Ծրագրային օգնականի աշխատանք՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայում

Պաշտոն՝ Ծրագրային օգնական  

Աշխատանքային վայրը՝ Երևան

Աշխատանքի սկիզբը՝ 20.12.2021թ․

Դրույքը՝ 0.75

Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ 10:00-17:00

Նկարագրություն՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ծրագրային օգնականի թափուր տեղի համար փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետի:

Պարտականություններ.

  • ԻՀԱ-ի կողմից իրականացվող ծրագրերի և գործունեության ուղղություններով կատարվելիք աշխատանքներում կազմակերպության նախագահի և ծրագրի ղեկավարի հանձնարարությունների կատարում, հանդիպումների կազմակերպում, հեռախոսազանգերի գրանցում,
  • միջոցառումների կազմակերպում.
  • ծրագրերի և գործողությունների վերաբերյալ ԻՀԱ կայքի համար նյութերի պատրաստում.
  • ծրագրի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում:

 

Պահանջներ.

  • բարձրագույն կրթություն կամ բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող
  • հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի առավելություն․
  • հաշվետվություններ, զեկույցներ, ներկայացումներ և այլ աշխատանքային փաստաթղթեր կազմելու հմտություններ,
  • համակարգչային հմտություններ (Excel, Word and Power Point).
  • թիմում աշխատելու կարողություններ.
  • աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն:

Աշխատանքային փորձ չի պահանջվում, սակայն դրա առկայությունը կդիտվի առավելություն։

 

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ, ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ) հետևյալ հասցեին՝ [email protected]: Խնդրում ենք նամակի առարկան նշել «Ծրագրային օգնական»:  

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն երկրորդ փուլ անցած դիմողները կհրավիրվեն հարցազրույցի։

Կազմակերպության մասին

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (նախկին անվանումը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) ստեղծվել է 1995թ.-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Աշխատելով իրավական ոլորտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն և օրենքի գերակայության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության http://armla.am/ պաշտոնական կայքում: