2007

 

I.ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

 

Հարգելի բարեկամներ, գործընկերներ ու համախոհներ

Պատիվ ունեմ ձեր բոլորի ուշադրությանը ներկայացնել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հերթական տարեկան հաշվետվությունը: Այն հակիրճ ներկայացնում է ՀԵԻԱ-ի գրասենյակների կողմից 2007 թվականի ընթացքում իրականացված գործունեությունն ու ծրագրերը, ՀԵԻԱ-ի ձեռքբերումներն ու նորությունները:

Մենք խիստ կարևորում ենք տարեկան հաշվետվութան տպագրումն ու տարածումը շահագրգիռ անձանց ու կառույցների շրջանում, քանի որ այն հնարավորություն է ընձեռում կազմակերպության գործունեությունը դարձնել թափանցիկ ու մատչելի բոլոր հետաքրքրվողների համար, այն ապահովում է կառույցի հաշվետվողականությունը իր շահառուների, անդամների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների համար, ինչը կազմակերպության արդյունավետ գործունեության հիմքերից է:

2007-ը, թերևս, բավականին կառուցողական կարելի է համարել ՀԵԻԱ-ի համար: Անցնող տարում կառույցը իր գրասենյակների ցանցի միջոցով շարունակեց անվճար խորհրդավություն մատուցել ՀՀ բնակչությանը, բավականին մեծ աշխատանք կատարվեց բնակչության շրջանում՝ իրենց իրավունքների վերաբերյալ մատչելի տեղեկատվության տարածման առումով: Կարևորելով ընտրական գործընթացները՝ ՀԵԻԱ-ն արդյունավետ կերպով աշխատեց ընտրական օրենսդրության և  բնակչության իրավական իրազեկման ուղղությամբ: Երիտասարդ իրավաբանների մասնագիտական կայացման նպատակով կազմակերպվեցին մի շարք ուսուցողական դասընթացներ, անցկացվեց փաստաբանությանը նվիրված ավանդական ամենամյա ուսանողական գիտաժողովը, տպագրվեց և տարածվեց իրավաբանական լրատուն, որը մեծ հետաքրքրություն է վայելում ընթերցողների շրջանում: Այս տարի կարևորվեց նաև Ջեսափի մրցույթի դերի ու նշանակության բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև ՀԵԻԱ-ն նոր գործընկերային կապեր հաստատեց արևելաեվրոպական մի շարք նպանատիպ կառույցների հետ:

Հուսով ենք, որ մեր կատարած աշխատանքը ունի այն կարևորությունն ու դերը, ինչը հանդիսանում է խթան, շարժիչ ուժ մեծ նվիրումով ու ոգեշնչմամբ շարունակելու մեր գործունեությունը՝ ի նպաստ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության, իրավաբանների նոր սերնդի զարգացման ու իրավական պետության կայացմանն աջակցելու դժվարին գործում:

Այստեղ իրենց անփոխարինելի դերակատարումն են ունեցել ՀԵԻԱ-ի անդամներն ու աշխատակազմը, կամավորներն ու շահակիցները, գործընկերներն ու շահառուները, որոնց հայտնում եմ մեր երախտագիտությունը: Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր բոլորի աշխատանքը գնահատվում է և բերում ցանկալի արդյունքներ, ինչը և թույլ է տալիս մեզ մեծ նվիրումով աշխատել: Այսօր արդեն ՀԵԻԱ-ն կոչ է անում նոր սերնդի երիտասարդ իրավաբաններին՝ շարունակելու սկսված գործը, քանզի նրանց բերած նոր շունչն ու ոգեշնչումը անտարակույս կբարձրացնեն ՀԵԻԱ-ի արդյունավետությունն ու կօգնեն հաստատակամ քայլերով ձգտել իր ապագայի պատկերին, իրականացնել իր խնդիրներն ու նպատակները:

Հարգանոք՝

Հայաստանի երիտասարդ իրավաբանների

ասոցիացիայի նախագահ, փաստաբան                                                                               Կարեն Զադոյան

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հիմնադրվել է Երևանում՝ 1995 թ.-ին: Ստեղծման իսկ օրվանից կառույցը որդեգրեց իր առաքելությունն ու սահմանեց բավականին հավակնոտ նպատակներ՝ սկսելով լրջորեն աշխատել ՀՀ իրավական ու հասարակական դաշտում՝ ի նպաստ բնակչության իրավունքների պաշտպանության, երիտասարդ իրավաբանների զարգացման ու ժողովրդավարության կայացման: Կարճ ժամանակահատվածում ՀԵԻԱ-ն գործընկերային կապեր հաստատեց մի շարք պետական, հասարակական, արտասահմանյան և միջազգայի կառույցների հետ՝ սկսելով իրականացնել բազմաբնույթ ծրագրեր իր նպատակային ուղղություններով: Արդեն մի քանի տարի հետո կառույցի ծառայությունները մատչելի էին հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ ի շնորհիվ ՀՀ մարզերում գործող գրասենյակների:

ՀԵԻԱ-ի գործունեության հիմնական ուղղություններն են հանդիսանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու բնակչության իրավագիտակցության բարձրացումը, Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացմանն աջակցությունը, դատաիրավական և օրենսդրական բարեփոխումներին աջակցությունը, երիտասարդ իրավաբանների նոր սերնդի զարգացմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը:

ՀԵԻԱ-ն այժմ ունի 8 գրասենյակներ Հայաստանի մարզերում, որոնք կառույցի ծառայությունները մատչելի են դարձնում նաև Հայաստանի մարզերի բնակիչների համար: Իրավաբան ուսանողներին ուղղված ծրագրերի արդյունավետության, ՀԵԻԱ գործունեությանը նրանց անմիջական ներգրավվածության բարձրացման և իրավագիտությանը գործնական առումով ավելի հաղորդակից դարձնելու նպատակով ՀԵԻԱ-ն 2003-ին ստեղծեց իր ստորաբաժանումներից մեկը՝ Իրավաբան ուսանողների բաժանմունքը, որը նպատակ ունի նպաստել իրավաբան ուսանողների հաղորդակցությանը իրավագիտության զարգացման միջազգային փորձին, իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում իրավաբանական կրթության որակի բարձրացմանը: ՀԵԻԱ-ն ունի հարուստ իրավաբանական գրադարան, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները, ինչպես նաև բոլոր ցանկացողները: ՀԵԻԱ-ի գործունեության թափանցիկության ապահովման և կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով ՀԵԻԱ-ն գործարկում է իր երկլեզու պաշտոնական վեբ կայքը՝ www.ayla.am:

III. ՀԵԻԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան որդեգրել է հետևյալ արժեքները.

-հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ.
-իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն.
-պաշտպանված մարդու իրավունքներ.

-իրավաբանական նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր գիտելիքների տեր պրոֆեսիոնալ իրավաբաններ.

-հզոր քաղաքացիական հասարակություն:

 

  1. ՀԵԻԱ-Ի ԹԻՄԸ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի թիմը կառույցի սիրտն է, որը կազմում են երիտասարդ, մասնագիտական բարձր կարողություններով, ոգեշնչումով ու նոր գաղափարներով հարուստ անհատներ: ՀԵԻԱ-ում խրախուսվում է թիմային ոգին, իսկ թիմի անդամները կիսում են կառույցի առաքելությունն ու արժեքները՝ մշտապես առաջնորդվելով դրանցով: ՀԵԻԱ-ի թիմը մշտապես անշահախնդրորեն իր նպաստն է բերում կառույցի զարգացմանն ու կայացմանը՝ հավատալով նրա ապագային ու այն ներուժին, որ ՀԵԻԱ-ն ներդնում է երիտասարդ իրավաբանների մասնագիտական կայացման, մարդու իրավունքների զարգացման ու իրավական պետության կայացման ճանապարհին: ՀԵԻԱ-ն մշտապես համալրվում է կայացած, բարձր մասնագիտական որակներով օժտված մասնագետներով:

  1. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵԻԱ-ի գործընկերներ են համարվում հիսունից ավելի հասարակական, տասնյակ միջազգային ու արտասահմանյան կազմակերպություններ: Կառույցն արդյունավետորեն համագործակցում է տարբեր պետական մարմինների,, ՀՀ Կառավարության, ԱԺ-ի, ՀՀ Նախագահի աշխատակազմի, դատաիրավական համակարգի ինստիտուտների ու այլ կառույցների հետ:

Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպությունը (ICCO), որի հետ ՀԵԻԱ-ն սկսել է համագործակցությունը 2005թ.-ից, հիմնադրվել է 1964-ին՝ նպատակադրվելով աշխատել աշխարհում աղքատության և անարդարության վերացման ուղղությամբ: ICCO-ն իրագործում է ֆինանսավորման գործընթացներ՝ մարդկանց հնարավորություն տալով ստեղծել արժանավայել կենսապայմաններ:

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հիմնվել է 1992թ.-ին: Դեսպանատունը իրականացնում է աջակցության ծրագրեր բաց քաղաքացիական հասարակության, շուկայական տնտեսության և տարածաշրջանում կայուն մթնոլորտի հաստատման ուղղությամբ: Դեսպանատունը պատասխանատու է Միացյալ Նահանգների ու Հայաստանի կառավարությունների միջև կապերի պահպանման և քաղաքացիներին կոնսուլական ծառայությունների մատուցման համար:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դաշնային գործակալություն է, որը կառավարում է աշխարհում ԱՄՆ-ի տնտեսական և հումանիտար աջակցության ծրագրերը: Համագործակցելով տեղական մասնավոր և ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ ԱՄՆ ՄԶԳ-ն բացահայտում է կարիքները և մշակում ռազմավարություն՝ այդ երկրներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան ծրագիրը իրականացվում է ԱՄՆ մասնավոր սեկտորի և կամավորական կազմակերպությունների հետ պայմանագրերի և դրամաշնորհների միջոցով՝ այն բնագավառներում, որոնք նախատեսված են հայաստանյան առաքելության կողմից: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան ներկայացուցչությունը կոչված է հայերի համագործակցությամբ աշխատել՝ ստեղծելու համար բարգավաճ և կայուն երկիր, որը համապատասխան հնարավորություններ կընձեռի իր քաղաքացիներին:

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1997թ.-ին: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը իր ստեղծման պահից ի վեր բարձրակարգ իրավաբանական ծառայություններ է մատուցում իր վստահորդներին: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է Հայաստանում գործող տեղական և միջազգային առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը, որը ռազմավարական և ապագային միտված մոտեցում է ցուցաբերում վստահորդների գործերի և կարիքների նկատմամբ: Ընկերության գրասենյակների ցանցը նրա ծառայությունները մատչելի է դարձնում հանրապետության ամբողջ տարածքում:  «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» ընկերությունը ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ գործարար հաճախորդներին համապարփակ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է: Այն աշխատում է խոշոր, բազմազգ կորպորացիաների և ֆինանսական ինստիտուտների, ընտանեկան և մասնավոր բիզնեսը ներկայացնող հաճախորդների լայն շրջանակների հետ:

Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել է 2003 թվականին: Հիմնադրամի հիմնական նպատակներից է նպաստել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը և փաստաբանի դերի բարձրացմանը, ինչպես նաև նպաստել ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, օժանդակել իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1988-ին: Նրա առաքելությունն է նպաստել Հայաստանի հեռավոր և խոցելի գյուղական համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ու ուժեղացմանը՝ համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ: Կազմակերպությունը ջանում է համայնքներին փոխանցել գիտելիքներ ու հմտություններ, ստեղծել աշխատատեղեր ու զարգացնել համայնքային ենթակառուցվածքները:

Հայ իրավաբանական միությունը ստեղծվել է 1989թ.-ին, ԱՄՆ-ում, նպատակ ունենալով աջակցելու և միավորելու հայկական արմատներ ունեցող իրավաբաններին և այլ շահագրգիռ անձանց, ու նրանց ջանքերն ուղղել Ամերիկայի հայ համայնքի իրավական խնդիրների լուծմանը: Հայաստանի անկախացումից ի վեր՝ կազմակերպությունը ձեռնամուխ եղավ նաև Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման ու ամրապնդման գործին: Մասնագիտական զարգացումը և համայնքային առաջընթացը միության կարևորագույն նպատակներն են: Միությունը կոչված է ծառայելու իրավաբանի մասնագիտությանը, իր անդամների հետաքրքրություններին ու շահառուների իրավունքներին:

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ILSA) ոչ առևտրային կազմակերպություն է, որն համախմբում է ուսանող իրավաբանների և երիտասարդ փաստաբանների, որոնց գործունեությունն ուղղված է միջազգային իրավունքի ուսումնասիրությանն ու վերջինիս նպաստելուն: Միավորելով իրավաբանական դպրոցների ռեսուրսները՝ ասոցիացիան ձգտում է դրանք հասանելի դարձնել բոլոր անդամ հաստատություններին: Նրա պատմությունը սերտ կապված է «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հետ: Իր ստեղծումից ի վեր՝ Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան կարևոր գործոն է հանդիսացել իրավաբան ուսանողների կողմից միջազգային իրավունքի նշանակության ուսումնասիրման հարցում: Այժմ կազմակերպությունն ապահովում է կրթությանը վերաբերող էական միջոցներ իրավաբանների ապագա սերնդի համար ողջ աշխարհում, որոնք կնպաստեն միջազգային իրավունքի և աշխարհակարգի զարգացմանը:

Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիան (EYBA) ոչ առևտրային, բազմազգ, երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպություն է, որ ստեղծվել է 1993թ.-ին Պրահայում: Կազմակերպությունը ներկայացնում է մոտ 200000 երիտասարդ իրավաբանների հետաքրքրությունները և իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում: Այն ստեղծվեց խրախուսելու համար Եվրոպայի իրավաբանների համագործակցությունը և ներկայացնելու համար նրանց շահերն ու հետաքրքրությունները: 1998-ից ՀԵԻԱ-ն անդամակցում է Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիային:

ՀԵԻԱ-ն մշտապես ընդլայնում է իր համախոհների ու գործընկերների շրջանակը՝ ձեռնամուխ լինելով նմանատիպ տեղական, արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման: ՀԵԻԱ-ի արտաքին հարաբերությունները կառույցի ուժեղ կողմերից են: ՀԵԻԱ-ն ունի անհրաժեշտ վստահություն իր գործընկեր կազմակերպությունների մոտ, որը երաշխիք է հանդիսանում այդ կապերի ամրապնդման ու նորանոր հարաբերությունների հաստատման համար:

ՀԵԻԱ-ն խիստ կարևորում և խրախուսում է հարաբերությունները զանգվածային լրատվության միջոցների հետ: Վերջիններիս նշանակությունը թերևս չի կարելի գերագնահատել, քանի որ ԶԼՄ-ներըը աջակցում են կառույցի գործունեության արդյունավետության, թափանցիկության ու շահառուների իրազեկման գործին: ՀԵԻԱ-ի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները օբյեկտիվորեն լուսաբանվում են հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների կողմից:

  1. ՀԵԻԱ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

«Մարդու իրավունքների ու շահերի պաշտպանություն» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2007թ.-ի հուլիսից: Ծրագրի շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով խավերին և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց տրվում է անվճար իրավաբանական օգնություն, անվճար իրավաբանական և տեղեկատվական ռեսուրսներ են տրամադրվում իրավաբաններին, իրավաբան ուսանողներին և իրավաբանությամբ հետաքրքրվող անձանց: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ օրենսդրության բարեփոխումների իրականացում, մասնավորապես, գենդերային իրավահավասարության ոլորտների օրենսդրական դաշտի ուսումնասիրությունների, առաջարկությունների կատարման, քննարկումների, օրենքների փոփոխությունների նախագծերի պատրաստման և լոբբինգի կատարման միջոցով: Ծրագիրն ընդգրկում է արդարադատության ու փաստաբանության հրատապ խնդիրներին նվիրված գիտաժողովի կազմակերպումը, ինչպես նաև շարունակվում են իրավաբանական ամենամսյա մասնագիտական Իրավաբանական լրատուի հրատարակման աշխատանքները: Իրականացվում են նաև աշխատանքներ՝ ուղղված ՀԵԻԱ-ի կարողությունների զարգացմանը:

«Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում» ծրագիրը ՀԵԻԱ-ն իրականացվել է 2006թ.-ի հունիսի 1-ից 2007թ.-ի մայիսի 30-ը՝ Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպության (ICCO) կողմից տրամադրված միջոցների հաշվին: Ծրագիրը նպատակ ուներ զարգացման ծրագրեր իրականացնել բնակչության իրավական իրազեկության բարձրացման և մարդու իրավունքների պաշտպանության,  արդարադատության համակարգի և քաղաքացիական հասարակության կայացման բնագավառներում, ինչպես նաև հզորացնել ՀԵԻԱ-ի ներքին կազմակերպական զարգացումը:
Ծրագրի շրջանակներում տպագրվել են մարդու հիմնարար և առօրյա իրավունքների ու դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ 50 անուն տեղեկատվական թերթիկներ, որոնք տարածվում են ՀՀ մարզերում և գյուղական համայնքներում: Ծրագրի շրջանակներում տեղեկատվական թերթիկներում արծարծված թեմաների շուրջ կազմակերպվել են դասընթացներ և վերապատրաստվել ուսուցանող/կամավորներ, որոնք համապատասխան սեմինարներ են անցկացրել դպրոցների բարձր դասարանների աշակերտների, բուհերի ուսանողների, տարբերի ընկերությունների ու կազմակերպությունների աշխատակիցների և համայնքների բնակչության համար: ՀԵԻԱ-ի գրասենյակների ցանցի միջոցով շարունակվել է անվճար իրավաբանական ծառայությունների մատուցումը բնակչության խոցելի խմբերին, ինչպես նաև երիտասարդ իրավաբաններին, իրավաբան ուսանողներին և իրավագիտությամբ հետաքրքրվող անձանց:
Ծրագրի շրջանակներում  2007թ.-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հրատարակել է «Իրավաբանական լրատու»-ի 8-ից 19-րդ համարները, որոնք անվճար տարածվել են Երևանի և Հայաստանի մարզերի երիտասարդ իրավաբանների, իրավաբան ուսանողների, փաստաբանների, դատավորների և այլ շահագրգիռ անձանց ու կառույցների շրջանում:

«2007թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթ 2007թ.-ի մրցաշրջանին մասնակցեցին Հայաստանի իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ: Հաղթող ճանաչված Ռուս–հայկական (Սլավոնական) պետական համալսարանի թիմը 2007թ. մարտի 25-ից 31-ը մասնակցեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում կայացած միջազգային մրցափուլին: Հայաստանյան թիմը միջազգային մրցափուլում զբաղեցրեց 54-րդ հորիզոնականը 94 երկրների շարքում:
Հարդի Դիլլարդի հայցադիմումների մրցույթում հայաստանյան թիմի հայցադիմումը զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը՝ ներկայացված 94 գրավոր աշխատանքների շարքում: Այս տարի մրցույթի համակազմակերպիչներն էին Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ու «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը: Ազգային մրցափուլի հովանավորն էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Մրցույթի կազմակերպմանն այս տարի աջակցել էր ՀՀ Դատական դեպարտամենտը:

«Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի դերի և նշանակության կարևորության գիտակցմանը նպաստելու նպատակով Հայաստանի Ջեսափի ակումբի համակարգողը հանդիպումներ է ունեցել բազմաթիվ բուհերի իրավաբան-ուսանողների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Հանդիպումների ընթացքում մանրամասն և բազմակողմանիորեն ներկայացվել է մրցույթը, բաժանվել մրցույթի վերաբերյալ տպագրված նյութերը, վեր հանվել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են իրավաբան-ուսանողներին մասնակցելու մրցույթին:

Հանդիպում Ամերիկայի հայ իրավաբանների միության նախկին նախագահ Ռոբերտ Ռումյանի հետ

Երևանում Ամերիկայի հայ իրավաբանների միության անդամները որպես դատավոր մասնակցեցին հոկտեմբերի 3-ին Հայաստանում ամերիկյան համալսարանի իրավաբանական բաժնի կողմից կազմակերպված դատախաղին: Դատախաղին հրավիրված էին նաև Ջեսափի մրցույթի մասնակիցները և կազմակերպիչները: Դատախաղից հետո Ամերիկայի հայ իրավաբանների միության նախկին նախագահ Ռոբերտ Ռումյանը և նրա տիկինը՝ Մարո Ռումյանը 2007թ.-ի Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող թիմի անդամներին և մրցույթի կազմակերպիչներին հրավիրեցին ընթրիքի: Հոկտեմբերի 5-ին տեր և տիկին Ռումյանները հյուրընկալվեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում, որտեղ կայացավ  հանդիպում Հայաստանի Ջեսափի ակումբի մասնակիցների հետ: Հանդիպման ավարտին պարոն Ռումյանին շնորհվեց Հայաստանի Ջեսափի ակումբի բարեկամի կոչում՝ ի հավաստումն նախորդ տարիներին Ջեսափի մրցույթին աջակցելու համար երախտագիտության:

Մրցույթի մանրամասները կարող եք տեսնել «Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի պաշտոնական վեբ կայքում:

«Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների քսան գյուղական համայնքների իրավական իրազեկման բարձրացում» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2005թ.-ի սեպտեմբերի մեկից՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ՝ Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպության (ICCO) կողմից տրամադրված միջոցների հաշվին և շարունակել է իրականացնել նաև 2007թ.-ի ընթացքում: Ծրագիրը նպատակ ունի շրջիկ ծառայությունների միջոցով ՀԵԻԱ-ի Գեղարքունիքի մասնաճյուղի ծառայությունները հասանելի դարձնել նաև  Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների գյուղական համայնքների համար, որոնք հնարավորություն չունեն օգտվելու անհրաժեշտ իրավաբանական ծառայություններից: Ծրագիրը նպաստում է մարզի բնակչության իրավագիտակցության բարձրացմանը, քանի որ մատուցվում է անվճար իրավաբանական խորհրդատվություն, կազմակերպվում են հասարակական լսումներ ՏԻՄ-երի անդամների մասնակցությամբ՝ նպաստելով բնակչության իրազեկմանը ՏԻՄ-երի գործունեության մասին և նրանց ներգրավմանը համայնքի կյանքում: Ծրագրի շրջանակներում հրատարակվում և անվճար տարածվում է ծրագրի լրատուն:

«Ընտրական իրավունքների իրազեկության և պաշտպանության քարոզարշավ» ծրագիրը, որը ՀԵԻԱ-ն իրականացրել է Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան Մատրա ԿԱՊ փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից տրամադրված միջոցների հաշվին, անցկացվել է 2007 թվականի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում:
Կարևորելով Հայաստանում  2007թ.-ի ԱԺ ընտրությունների ընթացքում ՀՀ բնակչության իրավական իրազեկության անհրաժեշտությունը՝ ՀԵԻԱ-ն տպագրել է 10 անուն տեղեկատվական թերթիկներ, որոնք վերաբերում էին ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգին ու պայմաններին, ընտրողների ու ընտրվողների իրավունքներին ու պարտականություններին, ընտրական իրավունքի խախտման համար նախատեսված պատասխանատվությանը: ՀԵԻԱ-ի կամավորների միջոցով թերթիկները, ընդհանուր առմամբ 100000 օրինակ, բաժանվել են Երևանի, ՀՀ մարզկենտրոնների և ՀՀ մի շարք գյուղերի բնակչությանը:

«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական չորրորդ գիտաժողով

2007թ.-ի դեկտեմբերի 5-ին Երևան հյուրանոցում կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությոան կողմից կազմակերպվող «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական չորրորդ գիտաժողովի բանավոր փուլը: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 28 ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 8 իրավաբան ուսանողներ: Ներկայացված չորս լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում հանդես եկան իրենց զեկույցներով: Գիտաժողովի «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին և ընդհանուր արդյունքներով գիտաժողովի չորրորդ մրցանակին արժանացավ Եվրոպական Կրթական Տարածաշրջանային ակադեմիայի երկրորդ կուրսի ուսանողուհի Նաիրա Դիլանյանը: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Եվրոպական Կրթական Տարածաշրջանային ակադեմիայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մարիամ Օսիպյանը: Երևանի «Գլաձոր» համալսարանի երրորդ կուրսի ուսանող Իգոր Ավակյանը արժանացավ գիտաժողովի երկրորդ և ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանի կողմից սահմանված հատուկ մրցանակներին: Իսկ գիտաժողովի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Գավառի պետական համալսարանի հինգերորդ կուրսի ուսանողուհի Վարդուհի Բադալյանը: Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան խրախուսական մրցանակների: Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանվեց զանգվածայի լրատվության միջոցների կողմից:

Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպության (ICCO) գործընկերների հանդիպումը Հայաստանում
Սույն թվականի մայիսի 29-ից 30-ը Երևանի «Ավիատրանս» հյուրանոցի հանդիպումների դահլիճում տեղի ունեցավ հոլանդական ICCO կազմակերպության հայաստանյան գործընկերների հանդիպումը: Հանդիպման նպատակը հայաստանյան գործընկերներին ICCO-ի փոփոխված ռազմավարությանը ծանոթացումն էր և նրանց հետ համատեղ նոր ռազմավարական ուղղությունների թեմատիկ ու ծրագրային մոտեցումների քննարկումը: ICCO-ն նպատակ ուներ վերանայել իր գործընկերների գործունեությունը և իրականացվող ծրագրերը, ինչպես նաև համագործակցության եզրեր հասատել նրանց միջև:
Նախքան հանդիպումը ICCO-ի ներկայացուցիչները այցելել էին իրենց հայաստանյան գործընկեր հկ-ների գրասենյակները, այդ թվում նաև ՀԵԻԱ-ի Կենտրոնական և Վանաձորի մասնաճյուղի գրասենյակներ: Հանդիպման ընթացքում մասնակիցները արտահայտեցին իրենց կարծիքները, առաջարկները և նկատառումները ICCO-ի նոր մոտեցումների և ռազմավարության վերաբերյալ: Կազմակերպություններին առաջարկվեց ICCO-ին ներկայացնել նրա նոր ռազմավարությանը, նպատակներին և խնդիրներին համապատասխանող ծրագիր առաջարկներ:

