Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն 8-րդ դպրոցի առաջին փուլի վերջին հանդիպումը կայացավ հոկտեմբերի 6-ին՝ երկու՝ առկա, իսկ մարզերում բնակվողների համար՝ օնլայն ձևաչափով։
Դասընթացների ժամանակ ունկնդիրները քննարկեցին
բարեվարքության ինստիտուտը հանրային և մասնավոր հատվածում,
ազդարարման համակարգ և էլեկտրոնային գործիքներ,
իրական սեփականատերերի ինստիտուտը,
հանրային գնումները և պետական ֆինանսների կառավարումը թեմաները։
Մասնակիցները հանրային ծառայության ոլորտում բարեվարքության ինստիտուտի վերաբերյալ քննարկման ժամանակ կարևորեցին դրա ներդրումը մասնավոր ոլորտի բոլոր սուբյեկտների գործունության մեջ, հանրային գնումների իրականացման ընթացակարգերը, դրանց տարատեսակները, դրանում առկա կոռուպցիոն ռիսկերը, դրանց չեզոքացման առկա ու մշակվող եղանակները:
Հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանն ունկնդիրներին ներկայացրեց «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագծի ընդունման և այդ ինստիտուտի ներդրման սկզբնական փուլում առաջ եկած բոլոր խնդիրները, դրա կիրառելությունն ու արդյունավետությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հանրայնացման և բացահայտման գործում:
Նա ունկնդիրներին ներկայացրեց նաև իրական սեփականատերերի ինստիտուտին առնչվող առկա օրենսդրական բարեփումները․ մասնավորապես՝ իրավաբանական անձանց կողմից կազմակերպության գրանցման ընթացքում իրական շահառուի մասին տեղեկատվության պարտադիր պահանջը և տարեկան հայտարագրերի ներկայացումը՝ իրական շահառուների մասին:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ: