2009

I.ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Հարգելի բարեկամներ, գործընկերներ և համախոհներ,
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2009 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Դրանում հակիրճ անդրադարձ է կատարվել կազմակերպությանը, նրա ընթացիկ գործունեությանը, ծրագրերին ու ֆինանսական հաշվետվություններին: Խիստ կարևորելով տարեկան հաշվետվության տպագրումն ու տարածումը շահագրգիռ անձանց ու կառույցների շրջանում, մենք փորձում ենք հնարավորություն ընձեռել կազմակերպության գործունեությունը դարձնել թափանցիկ ու հասանելի բոլոր շահագրգիռ կողմերի համար, որի միջոով ապահովվում է նաև կառույցի հաշվետվողականությունն իր շահառուների, անդամների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների համար, ինչը կազմակերպության արդյունավետ գործունեության հիմնաքարերից մեկն է:
2009-ը բավականին բարեբեր շրջան է համարվել ՀԵԻԱ-ի համար: Անցնող տարում ՀԵԻԱ-ն իրականացրել է 6 բազմաբնույթ ծրագրեր, որոնց ընթացքում կառույցն իր գրասենյակների և նորաբաց Շահերի պաշտանության և աջակցության կենտրոնների և ընդունարանների միջոցով շարունակել է անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել ՀՀ բնակչությանը, այդ թվում նաև` կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերով: Բավականին մեծ աշխատանք է կատարվել բնակչության շրջանում՝ իրենց իրավունքների վերաբերյալ մատչելի տեղեկատվության տարածման առումով: Կարևորելով ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի նշանակությունը՝ ՀԵԻԱ-ն արդյունավետ կերպով աշխատել է համակարգային և ընթացակարգային բարեփոխումների ուղղությամբ: Իրականացված ծրագրերի մեջ իր ուրույն տեղն է գրավում ՀՀ նոտարական գրասենյակների բազմակողմանի մասնակցային մոնիթորինգը, որի հիման վրա ՀԵԻԱ-ի կողմից մշակվել և համապատասխան պատկան մարմիններին է ներկայացվել ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ: Բացի այդ, մեծ աշխատանքներ են տարվել նաև բնակչության իրավական իրազեկման ուղղությամբ, երիտասարդ իրավաբանների մասնագիտական կայացման նպատակով կազմակերպվել են մի շարք ուսուցողական դասընթացներ, անցկացվել է փաստաբանությանը նվիրված ավանդական ամենամյա ուսանողական վեցերորդ գիտաժողովը, որի շրջանակներում տպագրվել և տարածվել է լավագույն հեղինակների զեկույցների ժողովածուն, ինչը, անտարակույս, մեծ հետաքրքրություն է վայելում ընթերցողների շրջանում: Այնուհետև, այս տարի հաղթանակ է գրանցվել նաև Ջեսափի մրցույթի միջազգային մրցափուլում, որտեղ մեր թիմը Հայաստանում Ջեսափի մրցույթի պատմության մեջ առաջին անգամ մրցանակային տեղի է արժանացել լավագույն հայցադիմումների մրցույթում, մասնավորապես, տաս մրցանակներից հինգերորդին արժանացել է հայաստանյան թիմի գրավոր աշխատանքը։
Անցնող տարին այնքանով էր առանձնանում ՀԵԻԱ-ի համար, որ մի շարք գործընկերային կապեր է հաստատվել նաև մի շարք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավապահ մարմինների և միջազգային նպանատիպ կառույցների հետ:
ՀԵԻԱ-ի վերը նշված ձեռքբերումներում իրենց ուրույն ներդնում են ունեցել նաև ՀԵԻԱ-ի անդամներն ու աշխատակազմը, կամավորներն ու շահակիցները, գործընկերներն ու շահառուները, դոնորներն ու աջակիցները, որոնց հայտնում եմ մեր երախտագիտությունը: Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր բոլորի աշխատանքը գնահատվում է և բերում ցանկալի արդյունքներ, ինչը և թույլ է տալիս մեզ մեծ նվիրումով աշխատել: Այսօր, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հստակ քայլեր է կատարում մեր հանրապետությունում ժողովրդավարության զարգացման և իրավական պետության հզորացման ճանապարհին: Կառույցը, այսուհետ ևս իր նվիրական աշխատանքի շնորհիվ կփորձի իրականացնել հասարակության անդամների իրավունքների և շահերի պաշտպանությունը, կատարելագործել նոր սերնդի երիտասարդ իրավաբանների մասնագիտական հմտությունները և կարողությունները:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի
նախագահ, փաստաբան Կարեն Զադոյան

II.ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հիմնադրվել է 1995թ.-ին, Երևանում: Իր գործունեության 15 տարիների ընթացքում արժանանալով շահառուների, գործընկերների և համակիրների բարձր գնահատանքին, այսօր արդեն անհամեմատելի տեղ է զբաղեցնում ՀՀ իրավական դաշտում:
Հիմնադրման օրվանից ի վեր կառույցը որդեգրելով լուրջ առաքելություն և կրելով բարձր արժեքներ, իր նպատակամղված աշխատանքների միջոցով սկսեց կատարելագործել իր առջև դրված խնդիրների իրագործումն ու հիմնական նպատակները՝ նպաստելով հասարակության իրավունքների պաշտպանության, երիտասարդ իրավաբանների զարգացման և ժողովրդավարության կայացման:
Ռացիոնալ աշխատանքների միջոցով ՀԵԻԱ-ն արագ քայլերով սկսեց սերտորեն համագործակցել մի շարք պետական, հասարակական, արտասահմանյան և միջազգային կառույցների հետ և իրականացնեց բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված իր նպատակների իրագործմանը: Ստեղծումից ընդամենը մի քանի տարի հետո կառույցի ծառայությունները հասանելի էին հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ ի շնորհիվ ՀՀ մարզերում գործող գրասենյակների, իսկ վերջին տարիներին այդ տարածքների թիվն ավելի ընդլայնեց: Ներկայումս ՀԵԻԱ-ն ունի 6 մարզային մասնաճյուղեր: Մասնավորապես, Գյումրու, Վանաձորի, Կապանի, Գավառի, Տավուշի մարզային մասնաճյուղեր և Երևանյան մասնաճյուղ, իսկ 2009թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի կողմից սկսվեցին գործարկվել թվով 5 Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում և 3 Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարաններ Արարատ, Թալին, Ապարան քաղաքներում:
Իրավաբան ուսանողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման, իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում կրթության որակի բարձրացման, իրավաբան ուսանողների կողմից իրավագիտության ոլորտում հետազոտությունների իրականացման և իրավագիտության զարգացման միջազգային փորձին հաղորդակից դարձնելու նպատակով ՀԵԻԱ-ն 2003 թ.-ին ստեղծեց իր ստորաբաժանումներից մեկը՝ Իրավաբան ուսանողների բաժանմունքը: ՀԵԻԱ-ն ունի հարուստ իրավաբանական գրադարան, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները և այլ շահագրգիռ անձինք: ՀԵԻԱ-ի գործունեության թափանցիկության ապահովման և կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով ՀԵԻԱ-ն գործարկում է իր երկլեզու պաշտոնական վեբ կայքը՝ www.ayla.am:
ՀԵԻԱ-ի գործունեության հիմնական ուղղություններն են հանդիսանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացմանն աջակցությունը, դատաիրավական և օրենսդրական բարեփոխումներին աջակցությունը, երիտասարդ իրավաբանների նոր սերնդի զարգացմանը, կրթմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը:
III.ՀԵԻԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան որդեգրել է հետևյալ արժեքները.
-հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ.
-իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն.
-պաշտպանված մարդու իրավունքներ.
-իրավաբանական նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր գիտելիքների տեր պրոֆեսիոնալ իրավաբաններ.
-հզոր քաղաքացիական հասարակություն:

IV. ՀԵԻԱ-Ի ԹԻՄԸ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործունեության ընթացքում գրանցվող բոլոր հաջողությունները հիմնականում պայմանավորված են նրա թիմը կազմող արհեսատավարժ մասնագետների գիտելիքների բարձր մակարդակով և նոր գաղափարներով հարուստ անհատներով, որոնք անշեղորեն հետևելով կառույցի որդեգրած արժեքներին և առաքելությանը, մշտապես անշահախնդրորեն իրենց ներդրում են ունենում կառույցի զարգացման և կայացման գործում՝ հանդես գալով ՀԵԻԱ-ի ապագայի համար էական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններով և գաղափարներով: ՀԵԻԱ-ի թիմը մշտապես իրականացնում է միջոցառումներ՝ ուղղված իր անդամների մասնագիտական որակների բարձրացմանը և հարակից հմտությունների զարգացմանը: ՀԵԻԱ-ի թիմը խիստ կարևորում է կառույցի գաղափարախոսության և արժեքների իրական նշանակությունը, ուստիև իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է դրանցով:

V. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ներկայումս ՀԵԻԱ-ն համագործակցում է հիսունից ավելի հասարակական, տասնյակ միջազգային ու արտասահմանյան կազմակերպությունների հետ: Կառույցը պարբերաբար իրականացնելով մասնագիտական բնույթի տարբեր միջոցառումներ, գործընկերային կապեր է հաստատում տարբեր պետական մարմինների, ՀՀ Կառավարության, ԱԺ-ի, ՀՀ Նախագահի աշխատակազմի, դատաիրավական համակարգի ինստիտուտների ու այլ կառույցների հետ:
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հիմնվել է 1992թ.-ին: Դեսպանատունը իրականացնում է աջակցության ծրագրեր բաց քաղաքացիական հասարակության, շուկայական տնտեսության և տարածաշրջանում կայուն մթնոլորտի հաստատման ուղղությամբ: Դեսպանատունը պատասխանատու է Միացյալ Նահանգների ու Հայաստանի կառավարությունների միջև կապերի պահպանման և քաղաքացիներին կոնսուլական ծառայությունների մատուցման համար:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դաշնային գործակալություն է, որը կառավարում է աշխարհում ԱՄՆ-ի տնտեսական և հումանիտար աջակցության ծրագրերը: Համագործակցելով տեղական մասնավոր և ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ ԱՄՆ ՄԶԳ-ն բացահայտում է կարիքները և մշակում ռազմավարություն՝ այդ երկրներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան ծրագիրը իրականացվում է ԱՄՆ մասնավոր սեկտորի և կամավորական կազմակերպությունների հետ պայմանագրերի և դրամաշնորհների միջոցով՝ այն բնագավառներում, որոնք նախատեսված են հայաստանյան առաքելության կողմից: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան ներկայացուցչությունը կոչված է հայերի համագործակցությամբ աշխատել՝ ստեղծելու համար բարգավաճ և կայուն երկիր, որը համապատասխան հնարավորություններ կընձեռի իր քաղաքացիներին:
“Կասալս ենդ Ասոշիեյթս” միջազգային զարգացման և ռազմավարական հաղորդակցության ընկերությունը, օժանդակում է կառավարություններին, գործարար շրջաններին, քաղաքացիական հասարակության խմբերին ու համայնքներին սոցիալական, ինստիտուցիոնալ և քաղաքական մարտահրավերների նկատմամբ ժամանակակից լուծումներ մշակելու և իրականացնելու գործում:
Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը (ՀԳՄԾ), Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման ծրագիր է Հայաստանի համար, որի նապատակը Հայաստանում առկա կոռուպցիայի նվազեցումն է հետևյալ միջոցներով՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռել պայքարել իրենց հանդիպած կոռուպցիոն դրսևորոումների դեմ, փոփոխել երիտասարդների և տարեց մարդկան սոցիալական դիրքորոշումը և վերաբերմունքը կոռուպցիայի հանդեպ նպաստելով այդ երեևույթի նկատմամաբ նրանց առավել անհանդուրժողական լինելուն և դրանով իսկ խթանել կոռուպցիայի դեմ պայքարը, համակարգային փոփոխություններ իրականացնելու միջոցով կանխարգելել կամ նվազեցնելւ կոռուպցիան:
ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ–ը ստեղծվել է 1956 թվականի մարտի 23-ին։ Ի սկզբանե այն միտված էր դառնալ կազմակերպություն, որում ներգրավվելու էր Հոլանդիայի ամբողջ բնակչությունը, և այդ ժամանակ Հոլանդիայում գործող բոլոր հասարակական կազմակերպություններին և քաղաքական կուսակցություններին հրավիրեցին անդամակցել ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ-ին։ 1994 թվականին նպատակ ունենալով ընդլայնել իր աշխատանքի արդյունավետությունը` ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ-ը միացավ Oxfam International-ին (Միջազգային ՕՔՍՖԱՄ), որը 12 անկախ կազմակերպությունների միություն է, որոնք միասին աշխատում են հիմնվելով այն համոզմունքին, որի համաձայն աղքատությունն ու մերժված լինելը անարդար է և անհանդուրժելի։
Որպես Oxfam International-ի անդամ ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ-ը պայքարում է արդար և աղքատությունից զերծ աշխարհի համար, համագործակցելով մարդկանց, կազմակերպությունների, գործարար աշխարհի և կառավարությունների հետ, իրականացնում ծրագրեր և լոբիստական գործունեություն։ Աշխատում տեղում և միջազգային մակարդակով, համագործակցելով զարգացող երկրներում իր տեղական գործընկերների և նրանց ցանցերի հետ, նպատակ ունենալով ապահովել բոլորի հիմնարար իրավունքները և հնարավորություն ընձեռելով մարդկանց իրենց հիմնարար իրավունքների՝ հիմնական սոցիալական ծառայությունների իրավունքի, կյանքի և անձեռնմխելիության իրավունքի, սոցիալական և քաղաքական մասնակցության իրավունքի, և առանց խտրականության բոլորի հետ հավասար իրավունք ունենալու իրականացումը պահանջելու։
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երևանյան գրասենյակը պաշտոնապես գործում է 2000 թվականի փետրվարի 9-ից։ ԵԱՀԿ-ն մարմին է, որ զբաղվում է անվտանգության հարցերով՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական, ինչպես նաև մարդկային չափորոշիչների առումով։ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը օժանդակում է երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, քաղաքացիական հասարակության հզորացմանը, և ԵԱՀԿ չափորոշիչների և սկզբունքների խթանմանը (ներմուծմանը):
“ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1997թ.-ին: “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերությունը իր ստեղծման պահից ի վեր բարձրակարգ իրավաբանական ծառայություններ է մատուցում իր վստահորդներին: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է Հայաստանում գործող տեղական և միջազգային առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը, որը ռազմավարական և ապագային միտված մոտեցում է ցուցաբերում վստահորդների գործերի և կարիքների նկատմամբ: Ընկերության գրասենյակների ցանցը նրա ծառայությունները մատչելի է դարձնում հանրապետության ամբողջ տարածքում: “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” ընկերությունը ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ գործարար հաճախորդներին համապարփակ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է: Այն աշխատում է խոշոր, բազմազգ կորպորացիաների և ֆինանսական ինստիտուտների, ընտանեկան և մասնավոր բիզնեսը ներկայացնող հաճախորդների լայն շրջանակների հետ:
Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել է 2003 թվականին: Հիմնադրամի հիմնական նպատակներից է նպաստել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը և փաստաբանի դերի բարձրացմանը, ինչպես նաև նպաստել ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, օժանդակել իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:
Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ILSA) ոչ առևտրային կազմակերպություն է, որը համախմբում է ուսանող իրավաբանների և երիտասարդ փաստաբանների, որոնց գործունեությունն ուղղված է միջազգային իրավունքի ուսումնասիրությանն ու վերջինիս նպաստելուն: Միավորելով իրավաբանական դպրոցների ռեսուրսները՝ ասոցիացիան ձգտում է դրանք հասանելի դարձնել բոլոր անդամ հաստատություններին: Նրա պատմությունը սերտ կապված է “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հետ: Իր ստեղծումից ի վեր՝ Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան կարևոր գործոն է հանդիսացել իրավաբան ուսանողների կողմից միջազգային իրավունքի նշանակության ուսումնասիրման հարցում: Այժմ կազմակերպությունն ապահովում է կրթությանը վերաբերող էական միջոցներ իրավաբանների ապագա սերնդի համար ողջ աշխարհում, որոնք կնպաստեն միջազգային իրավունքի և աշխարհակարգի զարգացմանը:
Ներքին Սիլեսիայի Համալսարանի մշակույթի և կրթության ոլորտների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտ (Լեհաստան). Մշակույթի և կրթության ոլորտների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտը միջգերատեսչական ակադեմիական և գիտահետազոտական հաստատություն է, որը գտնվում է Ներքին Սիլեսիայի Համալսարանի (ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության) շենքում, Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։ Հիմնադրվել է 2003 թվականի հոկտեմբերին և օժանդակում է անցումային ժամանակաշրջանի ինտեգրման գործընթացներին՝ իրականացնելով կրթական ծրագրեր, որոնք օժանդակում են միջազգային փոփոխությունների, միջմշակութային փոխըմբռնման և քաղաքացիական մասնակցության ընդլայմանը։
Վիշեգրադ միջազգային հիմնադրամը Բրատիսլավայում տեղակայված միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Վիշեգրադյան խմբի երկրների (Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի հանրապետություններ) կառավարությունների կողմից 2000 թվականի հունիսի 9-ին։
Հիմնադրամի նպատակը Վիշեգրադյան խմբի երկրների միջև սերտ համագործակցության խթանումն ու զարգացումն է (ինչպես նաև այդ խմբի մեջ չմտնող երկրների, հատկապես Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների, և Հարավային Կովկասի երկրների հետ Վիշեգրադյան խմբի երկրների համագործակցության զարգացումն ու խթանումը), օժանդակելով ընդհանուր մշակութային, գիտական և կրթական, փոխանակման, միջսահմանային և զբոսաշրջության զարգացման ծրագրերի իրականացմանը։
Ագորա Կենտրոնական Եվրոպա քաղաքացիական ասոցիացիան հիմնադրվել է 1998 թվականին, նպատակ ունենալով օժանդակել և ընդլայնել պետական/կենտրոնական և տեղական կառավարման մարմինների հետ քաղաքացիների կապերն ու համագործակցությունը։ Այդ նպատակներով կազմակերպությունը իրականացնում է խորհրդատվական, միջնորդական և այլ գործունեություն։ Տպագրում և տարածում իր աշխատանքների վերաբերյալ նյութեր և վավերագրական ֆիլմեր, կազմակերպում հանրային լսումներ, սեմինարներ, սոցիալական և մշակութային, ինչպես նաև այլ միջոցառումներ, ներառյալ երիտասարդության հետ աշխատանքներ իր խնդիրներն ու նպատակները իրականացնելու համար։
Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիան (EYBA) ոչ առևտրային, բազմազգ, երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպություն է, որ ստեղծվել է 1993թ.-ին Պրահայում: Կազմակերպությունը ներկայացնում է մոտ 200.000 երիտասարդ իրավաբանների հետաքրքրությունները և իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում: Այն ստեղծվեց խրախուսելու համար Եվրոպայի իրավաբանների համագործակցությունը և ներկայացնելու համար նրանց շահերն ու հետաքրքրությունները: 1998-ից ՀԵԻԱ-ն անդամակցում է Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիային:
ՀԵԻԱ-ն մշտապես ընդլայնում է իր համախոհների ու գործընկերների շրջանակը՝ ձեռնամուխ լինելով նմանատիպ տեղական, արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման: ՀԵԻԱ-ի արտաքին հարաբերությունները կառույցի ուժեղ կողմերից են: ՀԵԻԱ-ն ունի անհրաժեշտ վստահություն իր գործընկեր կազմակերպությունների մոտ, որը երաշխիք է հանդիսանում այդ կապերի ամրապնդման ու նորանոր հարաբերությունների հաստատման համար:
ՀԵԻԱ-ն խիստ կարևորում և խրախուսում է հարաբերությունները զանգվածային լրատվության միջոցների հետ: Վերջիններիս նշանակությունը թերևս չի կարելի գերագնահատել, քանի որ ԶԼՄ-ները աջակցում են կառույցի գործունեության արդյունավետության, թափանցիկության ու շահառուների իրազեկման գործին: ՀԵԻԱ-ի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները օբյեկտիվորեն լուսաբանվում են հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների կողմից:

VI. ՀԵԻԱ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
“Լսված լինելու իմ իրավունքը” ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2009թ.-ի ապրիլ ամսվանից: Ծրագիրը ֆինանսավորվում է հոլանդական ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ-ի կողմից: Ծրագրի շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով խավերին և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց տրվել է անվճար իրավաբանական օգնություն և իրականացվել է անվճար դատական ներկայացուցչություն: Անվճար իրավաբանական և տեղեկատվական ռեսուրսներ են տրամադրվել իրավաբաններին, իրավաբան ուսանողներին և իրավաբանությամբ հետաքրքրվող անձանց: Ծրագիրն ընդգրկում էր արդարադատության ու փաստաբանության հրատապ խնդիրներին նվիրված գիտաժողովի հերթական կազմակերպումը: Բացի վերոնշյալից, տպագրվել են նաև 30 անուն տեղեկատվական թերթիկներ` մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներին վերաբերող թեմաներով` հասարակության լայն շերտերին տարածելու համար, նպատակ ունենալով բարձրացնել բնակչության իրավագիտակցության մակարդակը: 2009թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի Երևանյան գրասենյակի և մարզային մասնաճյուղերի կողմից կազմակերպվել և անցկացվել են հանրային իրազեկման սեմինարներ, նվիրված` մարդու հիմնարար և առօրյա իրավունքների ու դրանց պաշտանության մեխանիզմներին:
“Իջևանի շահերի պաշտպանության և աջակցման կենտրոն” ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2008 թվականի հոկտեմբերի 1-ից: Ծրագիրը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի կողմից: Ծրագրի շրջանակներում Իջևան քաղաքում հիմնադրվել է շահերի պաշտպանության և աջակցման կենտրոն: Կենտրոնի իրավաբանները և փաստաբանները մարզի բնակիչներին կոռուպցիոն բողոքներով և գործերով մատուցում են անվճար իրավաբանական ծառայություններ, մասնավորապես, քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվում արձանագրելու իրենց հանդիպած կոռուպցիոն դեպքերին և բողոքներ ներկայացնելու ՀՀ պետական կառավարման մարմիններին, տրամադրել ավճար իրավաբանական աջակցություն՝ պետական մարմիններին ուղղված բողոքներին օժանդակելու նպատակով, ինչպես նաև հանրայնացնել, թե արդարադատության համակարգում ինչպես են քննվում կոռուպցիայի վերաբերյալ գործերը, բացահայտել կոռուպցիային վերաբերող օրենքների և այդ օրենքների ու որոշումների իրականացման թերությունները, բացահայտել ՀՀ պետական կառավարման մարմիններում առկա կոռուպցիոն գործունեությունները` անմիջապես տուժող անձի կողմից ներկայացված արձանագրության հիման վրա, իսկ կոռուպցիոն տարրեր պարունակող գործերով ծրագրում ներգրավված փաստաբանների կողմից իրականացվում է անվճար դատական ներկայացուցչություն` քաղաքացիական, վարչական և քրեական գործերով: Ծրագրի իրականացման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում հակակոռուպցիոն իրազեկության և կրթության ռազմավարությանը, որի ուղղությամբ նախագծվել, հրատարակվել և տարածվել են հակակոռուպցիոն բնույթի, այդ թվում կոռուպցիայի հետ կապված քաղաքացիների իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների մասին 10 անուն տեղեկատվական թերթիկներ, կազմակերպվել և անցկացվել են հակակոռուպցիոն բնույթի, այդ թվում կոռուպցիայի հետ կապված քաղաքացիների իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ ուսուցանողների ուսուցում, կազմակերպվել և անցկացվել են հակակոռուպցիոն բնույթի, այդ թվում կոռուպցիայի հետ կապված քաղաքացիների իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ հանրային իրավական իրազեկության սեմինարներ:
“Հրազդան, Եղեգնաձոր և Աշտարակ քաղաքներում շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնների, իսկ Արարատ, Թալին և Ապարան քաղաքներում շահերի պաշտպանության և աջակցման ընդունարանների (տեղեկատվական կենտրոններ) ստեղծում և գործարկում” ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2009թ.-ի ապրիլ ամսվանից: Ծրագիրը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի կողմից: Ծրագրի շրջանակներում հիմնադրվել են թվով չորս Շահերի պաշտպանության և աջակցման կենտրոններ` ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում և 2 ընդունարաններ` Թալին և Ապարան քաղաքներում, որոնք գործարկվում են ՀԵԻԱ-ի կողմից: Ծրագրի շրջանակներում Կենտրոնների և Ընդունարանների իրավաբանների և փաստաբանների կողմից քաղաքացիներին տրամադրվում է իրավաբանական խորհրդատվություն և կոռուպցիայի հետ կապված իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մասին տեղեկատվություն հետևյալ միջոցներով` գործերի հետ կապված կենտրոնների և ընդունարանների իրավախորհրդատուների կողմից մշակվում են ամփոփագրեր, հայտեր, դիմում-բողոքներ, հայցադիմումներ և տվյալ գործընթացին վերաբերող իրավական այլ փաստաթղթեր, քաղաքացիներին ցուցաբերվում է անհրաժեշտ իրավական օժանդակություն ներկայացնելու դիմումներ, բողոքներ համապատասխան պետական և ոչ պետական մարմիններին, իսկ անհրաժեշտության դեպքում ցուցաբերվում է իրավական ուղեկցում տվյալ գործի ամբողջ ընթացքի հետ կապված, մասնավորապես, անհրաժեշտության դեպքում ապահովվում է ծրագրի հակակոռուպցիոն կենտրոններ և ընդունարաններ դիմած քաղաքացիների իրավաբանական ներկայացուցչությունը դատարանում՝ քաղաքացիական, վարչական և քրեական գործերով: Ծրագրի իրականացման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում հակակոռուպցիոն իրազեկության և կրթության ռազմավարությանը, որի ուղղությամբ նախագծվել, հրատարակվել և տարածվել են հակակոռուպցիոն բնույթի, այդ թվում կոռուպցիայի հետ կապված քաղաքացիների իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների մասին 40 անուն տեղեկատվական թերթիկներ, կազմակերպվել և անցկացվել են հակակոռուպցիոն բնույթի, այդ թվում կոռուպցիայի հետ կապված քաղաքացիների իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ ուսուցանողների ուսուցում, կազմակերպվել և անցկացվել են հակակոռուպցիոն բնույթի, այդ թվում կոռուպցիայի հետ կապված քաղաքացիների իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ հանրային իրավական իրազեկության սեմինարներ:
“Եվրոպական արժեքների ներառումը Հայաստանի հակակոռուպցիոն ոլորտում` Վիշեգրադի խմբի պետությունների փորձը” ծրագիրը ՀԵԻԱ-ն իրականացնել է 2009թ.-ի մարտ ամսվանից մինչև նույն թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ: Ծրագիրը փոխհատուցման սկզբունքներով ֆինանսավորվելու է Վիշեգրադ միջազգային հիմնադրամի կողմից: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր այցելություն Ներքին Սիլեսիայի Համալսարանի մշակույթի և կրթության ոլորտների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտ: Ծրագրի նպատակը եվրոպական ինտեգրման ճանապարհին հակակոռուպցիոն պայքարի բնագավառում ակտիվ հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների հետ այդ պայքարում համագործակցության մեխանիզմների ուսումնասիրությունն է: Ներկայումս Հայաստանը գտնվում է եվրոպական ինտեգրման ճանապարհին: Հանրապետությունը ներառված է ԵՄ Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում: Ի հավելում, Հայաստանը բազմակողմանի կապեր է հաստատում ԵՄ անդամ շատ պետությունների հետ: Այս առումով նրանք իսկապես հետաքրքրված են և կարծում են, որ բավականին օգտակար կլինի ծանոթանալ Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրների փորձին, որոնք հասարակական-պետական կյանքի տարբեր բնագավառներում արդյունավետ բարեփոխումներ իրականացնելով, և բավականին կարճ ժամանակահատվածում հաղթահարելով սոցիալիստական համակարգից ժառանգած դժվարությունները դարձան Եվրոպական Միության լիիրավ անդամ: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, որն այսօր Հայաստանում իրավունքի ոլորտում աշխատող առաջատար ՀԿ-ներից մեկն է, հատկապես հետաքրքրված է եվրոպական ինտեգրման ճանապարհին հակակոռուպցիոն պայքարի բնագավառում ակտիվ հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների հետ այդ պայքարում համագործակցության մեխանիզմների ուսումնասիրության հարցերով: Կազմակերպությունը այնուհետև խթանելու է նմանատիպ համագործակցությունը և բարեփոխումները Հայսատանի Հանրապետությունում, նրա եվրոպական ինտեգրման ճանապարհին:
“ՀՀ Նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիթորինգ” ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2009թ.-ի ապրիլ ամսվանից մինչև նույն թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ: Ծրագիրը ֆինանսավորվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից: Ծրագրի նպատակներն էին ուժեղացնել հանրային հետաքրքրվածությունը նոտարական ծառայության համակարգի և գործընթացների նկատմամբ` անկախ և անկողմնակալ մոնիթորինգի իրականացման և մոնիթորինգի արդյունքների հրապարակման միջոցով, բարելավել նոտարական ծառայության ներկա վիճակը` կոռուպցիոն ռիսկերը և այլ բացասական երևույթները նվազեցնելու համար, բարելավել քաղաքացիական հասարակության հասարակական կազմակերպությունների ունակությունները` կոռուպցիոն երևույթների մոնիթորինգի և դրանց վերացման առումներով: Ծրագրի իրականացման ընթացքում կատարվել են հետազոտության և դրա շրջանակներում նոտարական ծառայությունների հետ կապված ՀՀ բնակչության շրջանում ուսումնասիրման ենթակա կոնկրետ խնդիրների հստակեցում, այնուհետև` կատարվեցին նոտարական գրասենյակների աշխատանքների անմիջական դիտորդության հարցաշարի լրամշակում և հարցաշարի փորձարկում, որից հետո ծրագրին ներգրավված 30 դիտորդներ շուրջ երեք ամիս իրականացրեցին դիտորդություն ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում, մասնավորապես, Գյումրու, Կապանի, Տավուշի, Արմավիրի մարզերում տեղակայված նոտարական գրասենյակներում: Մոնիթորինգի արդյունքների հիման վրա կազմվել են համակարգային և ընթացակարգային բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական առաջարկություններ, որոնք ներկայացվել են համապատասխան իրավասու մարմիններին, և ստացել դրական արձագանք: Հարկ է նաև հավելել, որ ՙՀՀ նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիթորինգ՚ ծրագրի շրջանակներում իրականացված հասարակական մոնիթորինգի արդյունքների հիման վրա հրատարակվել է զեկույց:
“2009թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթ
2009թ.-ի մրցաշրջանին մասնակցեցին Հայաստանի իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ: Հաղթող ճանաչված Երևանի պետական համալսարանի թիմը 2009թ. մարտի 22-28-ը մասնակցեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում կայացած միջազգային մրցափուլին: Պետք է ուրախությամբ նշենք, որ այս տարվա մրցույթում հայասատնյան թիմի ձեռք բերած արդյունքները լավագույնն են նախորդ ինը տարիների ցուցանիշների շարքում։
Հայաստանյան թիմը միջազգային մրցափուլում զբաղեցրեց 41-րդ հորիզոնականը 104 երկրների շարքում: Բանավոր մրցափուլերի արդյունքում հայաստանյան թիմը, ըստ մրցափուլերում հավաքած միավորների, գրավել է 41-րդ, իսկ ըստ հաղթանակների՝ 49-րդ տեղը։ Մեր թիմը Հայսատանում Ջեսափի մրցույթի պատմության մեջ առաջին անգամ մրցանակային տեղի է արժանացել լավագույն հայցադիմումների մրցույթում։ Մրցույթի միջազգային մրցափուլում բացի լավագույն հայցվորի և լավագույն պատասխանողի գրավոր աշխատանքերին տրամադրվող Բաքստերի մրցանակներից, մրցանակներ են շնորհվում նաև առաջին տաս հորիզոնականը զբաղեցնող գրավոր աշխատանքերին։ Տաս մրցանակներից հինգերորդին՝ “Alona E. Evans-ի անվան Լավագույն գրավոր աշխատանք, հինգերորդ տեղ” մրցանակին է արժանացել հայաստանյան թիմի գրավոր աշխատանքը։
Այս տարի մրցույթի համակազմակերպիչներն էին Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ու “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերությունը: Ազգային մրցափուլի հովանավորն էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, իսկ մրցույթի կազմակերպմանն այս տարի դարձյալ աջակցել էր ՀՀ Դատական դեպարտամենտը:
“Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի դերի և նշանակության կարևորության գիտակցմանը նպաստելու նպատակով Հայաստանի Ջեսափի ակումբի համակարգողը 2009 թ. նույնպես հանդիպումներ է ունեցել բազմաթիվ բուհերի իրավաբան-ուսանողների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում: Հանդիպումների ընթացքում մանրամասն և բազմակողմանիորեն ներկայացվել է մրցույթը, բաժանվել մրցույթի վերաբերյալ տպագրված նյութերը, վեր հանվել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են իրավաբան-ուսանողներին մասնակցելու մրցույթին, իսկ կազմակերպիչները հնարավորության սահմաններում փորձել են լուծել բարձրացված խնդիրները:
“Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ–ում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական վեցերորդ գիտաժողով
2009թ.-ի նոյեմբերի 27-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերության կողմից կազմակերպվող “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական վեցերորդ գիտաժողովի բանավոր փուլը: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 49 ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 23 իրավաբան ուսանողներ: Ներկայացված հինգ լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում հանդես եկան իրենց զեկույցներով: Գիտաժողովի “Լավագույն գրավոր զեկույց” մրցանակին արժանացավ Մենեջմենթի համալսարանի Գյումրու կրթահամալիրի 4-րդ կուրսի ուսանողուհի Սիրուշ Մուրադյանը: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Տաթևիկ Դալլաքյանը: Եղեգնաձորի “Գիտելիք” համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի Մարինե Քոչարյանը արժանացավ երկրորդ մրցանակին: ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանի կողմից սահմանված հատուկ մրցանակին այս տարի արժանացան երկու մասնակիցներ` Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Տաթևիկ Դալլաքյանը և Գավառի Պետական Համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Մանուկյանը: Իսկ գիտաժողովի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիաննա Առուստամյանը: Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանվեց զանգվածային լրատվության միջոցների կողմից:

Մասնակցություն “Հազարամյակի մարտահրավեր” հիմնադրամ-Հայաստան” ծրագրում
2009 թ.-ի սեպտեմբերի 29-ին ՀԵԻԱ-ի նախագահ, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Զադոյանը, ՀԵԻԱ-ի վարչության անդամ, Մարդու իրավունքների, եվրոինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, “Պրոգրես” սոցիալական հետազոտությունների կենտրոնի նախագահ, Մարատ Ատովմյանը, ՀԵԻԱ-ի նախագահի օգնական, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը ընտրվել են “Հազարամյակի մարտահրավեր” հիմնադրամ-Հայաստան՚ ՊՈԱԿ-ի Շահառուների խորհրդի անդամներ: Շահառուների խորհրդի անդամ լինելուց բացի՝ ՀԵԻԱ-ի նախագահը հանդիսանում է նաև ՀՄՀ-Հայաստանի Կառավարման խորհրդի անդամ: Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստանը (ՀՄՀ-Հայաստան) պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից և պատասխանատու է ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) ու ՀՀ կառավարության միջև կնքված Համաձայնագրի թափանցիկ իրականացումը կառավարելու համար: Շահառուների խորհուրդը գործում է որպես մեխանիզմ, որը մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռնում խորհուրդներ և կարծիքներ ներկայացնել ՀՄՀ-Հայաստանին Համաձայնագրի իրագործման վերաբերյալ:

Ազնիվ հանրային կառավարմանը նվիրված ուսումնական դասընթաց՝ Իզմիրում
ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը և ՀԵԻԱ-ի վարչության անդամ, Մարդու իրավունքների, եվրոինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ Մարատ Ատովմյանը 2009թ.-ի օգոստոսի 24-ից 26-ը մասնակցել են Իզմիրում կայացած ազնիվ հանրային կառավարմանը նվիրված ուսումնական դասընթացին (Curriculum Development Training Course on Integrity in Public Administration): Միջոցառումը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայում և Երուսաղեմում գրասենյակներ ունեցող ՙՏիրի՚ հասարակական կազմակերպության կողմից և նրան մասնակցում էին թվով 14 մասնակիցներ Հայաստանից, Ղրղստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից: Դասընթացը վարում էին “Տիրի”-ի կրթական ռեսուրսների զարգացման բաժնի ղեկավար, գիտությունների թեկնածու Հարություն Ալեքսանյանը, պետական ծառայության ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտոր Դիմիտար Պենկովը (Բուլղարիա) և նույն ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր Ռումեն Ստեֆանովը: Դասընթացի ժամանակ քննարկվեցին պետական ծառայության բարոյաէթիկական հիմքերը, կրթության դերը այդ հիմքերի ձևավորման առումով, հակակոռուպցիոն քաղաքականության որոշ ասպեկտներ, մարդկային ռեսուրսների կառավարման առանձնահատկությունները, շահերի բախման հետ կապված հարցերը, պետական ծառայողների համար արդյունավետ կրթական ծրագրերի մշակման և այլ հարցեր:
Դեկտեմբերի 9-ը՝ միջազգային հակակոռուպցիոն օր
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի` 2003թ. հոկտեմբերի 31-ի թիվ 58/4 որոշման համաձայն, դեկտեմբերի 9-ը ճանաչվել է միջազգային հակակոռուպցիոն օր: Այդ իսկ պատճառով, “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը 2009թ. դեկտեմբերի 9-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում անցկացրել է խաղաղ երթ: Խաղաղ երթի մանակիցները հակակոռուպցիոն պաստառներով շրջեցին քաղաքով և հասարակությանը կոչ արեցին մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև անցորդներին բաժանեցին մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներին առնչվող տեղեկատվական թերթիկներ: Երթը սկսելով ժամը 16:00-ին կազմակերպության կենտրոնական գրասենյակի Նալբանդյան 7 հասցեից, այն շարունակվեց Հանրապետության Հրապարակով, ՀՀ Կառավարության վարչական շենքի, ՀՀ Կապի և տրասպորտի նախարարության վարչական շենքի, “Մարիոթ ԱՐՄԵՆԻԱ” հյուրանոցի շենքի առջևի մայթերով, շարունակվեց Ամիրյան փողոցի, այնուհետև Մ.Մաշտոցի անվ. պողոտայից մինչև Սայաթ-Նովայի անվ. պողոտայի մայթերով, որից հետո Աբովյան փողոցի, Պուշկինի փողոցի մայթերով և ավարտվեց Նալբանդյան 7 հասցեում: Հակակոռուպցիոն բնույթի միջոցառումներ անցկացվեցին նաև Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններում, Արարատի, Թալինի և Ապարանի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարաններում հետևյալ թեմայով՝ “Միջազգային հանրությունը և կոռուպցիան. Կոռուպցիոն երևույթները Հայաստանում և պայքարը կոռուպցիայի դեմ”: Նշված միջացառումների նպատակը մեկն էր. հանրությանը մասնակից դարձնել կոռուպցիայի դեմ պայքարին և իրազեկել քաղաքացիներին իրենց խախտված իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին:

Դեկտեմբերի 10-ը՝ որպես մարդու իրավունքների միջազգային օր
1950 թվականին 423 V բանաձևի համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան բոլոր պետություններին և շահագրգիռ կազմակերպություններին 1948 թվականին Ասամբելայի կողմից ընդունած մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տարեդարձի կապակցությամբ կոչ արեց դեկտեմբերի 10-ը նշել որպես մարդու իրավունքների միջազգային օր: Նշված գործընթացից անմասն չմնաց նաև Հայաստանի Հանրապետությունը: Այս օրվա կապակցությամբ “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը սույն թվականի դեկտեմբերի 10-ին կազմակերպեց միջոցառում, որի շրջանակներում ՙԿարեն Դեմիրճյանի՚ անվան մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի/ելքերի մոտ կազմակերպության անդամները և կամավորները բնակչությանը բաժանեցին ՀԵԻԱ-ի կողմից հրատարկված մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներին առնչվող 30 անուն տեղեկատվական թերթիկներ յուրաքանչյուրից 50 օրինակով, իսկ ընդհանուր թվով 15.000 տեղեկատվական թերթիկներ:

2009 թվականի ընթացքում ՀԵԻԱ մշակութային ակումբի գործունեությունը
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության մշակութային և սպորտային ակումբները 2009 թվականի ընթացքում նույնպես շարունակել են իրենց ակտիվ գործունեությունը: Ակումբների կողմից իրականացված տարաբնույթ միջոցառումներին մասնակցել են ՀԵԻԱ-ի մեծ թվով կամավորներ, անդամներ, կառույցի համակիրներ և գործընկերներ:
2009թ.-ին ՀԵԻԱ-ի մշակութային ակումբի կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում այցելություններ դեպի Պարույր Սևակի տուն-թանգարան, 13-րդ դարում կառուցված Նորավանք վանական համալիր, 9-րդ դարում կառուցված Հայրավանք եկեղեցի, Ջերմուկի ջրվեժ:
2009թ.-ին ՀԵԻԱ-ի Սպորտային ակումբի կողմից պարբերաբար իրականացվել են ‎ֆուտբոլային հանդիպումներ, իսկ Եղեգնաձոր քաղաքի մարզական ակումբում՝ վոլլեյբոլային և բասկետբոլային հանդիպումներ:

VII. ՀԱՋՈՂՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵԻԱ-ն 2009թ.-ին իրականացնելով ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի կողմից ֆինանսավորված “Իջևանի շահերի պաշտպանության և աջակցման կենտրոն” և “Հրազդան, Եղեգնաձոր և Աշտարակ քաղաքներում շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնների, իսկ Արարատ, Թալին և Ապարան քաղաքներում շահերի պաշտպանության և աջակցման ընդունարանների (տեղեկատվական կենտրոններ) ստեղծում և գործարկում” ծրագրերը, ինչպես նաև ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ հոլանդական կազմակերպության կողմից ֆինասավորված “Լսված լինելու իմ իրավունքը” ծրագիրը, ունեցել է կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության հաջողված բազմաթիվ օրինակներ: Ստորև Ձեր ուշադրությանն է ներկայացվում մեկական հաջողված պատմություն` հանգուցալուծված վերը նշված ծրագրերի շրջանակներում` ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող կենտրոնների և մասնաճյուղերի նվիրական աշխատանքի շնորհիվ:

ՀԵԻԱ–ի Երևանյան գրասենյակ
1. Ընդամենը մեկ գրություն
2009թ. նոյեմբերի ամսին խախտված իրավունքների վերականգնման նպատակով, ՀԵԻԱ-ի Երևանյան գրասենյակ դիմեց ՀՀ քաղաքացի Զ.Ս.Բալյանը, որը “Գոկ-Ջոբ” ՍՊԸ-ի գործունեության զոհն էր դարձել: Զ.Բալյանը, հավատալով խոստումնալից ապագայի կառուցմանը, “Գոկ-Ջոբ” ՍՊԸ-ում անցկացվելիք “Au-pair” ծրագրին մասնակցելու նպատակով, ՍՊԸ-ի տնօրենի հետ կնքում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր: Այս ծրագրի հիմնական նպատակը շահագրգիռ անձանց Ֆրանսիա ուղարկելն էր, որտեղ էլ մասնակիցներին պետք է ապահովեին աշխատանքով: Ծառայությունների մատուցման պայմանագրով՝ պատվիրատու Զ.Բալյանը ՍՊԸ-ին է փոխանցում 300 ԱՄՆ դոլար: Այնուհետև որոշակի ժամանակ անց պատվիրատուն տեսնելով, որ մյուս կողմը ոչ մի գործողություն չի կատարում և զգալով, որ զուր է այդքան գումար փոխանցել ՍՊԸ-ի հաշվին, որոշում է լուծել պայմանագիրը և հետ պահանջել գումարը: Նա դիմում է ՍՊԸ-ին, որպեսզի լուծի պայմանագիրը և իր տված գումարը վերադարձնի, սակայն մերժում է ստանում: Վերջինս իր խախտված իրավունքների վերականգնման նպատակով դիմում է գրում ՀԵԻԱ-ի Երևանյան գրասենյակ` գործին ընթացք տալու համար: Երևանյան գրասենյակի իրավաբանները որոշում են արտադատական կարգով հարցին լուծում տալ և այդ նպատակով գրություն են ուղարկում ՍՊԸ-ին` իր կողմից կատարած օրենքի խախտումները վերացնելու մասին, պայմանագիրը լուծելու և գումարը վերադարձնելու պահանջով:
Ընդամենը մեկ շաբաթ անց Զ.Բալյանը կենսուրախ զանգահարում է մեր գրասենյակ և հայտնում, որ գրությունն իր դրական արդյունքն է տվել. ՙԳոկ-Ջոբ՚ ՍՊԸ-ն վերադարձրել է իր գումարը:

ՀԵԻԱ–ի Կապանի մարզային մասնաճյուղ
2. Սպառողների իրավունքների պաշտպանություն

Կապանի Շահումյան փողոցի թիվ 29 շենքի թիվ 12 բնակարանի բնակչուհի Ա.Ա. Հարությունյանը դիմել է ՀԵԻԱ-ի Կապանի մարզային մասնաճյուղ և տեղեկացրել, որ 19.11.2009թ. աշխատանքային օրվա վերջին ստացել է թիվ ՍԴ/0249/03/09 գործով 12.11.2009թ. վճարման կարգադրությունը, որի հետ համաձայն չէ: Նա հայտարարեց, որ երբևէ չի հանդիսացել վճարման կարգադրության մեջ նշված +37477 16-55-59 հեռախոսահամարի բաժանորդը, հետևաբար պարտավոր չէ մարել 115. 429 (հարյուր տասնհինգ հազար չորս հարյուր քսանինը) դրամ պարտքը, որի գոյության մասին տեղեկացել է միայն վճարման կարգադրությունը ստանալուց հետո: Ա.Հարությունյանը վստահաբար պնդում էր, որ վերը նշված գումարը վճարելու պահանջով կամ առաջարկությամբ դիմումատուն երբևէ իրեն չի դիմել: Իր և դիմումատուի միջև վերը նշված հեռախոսահամարի հետ կապված որևէ պայմանագիր չի կնքվել:
Լսելով շահառուի առարկությունները և ծանոթանալով գործով փաստաթղթերին` որպես Ա.Հարությունյանի ներկայացուցիչ, ՀԵԻԱ-ի Կապանի մարզային մասնաճյուղի իրավաբանը, վերը նշված վճարման կարգադրության հետ կապված առարկություններ ներկայացրեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին (գործ թիվ ՍԴ/0249/03/09): Առարկությունները ներկայացվեցին վճարման կարգադրությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում, որի շնորհիվ էլ վճարման կարգադրությունը օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ չստացավ:

ՀՀ Տավուշի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն
3.Քաղաքացու աշխատանքային իրավունքները վերականգված են
2009թ. մայիսի 29-ին Տավուշի ՇՊԱԿ է դիմել Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի բնակչուհի, Ակնաղբյուր գյուղի դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Իրինա Մխիթարյանը: Վերջինս հայտնել է, որ իր և դպրոցի տնօրենի միջև 01.09.2008թ կնքվել է աշխատանքային պայմանագիր մեկ տարի ժամանակով: Սակայն 2009թ. մայիսի 20-ին տնօրենը իրենից վերցրել է պայմանագրի իր օրինակը, իբր ինչ որ նշումներ և փոփոխություններ կատարելու համար,այնուհետ պարտադրել է աշխատողին դիմում գրել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Մայիսի 20-ին Իրինա Մխիթարյանը տնօրենի դրդմամբ 31.05.2009թ. թվագրված դիմում է ներկայացնում տնօրենին: Սակայն հասկանալով, թե ինչ է կատարվում իրականում տնօրենին խնդրել է վերադարաձնել իր դիմումը, բայց տնօրենը դիմումը չի վերադարձնում,ավելին` Իրինային ազատում է աշխատանքից: Ակնհայտ էր, որ դպրոցի տնօրենը ցանկանալով ազատվել անցանկալի աշխատողից, խախտել էր օրենքը: Տավուշի ՇՊԱԿ-ը Իրինա Մխիթարյանի դիմումի պատճենը ուղարկեց Տավուշի մարզպետին, Իրինա Մխիթարյանի դիմումում նշված փաստերը` տնօրենի կողմից կատարված խախտումների մասին, ստուգելու և անհրաժեշտ լուծում տալու համար: Մեկ օր անց տնօրենը մարզպետին բացատրություններ էր տալիս, իսկ հաջորդ օրը աշխատանքից ազատելու մասին ապօրինի հրամանը վերացված էր: Իրինա Մխիթարյանը շարունակեց աշխատել մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:

ՀՀ Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Թալինի ընդունարան
4. Վերականգնվել են կենսաթոշակառուի խախտված իրավունքները և կորցրած հավատը

Շահառուն դիմելով ՀՀ Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Թալինի ընդունարան` ցանկանում էր պարզաբանում ստանալ իր իրավունքների մասին` ավանդների դիմաց փոխհատուցման կարգի հարցում: Վերջինս խնդրել է գաղտնի պահել իր անունը, ինչպես նաև այն կազմակերպությունների անվանումները և նրանց գտնվելու վայրը, որոնք առնչվել են իր գործին: Նման մոտեցումը, ըստ շահառուի, նպատակ է հետապնդում իր և տվյալ կազմակերպությունների հեղինակության պահպանմանը` չնայած այն հանգամանքին, որ խախտվել են իր իրավունքները: Չի ուզում պատվազուրկ անել ո’չ իրեն. ո’չ տվյալ կազմակերպություններին` պատճառաբանելով, որ. ՙտվյալ դեպքում մեղավոր անձն ընդամենը ստորադաս աշխատող է, և նրա մեջ խոսել է ուղղակի մարդկային ագահությունը՚:
Ընդունարանի կողմից շահառուին ցուցաբերվեց իրավաբանական աջակցություն, պարզաբանվեց “Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ Հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին” ՀՀ Կառավարության 352-Ն որոշումը: Այնուհետև համապատասխան սոցիալական ծառայության տարածքային գործակալությունից ճշտվեցին շահառուի 2005թ. հուլիսի 1-ից անընդմեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների կազմում ընդգրկված լինելու փաստը, քանի որ շահառուի կողմից չէին պահպանվել համապատասխան թղթերը, պարզվեց նաև որ սոցիալական ծառայության համապատասխան գործակալությունը օրենքով սահմանված ժամանակահատվածում գրություն է ուղարկել համապատասխան բանկ` քաղաքացու ներդրած ավանդների դիմաց փոխհատուցում հատկացնելու համար, որի ընդհանուր գումարային արժեքը կազմել է 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ: Բանկն էլ, իր հերթին, բարեխիղճ կերպով կատարելով իր պարտականությունները համապատասխան ծրար է ուղարկել փոստային բաժանմունք` շահառուի անուն, ազգանվամբ, որի մեջ եղել է բանկ ներկայանալու և հասանելիք գումարը ստանալու ծանուցում: Սակայն, նշված ծրարը հասցեատիրոջը հասցնելու փոխարեն` փոստային բաժանմունքի աշխատակցի կողմից այն ՙառգրավվել է՚ և օգտագործվել սեփական նկատառումներով: Արդյունքում, կենսաթոշակառուի փոխարեն դրամական փոխհատուցումը տրամադրվել է փոստային բաժանմունքի աշխատակցին:
Թալինի ընդունարանի կողմից գործի ուսումնասիրության ընթացքում նշված փաստը պարզ դառնալուց հետո, փոստային բաժանմունքի աշխատակիցը ընդունեց իր մեղքը և նշեց, որ գումարը այն օգտագործել է իր անձնական կարիքները հոգալու համար, իսկ 1 շաբաթվա ընթացքում շահառուին վերադարձրեց ամբողջ գումարը` թախանձագին խնդրելով շահառուին ներել իրեն և զերծ մնալ իր անունը հրապարակելուց, ինչպես նաև չհայտնել գործատուին ու իրավապահ մարմիններին` իր կատարած արարքի մասին:
Ընդունարանի աջակցությանը դիմելու ժամանակ կենսաթոշակառուն ընկճված էր և չէր հավատում արդարությանն ու իր իրավունքների վերականգնմանը: Սակայն խնդրի բարեհաջող հանգուցալուծումից հետո “ներում շնորհեց ագահ մարդուն” և իր շնորհակալությունն ու երախտիքը հայտնեց ՀՀ Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Թալինի ընդունարանին միջամտության համար. ՙԵրախտապարտ ու շնորհակալ եմ ձեր անշահախնդիր ու բարյացակամ վերաբերմունքի համար, ինչի կարիքն այսօր շատ ունի մեր սերունդը: Մեր ժամանակներում շատ քիչ են անվճար օգնությունները, ինչի համար մեկ անգամ ևս շնորհակալ եմ ձեր գրասենյակի գոյության համար՚:

