Տեղի ունեցավ ԻՀԱ-ի խորհրդի նիստը

2022 թվականի մարտի 21-ին առցանց եղանակով տեղի ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ ԻՀԱ) խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր ԻՀԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը:
Խորհրդի որոշմամբ հաստատվեց Արշակ Ալավերդյանի՝ ԻՀԱ-ին անդամակցելու դիմումը:
Խորհրդի որոշմամբ Արշակ Ալավերդյանը նշանակվեց ԻՀԱ-ի Լոռու մարզային մասնաճյուղի ղեկավարի պաշտոնում:
Խորհրդի նիստի վերջում քննարկվեց ԻՀԱ-ի առաջիկա գործունեության հետ կապված մի շարք հարցեր:
Խորհրդի նսիտի ընթացքում ելույթներ ունեցան խորհրդի անդամներ Արփինե Եղիկյանը, Քարլ Ուլբրիխտը, Մարատ Ատովմյանը և Կարեն Քոչարյանը:
ԻՀԱ-ի խորհրդի նիստին մասնակցում էինք խորհրդի անդամներից 5-ը` Կարեն Զադոյանը, Արփինե Եղիկյանը, Կարեն Քոչարյանը, Քարլ Ուլբրիխտը և Մարատ Ատովմյանը, ինչպես նաև` ԻՀԱ-ի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը: