Հրապարակվել է ՀՀ 2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության կատարման այլընտրանքային մշտադիտարկման զեկույցը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր հրապարակումների միջոցով, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2021 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում:

Մշտադիտարկման աշխատանքները հնարավորինս մասնակցային և արդյունավետ դարձնելու նպատակով, ի թիվս այլ գործիքների, իրականացվել են թվով 8 ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց մասնակցել են Ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագրով իրավասու պետական մարմինները, մասնագիտացված ՔՀԿ-ները և ոլորտային փորձագետները, փաստաբաններ և այլ շահագրգիռ կողմեր։

Զեկույցի առաջին նախագիծը ուղարկվել է շահագրգիռ իրավասու մարմիններին՝ նախագծի վերաբերյալ կարծիքներ, դիրքորոշումներ և առաջարկներ հավաքագրելու նպատակով։ Իրավասու մարմինների որոշ դիրքորոշումներ ու առաջարկներ ընդունվել են ԻՀԱ-ի կողմից և դրանք ներառվել են զեկույցի վերջնական տարբերակում։

Սույնով ձեզ ենք ներկայացնում ՀՀ 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների 2021 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը։

Զեկույցի շնորհանդեսը տեղի կունենա 2022 թվականի հունիս ամսին, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կտրադրվեն բոլոր շահագրգիռ կողմերին։