ Գայանե Մարուքյանը: Ասամբլեայի նպատակն էր լուծման ուղիներ մշակել ցանցի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

2006թ.-ի ուսանողական կամավորական ծրագիր
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան արդեն երկրորդ տարին է, որ Դեպի Հայք հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է ուսանողական կամավորական ծրագիր սփյուռքահայ ուսանողների համար: Այս տարի ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ում աշխատեցին երկու կամավորներ` Լոնդոնի Տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի ուսանողուհի Տաթևիկ Գրիգորյանը և Լիբանանի պետական համալսարանի ուսանողուհի Շողեր Մարկոսյանը: Կամավորներն ընդգրկվել էին ՀԵԻԱ-ի կյանքում և անվերապահորեն աջակցեցին կազմակերպության աշխատանքներին: ՀԵԻԱ-ում այս ամառ կամավորական հիմունքներով աշխատեց նաև Վաշինգթոնի համալսարանի ուսանողուհի Լիլիթ Ղազարյանը:

“ՀՀ Սահմանադրությունը քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին” թեմայով երիտասարդ իրավաբանների հանրապետական գիտաժողով
2006թ.-ի հոկտեմբերի 25-ին կայացավ “ՀՀ Սահմանադրությունը քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին” թեմայով իրավաբան ուսանողների և երիտասարդ իրավաբանների հանրապետական գիտաժողովի բանավոր փուլը, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից` Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի աջակցությամբ` ՀՀ պետբյուջեից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում: Գիտաժողովի հովանավորներն են Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերությունը: Գիտաժողովի հաղթող ճանաչվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Հայկ Կարապետյանը, որը արժանացավ նաև “Լավագույն հռետոր” մրցանակին: Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանվեց ՀՀ զանգվածային լրատվության միջոցների կողմից:

“Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական երրորդ գիտաժողով
2006թ.-ի նոյեմբերի 14-ին կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից կազմակերպվող “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական երրորդ գիտաժողովի բանավոր փուլը: Գիտաժողովի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի չորրորդ կուրսի ուսանող Գևորգ Մարտիրոսյանը:
Գիտաժողովի համակազմակերպիչներն էին Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերությունը: Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանվեց մամուլի կողմից:

ՀԵԻԱ-ի արտաքին գնահատում
2006թ.-ի դեկտեմբերի 10-ից 22-ը անկախ գնահատող տիկին Դորոթի վան Բեյքելենը իրականացրեց ՀԵԻԱ-ի արտաքին գնահատումը: Տիկին վան Բեյքելենը իր այցի ընթացքում համապատասխան հանդիպումներ ունեցավ ՀԵԻԱ-ի գրասենյակների աշխատակազմերի, անդամների, կամավորների, հանձնաժողովների ղեկավարների հետ և ՀԵԻԱ-ի վարչության հետ, հարցազրույցներ ունեցավ նաև ՀԵԻԱ-ի գործընկեր երևանյան և մարզային պետական, հասարակական կառույցների, դատական և ոստիկանության համակարգի ներկայացուցիչների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և ՀԵԻԱ-ի շահառուների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվող հիմնական հարցը վերաբերում էր Հայաստանում մարդու իրավունքների վիճակին և նրան, թե ինչպիսի ազդեցություն ունի ՀԵԻԱ-ն այդ առնչությամբ, ինչպես նաև քննարկվում էր այլ շահագրգիռ կառույցների հնարավոր ներդրումը այդ գործում: Գնահատողի կողմից կազմվելիք հաշվետվությունը հիմք կհանդիսանա ՀԵԻԱ-ի կողմից իր նոր ռազմավարական պլանի մշակման համար:

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

2006թ.-ի ընթացքում, տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ-ի բոլոր գրասենյակների կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները.

Իրավաբանական ռեսուրսների տրամադրում

ա) Ժամանակակից իրավաբանական գրականության տրամադրում
բ) Իրավաբանական բնույթի տեսանյութերի տրամադրում
գ) Համակարգիչների, ֆաքսի, էլեկտրոնային փոստի և ինտերնետի ծառայությունների տրամադրում
դ) ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրի տրամադրում

2006թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի իրավաբանական ռեսուրսներից ընդհանուր առմամբ օգտվել են 4513 մարդ, որից 3505 մարդ կամ ընդհանուրի 77.66%-ը` իրավաբանական գրականությունից, 1008 մարդ կամ ընդհանուրի 22.34%-ը` ՀՀ օրենսդրության էլեկտրոնային համակարգից և մյուս ծառայություններից (համակարգչային տեխնիկա, ինտերնետ, ֆաքս):

