Ինչպես արդեն հայտնել էինք, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառման ծրագրի 2022 թվականին իրականացման ենթակա գործողությունների կատարման հասարակական մշտադիտարկում։ Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման կատարողականի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։
Հայտնում ենք, որ ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2022 թվականին իրականացման ենթակա գործողությունների կատարման հասարակական մշտադիտարկման արդյունքում կազմվել է զեկույցի նախագիծ, որի քննարկումը տեղի է ունեցել սույն թվականի մայիսի 11-ին։ Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ ռազմավարության միջոցառումների ծրագրով նախատեսված իրավասու կատարող և համակատարող պետական մարմիններից, հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև անկախ փորձագետներ և մասնագետներ, որոնց թիվը հինգ տասնյակից ավել է եղել։
Զեկույցի նախագիծը ուղարկվել է ռազմավարության կատարող և համակատարող բոլոր պետական մարմիններին և այլ շահագրգիռ կառույցներին՝ նախագծի վերաբերյալ առաջարկներ ու դիտարկումներ ստանալու նպատակով։ Արդյունքում, ամփոփելով ստացված առաջարկներն ու դիտարկումները, մշակվել է զեկույցի վերջնական տարբերակը։
Ծանոթացե՛ք Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2022 թվականին իրականացման ենթակա գործողությունների մշտադիտարկման արդյունքների զեկույցին այստեղ։