ԻՀԱ-ի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԻՀԱ-ի խորհրդի հերթական նիստը

2022 թվականի դեկտեմբերի 2-ին ԻՀԱ-ի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԻՀԱ-ի խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում խորհրդի նախագահ Կարեն Զադոյանը խորհրդի անդամներին է ներկայացրել ԻՀԱ-ի նախորդ ժամանակահատվածի գործունեությունը, որին հաջորդել է քննարկում, մտքերի փոխանակում։

Հաջորդիվ, խորհրդի անդամները քննարկել են ԻՀԱ-ի 2023 թվականի անելիքները, և նախնական քննարկումների արդյունքում սահմանել ԻՀԱ-ի առաջնահերթությունները։