Իրավաբանների հայկական ասոցիացիան, ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական ակադեմիան կազմակերպում են «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 12-րդ ամենամյա հանրապետական գիտաժողովը՝ «Փաստաբանի անկախությունը» խորագրով:
Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների և քոլեջների իրավաբանական բաժինների ուսանողները, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիրները:
Հայտերն ընդունվում են մինչև 2023թ. հունիսի 12-ը ներառյալ: Գրանցումը կատարվում է առցանց՝ այստեղ։
Գիտաժողովի բանավոր փուլը կանցկացվի 2023թ. հուլիսի 14-ին:
Գիտաժողովի հաղթողները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով:
Գիտաժողովի մանրամասներին և զեկույցներին ներկայացվող պարտադիր պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ փաստաթղթերում.
Գիտաժողովի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կազմակերպությունների www.armla.am, www.advocates.am, www.advschool.am պաշտոնական կայքերում, իսկ զեկույցները ուղարկել` [email protected] էլ. հասցեին:
Գիտաժողովի տեղեկատվական գործընկերն է՝ Iravaban.net լրատվական կայքը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել զանգահարելով 010 54 01 99 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեին: