Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ ֆոկուս խմբային երկու քննարկում՝ պետական և քաղհասարակության սեկտորի ներկայացուցիչների հետ

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր՝ հունվարի 24-ին, ֆոկուս խմբային երկու քննարկում է անցկացվել Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի առաջին նպատակի վերաբերյալ։

Քննարկումներից առաջինը պետական մարմինների` ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ Կենտրոնական բանկի, ինչպես նաև Նոտարական պալատի, փաստաբանական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ է անցկացվել։

Երկրորդ քննարկումն անցկացվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, փաստաբանական համայնքի շրջանում։

Թե՛ պետական, թե՛ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ հետ քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման և արդիականացման գործողությունների ծրագիրը՝ մշտադիտարկման աշխատանքների շրջանակներում։