ՀԵԻԱ-ն մշակում է 2007-2010թթ. ռազմավարական պլան

2007թ.-ի փետրվարի 23-ից 24-ը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իրականացրեց իր ինքնագնահատման և 2007-2010թթ. երկարաժամկետ ռազմավարական պլանի մշակման սեմինարները: Երկօրյա աշխատանքային հանդիպումներին հրավիրվել էին ՀԵԻԱ-ի անդամներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, շահակիցներ և շահառուներ:
Առաջին օրը աշխատանքային խումբը անդրադարձավ և քննարկեց ՀԵԻԱ-ի վերջին երեք տարիների գործունեությունը, այնուհետև տեղի ունեցավ ՀԵԻԱ-ի կազմակերպական ենթահամակարգերի գնահատում SWOT վերլուծության եղանակով: Հաջորդ աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացվեց և քննարկվեց ՀԵԻԱ-ի 2004-2006թթ. արտաքին գնահատման հաշվետվությունը: Հաշվի առնելով ՀԵԻԱ-ի գործունեության վերաբերյալ փորձագետների արված եզրահանգումներն ու առաջարկությունները, ինչպես նաև ինքնագնահատման արդյուքները` ներկաները անդրադարձան ՀԵԻԱ-ի համար առաջնային համարվող գործունեության ուղիներին և դրանք ընդգրկեցին նոր քառամյա ռազմավարական պլանի նախագծում:

ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններ – 2007

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ քաղաքացիների իրավական իրազեկության բարձրացման նպատակով, 2007թ.-ի ապրիլի 9-ից մայիսի 12-ը հասարակությանը իր 7 գրասենյակների ցանցի միջոցով մատուցեց անվճար իրավաբանական խորհրդատվություն:  ՀԵԻԱ-ի կամավորները Երևանում և մարզերում բնակվող քաղաքացիների շրջանում տարածեցին Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան Մատրա ԿԱՊ փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից տրամադրված միջոցների հաշվին իրականացվող «Ընտրական իրավունքների իրազեկության և պաշտպանության քարոզարշավ» ծրագրի շրջանակներում ԱԺ ընտրությունների վերաբերյալ ՀԵԻԱ-ի կողմից հրատարկված 10 անուն տեղեկատվական թերթիկները:

ՀԵԻԱ-ի հաղթանակը «ԱրմենՏելի» աշխատակիցների նախազգուշական գործադուլի գործով ՀՀ Սահմանադրական Դատարանում

2007թ. փետրվարի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախկին աշխատակիցներ Հարություն Խառատյանի, Արմեն Արբրահմյանի և Անդրանիկ Ղուկասյանի ներկայացուցիչ, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փաստաբան Լիանա Հարությունյանի դիմումը, այն բավարարեց՝ ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի 3-րդ մասին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող ճանաչել ՀՀ Աշխատանքային օրենսգքրի 73-րդ հոդվածի վիճարկվող դրույթը, 75-րդ հոդվածի 3-րդ մասը, այնքանով, որքանով գործադուլի իրավունքը պայմանավորվում է միայն կոլեկտիվ պայմանագրի կնքման հետ կապված կոլեկտիվ վեճը չլուծվելու հանգամանքով և արգելափակում են գործադուլի իրավունքը նոր հանգամանքներում (նաև այն պարտավորություններին ենթարկվելու պայմանով, որոնք կարող են ծագել նախօրոք կնքված կոլեկտիվ պայմանագրերից):  Դատարանը 32-րդ հոդվածի 3-րդ պարբերությանը և 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող էր ճանաչել նաև նույն օրենսգրքի վիճարկվող դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի 60-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «իսկ գործադուլ կազմակերպելն արգելվում է» դրույթը:

Հանդիպում ՀՀ Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ

2007թ.-ի հուլիսի 12-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը ՀՀ Ազգային Ժողովում հանդիպեց ՀՀ Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արևիկ Պետրոսյանի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը երկկողմանի կարևորություն ներկայացնողհարցերի համատեքստում:

Հանդիպում ՀՀ Ազգային Ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ

2007թ.-ի հուլիսի 20-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը ՀՀ Ազգային Ժողովում հանդիպեց ՀՀ Ազգային Ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ևս չորս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց:

Իրավապաշտպան կազմակերպությունների դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում

Սույն թվականի հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին «Գոուլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ «Իրավապաշտպան կազմակերպությունների դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում» թեմայով քննարկումը, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի և Հայաստանի իրավաբանական հիմնադրամի կողմից:
Քննարկման նպատակն էր բարձրացնել իրավապաշտպան կազմակերպությունների դերը, մշակել առավել արդյունավետ մեխանիզմներ պետական մարմինների հետ հարաբերությունների առնչությամբ, հնարավորություն ընձեռել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության և համապատասխան մոտեցումների մշակման գործընթացներում առավել գործուն առաջարկների մշակման և շահագրգիռ կառույցներին ներկայացման համար:

Քննարկմանը հրավիրված էին ներկայացուցիչներ Հայաստանյան և միջազգային իրավապաշտպան ՀԿ-ներից, ՀՀ ԱԺ-ից, Հայաստանում միջազգային և արտասահմանյան կառույցների ներկայացուցչություններից, Փաստաբանների պալատից և այլ շահագրգիռ կառուցներից:

«Եռակողմ համագործակցություն և քաղաքացիական հասարակություն» թեմայով միջազգային կոնֆերանս, Պրագա

2007թ.-ի սեպտեմբերի 12-ից 14-ը Պրագայում, Չեխիայի Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի ունեցավ «Եռակողմ համագործակցություն և քաղաքացիական հասարակություն» թեմայով եռօրյա միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էին մոտ հարյուր ներկայացուցիչներ արևելաեվրոպական երկրներից, Վրաստանից և Հայաստանից:

Կոնֆերանսին մասնակցում էր նաև Հայաստանի երիտասարդ իրավաբաննների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը:

Տեղի ունեցավ Ազգային երիտասարդական զեկույցի շնորհանդեսը

2007 թվականի հոկտեմբերի 11-ին «Գոուլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ Ազգային երիտասարդական զեկույցի շնորհանդեսը: Զեկույցի իրավաբանական բաժնի աշխատանքները ղեկավարել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: Շնորհանդեսի ավարտին ՀՀ սպորտի և երիտասարդության  նախարար Արմեն Գրիգորյանը փորձագետներին և աջակիցներին հանձնեց շնորհակալագրեր:

VII. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

2007թ.-ի ընթացքում, տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ-ի բոլոր գրասենյակների կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները.

Իրավաբանական ռեսուրսների տրամադրում

ա)           Ժամանակակից իրավաբանական գրականության տրամադրում

բ)            Իրավաբանական բնույթի տեսանյութերի տրամադրում

գ)            Համակարգիչների, ֆաքսի, էլեկտրոնային փոստի և ինտերնետի

ծառայությունների տրամադրում

դ)            ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրի տրամադրում

2007թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի իրավաբանական ռեսուրսներից ընդհանուր առմամբ օգտվել են 3575 մարդ, որից 2802 մարդ կամ ընդհանուրի 78.37%-ը՝ իրավաբանական գրականությունից, 773 մարդ կամ ընդհանուրի 21.63%-ը՝ ՀՀ օրենսդրության էլեկտրոնային համակարգից և մյուս ծառայություններից (համակարգչային տեխնիկա, ինտերնետ, ֆաքս):

Տեսակ   Քանակ   %
իրավաբանական գրականություն 2802 78.37
էլեկտրոնային համակարգեր 773 21.63
ընդամենը 3575   100

Օգտվողներից 2645 հոգի կամ 26.01 %-ը արական սեռի ներկայացուցիչներն են, 2645 հոգի կամ 73.99%-ը՝ իգական:

Սեռ Քանակ %
իգական 2645 73.99
արական 930 26.01
ընդամենը 3575   100

Սեմինարների և դասընթացների կազմակերպում

«Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում»
«Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի 7 գրասենյակների կողմից կազմակերպվել են 1 դասընթաց` բաղկացած 4 սեմինարներից և 1 դասընթաց` բաղկացած 17 սեմինարներից, մարդու հիմնարար և առօրյա իրավունքների ու դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ կազմակերպվել են 147 սեմինարներ, որոնց ընթացքում վերապատրաստվել են 84 կամավոր/դասավանդողներ, որոնք համապատասխան սեմինարներ են անցկացնում դպրոցների բարձր դասարանների աշակերտների, բուհերի ուսանողների, տարբերի ընկերությունների ու կազմակերպությունների աշխատակիցների և համայնքների բնակչության համար:

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ

2007թ.-ի ընթացքում բնակչության սոցիալապես անապահով խմբերին ՀԵԻԱ-ի գրասենյակների կողմից մատուցվել են անվճար իրավաբանական խորհրդատվական և դատական ներկայացուցչության ծառայություններ, որոնցից օգտվել են ընդհանուր առմամբ 3745 անձինք: Անվճար իրավաբանական խորհրդատվական ծառայություններից օգտված անձանցից 1429-ը կամ ընդհանուրի 38.16%-ը արական սեռի են, 2314-ը կամ ընդհանուրի 61.79%-ը՝ իգական, 2-ը կամ ընդհանուրի 0.05%-ը՝ իրավաբանական անձ: Մատուցված ծառայությունների վիճակագրության սխեմատիկ պատկերը ըստ իրավունքի ոլորտների հետևյալն է.

Անվճար իրավաբանական
օգնության ոլորտները
Շահառուների քանակը՝
ըստ ոլորտների
Շահառուների քանակը՝
ըստ տոկոսների (%)
Աշխատանքային իրավունք 334 7.10
Բնակարանային իրավունք 85 30.23
Ամուսնա-ընտանեկան իրավունք 364 6.52
Սոցիալական ապահովություն 266 0.69
Քաղաքացիական իրավունք 1132 3.50
Քաղաքացիական դատավարություն 244 2.59
Վարչաիրավական 26 0.77
Քրեական 131 1.20
Հողային իրավունք 97 0.03
Առողջապահություն 29 0.05
Կրթություն և գիտություն 45 0.11
Բնապահպանական 1 0.48
Գենդերային խտրականության հարցեր (ընտանեկան բռնություն) 2 13.38
Միջազգային իրավունք 4 12.44
Քրեական դատավարություն 18 7.10
ԱԺ ընտրություններ 501 30.23
Իրավական այլ հարցեր 466 6.52
ԸՆԴԱՄԵՆԸ 3745 100

Վիճակագրությունը ըստ շահառուների տեսակների

Սեռ Քանակ %
ֆիզիկական անձ 3743 99.95
իրավաբանական անձ 2 0.05
ընդամենը 3745 100

Վիճակագրությունը ըստ ֆիզիկական անձանց սեռի

Սեռ Քանակ %
իգական 2314 61.82
արական 1429 38.18
ընդամենը 3743 100

VIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ  ԱՈՒԴԻՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ֆինանսական միջոցների 2007 թվականի արտաքին աուդիտի եզրակացություն և ֆինանսական հաշվետվություններ

 

«Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ

 

ԱՆԿԱԽ    ԱՈՒԴԻՏՈՐԻ    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

                         «Հայաստանի երիտասարդ  իրավաբանների

 ասոցիացիա» հասարակական կազմակերպության

համաժողովին  և վարչությանը

Մենք անկախ աուդիտի ենք ենթարկել «Հայաստանի երիտասարդ  իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության 31 դեկտեմբեր 2007թ. դրությամբ տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, ինչպես նաև «Իրավաբանական օգնություն և տեղեկատվական օժանդակություն» ծրագրի 2008 թվականի հուլիսի 31-ի դրությամբ հաշվետվությունը (ծանոթագրություն 14): Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում կարծիք արտահայտել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

Մենք աուդիտն իրականացրել ենք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Համաձայն այդ  ստանդարտների պահանջվում է, որ մենք աուդիտը նախագծենք և իրականացնենք՝ ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տվյալների և բացահայտումների բաղադրիչների հետազոտումը՝ թեսթային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, ընկերության ղեկավարության կողմից իրականացվող կառավարման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների ընթացքում հավաքագրվել են բավարար և իրական տեղեկություններ, որոնց արդյունքները հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Մեր կարծիքով,  2007թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը,  ինչպես նաև՝ հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները բոլոր էական առումներով արժանահավատ են և տալիս են ճշմարիտ ու իրական պատկերը «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ֆինանսական վիճակի մասին, իսկ հաշվապահական հաշվառումը Ընկերությունում վարվում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Աուդիտի իրականացման

և խորհրդատվության

դեպարտամենտի տնօրեն

Արթուր Կիրակոսյան


ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ

 

Հաշվապահական հաշվեկշիռ

 

31 դեկտեմբերի 2007թ.

    հազ. դրամ

ԱԿՏԻՎ 2007 (ստուգված) 2006 (ստուգված)
 Ոչ ընթացիկ ակտիվներ
 
Հիմնական միջոցներ 36,918 42,098
Ոչ նյութական ակտիվներ 106 124
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ 13 13
Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ 37,037   42,235
 
Ընթացիկ ակտիվներ
Ընթացիկ դեբիտորական պարտավորություններ և կանխավճարներ 187 136
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ 3,541 14,114
Այլ ընթացիկ ակտիվներ 19
Ընդամենը ընթացիկ ակտիվներ 3728   14,269
     
Հ Ա Շ Վ Ե Կ Շ Ի Ռ 40,765   56,504
ՊԱՍԻՎ
 
Սեփական կապիտալ
 
Կուտակված շահույթ (վնաս) 130
Ընդամենը  սեփական կապիտալ   130
 
Ոչ ընթացիկ  պարտավորություններ
 
Ակտիվներին վերաբերող շնորհներ 37,067 42,222
Ընդամենը ոչ ընթացիկ պարտավորություններ 37,067   42,222
 
Ընթացիկ  պարտավորություններ
 
Ընթացիկ կրեդիտորական պարտավորություններ 123 1
Եկամուտներին վերաբերող շնորհներ 3,575 14,151
Ընդամենը ընթացիկ պարտավորություններ 3,698   14,152
     
ՀԱՇՎԵԿՇԻՌ 40,765   56,504
Կարեն Զադոյան Ալվարդ Հովհաննիսյան
Նախագահ Գլխավոր հաշվապահ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

01.01.2007թ.-31.12.2007թ.

հազ. դրամ

2007 (ստուգված) 2006 (ստուգված)
Գործառնական այլ եկամուտներ, այդ թվում՝ 41,252   51, 966
Դրամաշնորհներ 40,891 51,480
Անդամավճարներ 361 486
Գործառնական այլ ծախսեր, այդ թվում՝ (41,195)   (51,359)
Դրամաշնորհներ (40,836) (50,940)
Անդամավճարներ (359) (419)
Գործառնական շահույթ (վնաս) 57   607
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով շահույթ (վնաս) 109
Այլ ոչ գործառնական շահույթ (վնաս) (54)   (541)
 
Սովորական գործունեությունից շահույթ (վնաս) 112   66
  1. ՀԵԻԱ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
  1. ՀԵԻԱ-Ի ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵԻԱ-ի վարչությունը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում: Կազմակերպության վարչության կազմը հաստատվում է երկու տարին մեկ գումարվող  ՀԵԻԱ-ի անդամների համաժողովի ընթացքում: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի VII համաժողովը կայացավ 2006թ.-ի դեկտեմբերի 5-ին: Համաժողովում ընտրվեց կազմակերպության վարչություն՝ հետևյալ կազմով.

Անուն Ազգանուն Պաշտոն
Կարեն Զադոյան ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության նախագահ
Դավիթ Աբգարյան ՀԵԻԱ փոխնախագահ, ՀԵԻԱ վարչության փոխնախագահ
Նարինե Կարապետյան ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ վարչության պատասխանատու քարտուղար
Արծրուն Միրզոյան ՀԵԻԱ վարչության անդամ
Գարիկ Հայրապետյան ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար
Լուսինե Աբգարյան ՀԵԻԱ վարչության անդամ
Արշավիր Խալափյան ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար
Լիանա Հարությունյանը ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ մասնագիտական հանձնաժողովների համակարգող
Արփինե Եղիկյանը ՀԵԻԱ վարչության անդամ, Ջեսափի մրցույթի ազգային կառավարիչ և Հայաստանի Ջեսափի ակումբի համակարգող

 


  1. ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

 

Կենտրոնական գրասենյակ
ք. Երևան, Նալբանդյան 7, բն. 2
Հեռախոս (374 10) 540199
Հեռապատճե (374 10) 580299
Էլ. փոստ [email protected]