 

Տեսակ
Քանակ
%
իրավաբանական գրականություն 3505 77.66
էլեկտրոնային համակարգեր 1008 22.34
ընդամենը 4513 100

 

Օգտվողներից 1328 հոգի կամ 29.42 %-ը արական սեռի ներկայացուցիչներն են, 3185 հոգի կամ 70.58%-ը` իգական:

Սեռ
Քանակ
%
իգական 3185 70.58
արական 1328 29.42
ընդամենը 4513 100

Սեմինարների և դասընթացների կազմակերպում

Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ սեմինարներ
“Մարդու իրավունքների քարոզարշավ և ՀԵԻԱ ուժեղացում” ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի 7 գրասենյակների կողմից կազմակերպվել են 7 սեմինարներ, որոնց ընթացքում վերապատրաստվել են 42 կամավոր/դասավանդողներ: Վերջիններս Հայաստանի դպրոցներում, բուհերում և համայնքներում անցկացրել են համապատասխան սեմինարներ:

Միջնորդությանը և միջնորդ դատավարությանը նվիրված սեմինարներ
“Միջնորդ քննության և միջնորդ դատարանների ինստիտուտի զարգացումը ՀՀ-ում” ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի Կենտրոնական և բոլոր մարզային գրասենյակներում անցկացվել են մեկօրյա ուսուցումներ ՓՄՁ ներկայացուցիչների, իրավաբանների և իրավաբան ուսանողների համար, որոնց նպատակն էր մասնակիցներին վեճերի լուծման այլընտրանքային եղանակների վերաբերյալ կրթելը:  Ընդհանուր առմամբ անց են կացվել 18 ուսուցումներ` վեց ուսուցում ՀԵԻԱ Կենտրոնական և երկուական` ՀԵԻԱ 6 մարզային գրասենյակներում: Դրանց մասնակցել են Երևանի և Հայաստանի մարզերի 135 իրավաբաններ և իրավաբան ուսանողներ և 135 ՓՄՁ ներկայացուցիչներ:

Սահմանադրական նոր դրույթների և համապատասխան օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ սեմինարներ
“Սահմանադրական նոր դրույթների և համապատասխան օրենսդրական փոփոխությունների հասարակական իրազեկումը” ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի 7 գրասենյակների կողմից կազմակերպվել են 6 դասընթացներ` բաղկացած 8 սեմինարներից` սահմանադրական նոր դրույթների և համապատասխան օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ կազմակերպվել են 336 սեմինարներ, որոնց ընթացքում վերապատրաստվել են 252 կամավոր/դասավանդողներ, որոնք Հայաստանի դպրոցներում, բուհերում և համայնքներում անցկացրել են համապատասխան սեմինարներ:

“Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում”
“Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում” ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի 7 գրասենյակների կողմից կազմակերպվել են 1 դասընթաց` բաղկացած 17 սեմինարներից և 1 դասընթաց` բաղկացած 13 սեմինարներից, մարդու հիմնարար և առօրյա իրավունքների ու դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ կազմակերպվել են 210 սեմինարներ, որոնց ընթացքում վերապատրաստվել են 84 կամավոր/դասավանդողներ, որոնք համապատասխան սեմինարներ են անցկացնում դպրոցների բարձր դասարանների աշակերտների, բուհերի ուսանողների, տարբերի ընկերությունների ու կազմակերպությունների աշխատակիցների և համայնքների բնակչության համար:

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ

2006թ.-ի ընթացքում բնակչության սոցիալապես անապահով խմբերին ՀԵԻԱ-ի գրասենյակների կողմից մատուցվել են անվճար իրավաբանական խորհրդատվական և դատական ներկայացուցչության ծառայություններ, որոնցից օգտվել են ընդհանուր առմամբ 3885 անձինք: Անվճար իրավաբանական խորհրդատվական ծառայություններից օգտված անձանցից 1610-ը կամ ընդհանուրի 41.44%-ը արական սեռի են, 2223-ը կամ ընդհանուրի 57.22-ը` իգական, 52-ը կամ ընդհանուրի 1.33-ը` իրավաբանական անձ: Մատուցված ծառայությունների վիճակագրության սխեմատիկ պատկերը ըստ իրավունքի ոլորտների հետևյալն է.

Անվճար իրավաբանական
օգնության ոլորտները
Շահառուների քանակը`
ըստ ոլորտների
Շահառուների քանակը`
ըստ տոկոսների (%)
Աշխատանքային իրավունք
410
10.55
Բնակարանային իրավունք
143
3.68
Ամուսնա-ընտանեկան իրավունք
382
9.83
Սոցիալական ապահովություն
370
9.52
Քաղաքացիական իրավունք
1590
40.93
Քաղաքացիական դատավարություն
216
5.56
Վարչաիրավական
124
3.19
Քրեական
126
3.24
Հողային իրավունք
166
4.27
Առողջապահություն
24
0.62
Կրթություն և գիտություն
55
1.42
Բնապահպանական
1
0.03
Գենդերային խտրականության հարցեր (ընտանեկան բռնություն)
2
0.05
Միջազգային իրավունք
7
0.18
Քրեական դատավարություն
27
0.69
Իրավական այլ հարցեր
242
6.23
ԸՆԴԱՄԵՆԸ
3885
100

Վիճակագրությունը ըստ շահառուների տեսակների

Սեռ
Քանակ
%
ֆիզիկական անձ
3833
98.67
իրավաբանական անձ
52
1.33
ընդամենը
3885
100

 

Վիճակագրությունը ըստ ֆիզիկական անձանց սեռի

Սեռ
Քանակ
%
իգական
2223
57.99
արական
1610
42.01
ընդամենը
3833
100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
“Բիզնես Կոնսալտ”
ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա”
հասարակական կազմակերպության
համաժողովին և վարչությանը
Մենք անկախ աուդիտի ենք ենթարկել “Հայաստանի երիտասարդ  իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության 31 դեկտեմբեր 2006թ. դրությամբ տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, ինչպես նաև` “Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում” ծրագրի 01.01.2007-30.06.2007թ. ժամանակահատվածի դոնորի տեսանկյունից դրամարկղային մեթոդով ծախսումների ճշտությունը: Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում կարծիք արտահայտել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:
Մենք աուդիտն իրականացրել ենք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Համաձայն այդ  ստանդարտների պահանջվում է, որ մենք աուդիտը նախագծենք և իրականացնենք` ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տվյալների և բացահայտումների բաղադրիչների հետազոտումը` թեսթային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, ընկերության ղեկավարության կողմից իրականացվող կառավարման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների ընթացքում հավաքագրվել են բավարար և իրական տեղեկություններ, որոնց արդյունքները հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Մեր կարծիքով 2006թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը,  ինչպես նաև` հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները բոլոր էական առումներով արժանահավատ են և տալիս են ճշմարիտ ու իրական պատկերը “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ֆինանսական վիճակի մասին, իսկ հաշվապահական հաշվառումը Ընկերությունում վարվում է “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
31 դեկտեմբերի 2006թ.

հազար դրամ

ԱԿՏԻՎ Ծանոթ. 2006 2005
Ոչ ընթացիկ ակտիվներ
Հիմնական միջոցներ 3 42,098 35,399
Ոչ նյութական ակտիվներ 4 124 142
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ 5 13
Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ 42,235 35,541
Ընթացիկ ակտիվներ
Ընթացիկ դեբիտորական պարտավորություններ և կանխավճարներ 6 136 320
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ 7 14,114 4,134
Այլ ընթացիկ ակտիվներ 8 19
Ընդամենը ընթացիկ ակտիվներ 14,269 4,454
ՀԱՇՎԵԿՇԻՌ 56,504 39,995
ՊԱՍԻՎ
Սեփական կապիտալ
Կուտակված շահույթ (վնաս) 130 64
Ընդամենը  սեփական կապիտալ 130 64
Ոչ ընթացիկ պարտավորություններ
Ակտիվներին վերաբերող շնորհներ 9 42,222
Ընդամենը ոչ ընթացիկ պարտավորություններ 42,222
Ընթացիկ  պարտավորություններ
Ընթացիկ կրեդիտորական պարտավորություններ 10 1 702
Եկամուտներին վերաբերող շնորհներ 11 14,151 39,229
Ընդամենը ընթացիկ պարտավորություններ 14,152 39,931
ՀԱՇՎԵԿՇԻՌ 56,504 39,995

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
01.01.2006թ.-31.12.2006թ.

հազար դրամ

Ծանոթ. 2006 2005
Գործառնական այլ եկամուտներ, այդ թվում` 51,966 67,263
Դրամաշնորհներ 51,480 66,673
Անդամավճարներ 486 590
Գործառնական այլ ծախսեր, այդ թվում` 12 (51,359) (65,612)
Դրամաշնորհներ (50,940) (64,321)
Անդամավճարներ 12.1 (419) (1,291)
Գործառնական շահույթ (վնաս) 607 1,651
Այլ ոչ գործառնական շահույթ (վնաս) 13 (541) (2,351)
Սովորական գործունեությունից շահույթ (վնաս) 66 (700)

ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
01.01.2006թ.-31.12.2006թ.

հազար դրամ

2006 2005
Գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր
Հաշվետու տարվա զուտ արդյունք 66 (700)
Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների տարեկան մաշվածություն 5,665 7,849
5,731 7,149
Շրջանառու կապիտալի փոփոխություններ
Դեբիտորական պարտքերի զուտ նվազում/ (աճ) 133 578
Տրված կանխավճարի զուտ նվազում / (աճ) 51 2,788
Այլ ընթացիկ ակտիվների զուտ նվազում / (աճ) (19)
Կրեդիտորական պարտքի զուտ աճ/ (նվազում) (701) 656
Զուտ մուտքեր/ (ելքեր) անդամավճարներից 66 (700)
Զուտ մուտքեր/ (ելքեր) դրամաշնորհներից (25,144) (24,505)
Ընդամենը գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր (19,883) (14,034)
Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր
Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների փոփոխություն (12,346) (1,428)
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների փոփոխություն (13)
Ընդամենը ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր (12,359) (1,428)
Ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր
Ակտիվներին վերաբերվող շնորհների փոփոխությունից 42,222
Ընդամենը ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր 42,222
Դրամական միջոցների զուտ աճ/ (նվազում) 9,980 (15,462)
Տարեսկզբի դրությամբ դրամական միջոցները և նրանց համարժեքները 4,134 19,596
Տարեվերջի դրությամբ դրամական միջոցները և նրանց համարժեքները 14,114 4,134
ՀԵԻԱ-Ի ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵԻԱ-ի վարչությունը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում: Կազմակերպության վարչության կազմը հաստատվում է երկու տարին մեկ գումարվող  ՀԵԻԱ-ի անդամների համաժողովի ընթացքում: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի VII համաժողովը կայացավ 2006թ.-ի դեկտեմբերի 5-ին: Համաժողովում ընտրվեց կազմակերպության վարչություն` հետևյալ կազմով.

Անուն Ազգանուն Պաշտոն
Կարեն Զադոյան ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության նախագահ
Դավիթ Աբգարյան ՀԵԻԱ փոխնախագահ, ՀԵԻԱ վարչության փոխնախագահ
Նարինե Կարապետյան ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ վարչության պատասխանատու քարտուղար
Արծրուն Միրզոյան ՀԵԻԱ վարչության անդամ
Գարիկ Հայրապետյան ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար
Լուսինե Աբգարյան ՀԵԻԱ վարչության անդամ
Արշավիր Խալափյան ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար
Լիանա Հարությունյան ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ մասնագիտական հանձնաժողովների համակարգող
Արփինե Եղիկյանը ՀԵԻԱ վարչության անդամ, Ջեսափի մրցույթի ազգային կառավարիչ և Հայաստանի Ջեսափի ակումբի համակարգող
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Կենտրոնական գրասենյակ
ք. Երևան, Նալբանդյան 7 բն. 2
Հեռախոս (374 10) 540199
Հեռապատճե (374 10) 580299
Է. փոստ [email protected]
Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ
ք. Գավառ, Մարզպետարանի շենք
Հեռախոս (374 264) 25503
Հեռապատճե (374 264) 25503
Է. փոստ [email protected]
Երևանի մասնաճյուղ
ք. Երևան, Նալբանդյան 7 բն. 2
Հեռախոս (374 10) 540199
Հեռապատճե (374 10) 580299
Է. փոստ [email protected]
Լոռու մարզային մասնաճյուղ
Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1
Հեռախոս/ֆաքս (374 322) 22317
Է. փոստ [email protected]
Շիրակի մարզային մասնաճյուղ
ք. Գյումրի, Տիգրան Մեծի պող. 1 բն. 2
Հեռախոս (374 312) 23812
Հեռապատճե (374 312) 38236
Է. փոստ [email protected]
Սյունիքի մարզային մասնաճյուղ
ք. Կապան, Ա. Մանուկյան 1 բն. 72
Հեռախոս (374 285) 62511
Հեռապատճե (374 285) 62511
Է. փոստ [email protected]
Սյունիքի մարզային մասնաճյուղի Գորիսի տարածաշրջանային գրասենյակ
ք. Գորիս, Մաշտոցի փող. 3
Հեռախոս (374 284) 25861
Հեռապատճե (374 284) 25861
Է. փոստ [email protected]
Տավուշի մարզային մասնաճյուղ
ք. Իջևան, Մարզպետարանի շենք
Հեռախոս (374 263) 32499
Հեռապատճե (374 263) 32499
Է. փոստ [email protected]