VIII. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

2009թ.-ի ընթացքում, տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ-ի բոլոր մարզային գրասենյակների և ՇՊԱԿ-ների ու ՇՊԱԸ-ների կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները.

 

Իրավաբանական ռեսուրսների տրամադրում

ա) Ժամանակակից իրավաբանական գրականության տրամադրում

բ) Համակարգիչների, ֆաքսի, էլեկտրոնային փոստի և ինտերնետի ծառայությունների տրամադրում

գ) ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրի տրամադրում

2009թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի իրավաբանական ռեսուրսներից ընդհանուր առմամբ օգտվել են 3989 հոգի, որից 3152 հոգի կամ ընդհանուրի 79.02%-ը՝ իրավաբանական գրականությունից, 837 հոգի կամ ընդհանուրի 20.98%-ը՝ ՀՀ օրենսդրության էլեկտրոնային համակարգից և մյուս ծառայություններից (համակարգչային տեխնիկա, ինտերնետ, ‎ֆաքս):

Տեսակ Քանակ %
Իրավաբանական գրականություն 3152 79.02
Էլեկտրոնային համակարգեր 837 20.98
Ընդամենը   3989   100

Օգտվողներից 2966 հոգի կամ ընդհանուրի 74.3%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, 978 հոգի կամ ընդհանուրի 24.6%-ը՝ արական, 45-ը կամ ընդհանուրի 1.1%-ը՝ իրավաբանական անձ:

Սեռ Քանակ %
Իգական 2966 74.3
Արական 978 24.6
Իրավաբանական անձ 45 1.1
Ընդամենը   3989   100

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ

2009թ.-ի ընթացքում բնակչության սոցիալապես անապահով խմբերին ՀԵԻԱ-ի բոլոր մարզային գրասենյակների և ՇՊԱԿ-ների ու ՇՊԱԸ-ների կողմից մատուցվել են անվճար իրավաբանական խորհրդատվական և դատական ներկայացուցչության ծառայություններ, որոնցից օգտվել են ընդհանուր առմամբ 4664 անձինք: Անվճար իրավաբանական խորհրդատվական ծառայություններից օգտված անձանցից 4577-ը կամ ընդհանուրի 98.1%-ը ֆիզիկական անձինք են, իսկ 87-ը կամ ընդհանուրի 1.9%-ը` իրավաբանական անձինք: Ծառայություններից օգտված անձանցից 1843-ը կամ ընդհանուրի 39.6%-ը արական սեռի են, 2821-ը կամ ընդհանուրի 60.4%-ը իգական սեռի են:

Մատուցված ծառայությունների վիճակագրության սխեմատիկ պատկերը ըստ իրավունքի ոլորտների հետևյալն է.

Անվճար իրավաբանականօգնության ոլորտները Շահառուների քանակը՝ըստ ոլորտների Շահառուների քանակը՝ըստ տոկոսների (%)
Աշխատանքային իրավունք

365

7.8

Բնակարանային իրավունք

167

3.6

Ամուսնա-ընտանեկան իրավունք

388

8.4

Սոցիալական ապահովություն

555

11.8

Քաղաքացիական իրավունք

1253

26.8

Քաղաքացիական դատավարություն

430

9.3

Վարչաիրավական

179

3.8

Քրեական իրավունք

171

3.6

Հողային իրավունք

130

2.8

Առողջապահություն

74

1.6

Կրթություն և գիտություն

76

1.7

Քրեական դատավարություն

110

2.3

Կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործեր

72

1.6

Միջազգային իրավունք

9

0.2

Իրավական այլ հարցեր

685

14.7

ԸՆԴԱՄԵՆԸ

4664

 

100

 

Վիճակագրությունը ըստ շահառուների տեսակների

Տեսակ Քանակ %
Ֆիզիակական անձ 4577 98.1
Իրավաբանական անձ 87 1.9
Ընդամենը 4664   100

 

Վիճակագրությունը ըստ ֆիզիկական անձանց սեռի

Սեռ Քանակ %
Իգական 2821 60.4
Արական 1843 39.6
Ընդամենը 4664   100

 

IX. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ   ԵՄ

 

“Բեյքեր Թիլլի Արմենիա” ՓԲԸ

Գլխավոր տնօրեն

 

________________Փ.Գևորգյան

 

Աուդիտորական ծառայությունների իրականացման

լիցենզիա թիվ 054` տրված ՀՀ ֆինանսների

 և էկոնոմիկայի նախարարության կողմից

 

ԱՆԿԱԽ    ԱՈՒԴԻՏՈՐԻ    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

“Հայաստանի երիտասարդ  իրավաբանների

Ասոցիացիա” հասարակական կազմակերպության

համաժողովին և վարչությանը

Մենք անկախ աուդիտի ենք ենթարկել «Հայաստանի երիտասարդ  իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության 31 դեկտեմբեր 2009թ. դրությամբ տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները: Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է ՙՀայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում կարծիք արտահայտել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

Մենք աուդիտն իրականացրել ենք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Համաձայն այդ  ստանդարտների պահանջվում է, որ մենք աուդիտը նախագծենք և իրականացնենք՝ ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տվյալների և բացահայտումների բաղադրիչների հետազոտումը՝ թեսթային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, ընկերության ղեկավարության կողմից իրականացվող կառավարման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների ընթացքում հավաքագրվել են բավարար և իրական տեղեկություններ, որոնց արդյունքները հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Մեր կարծիքով,  2009թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը,  ինչպես նաև՝ հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները բոլոր էական առումներով արժանահավատ են և տալիս են ճշմարիտ ու իրական պատկերը «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ֆինանսական վիճակի մասին, իսկ հաշվապահական հաշվառումը Ընկերությունում վարվում է ՙՀաշվապահական հաշվառման մասին՚ ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Աուդիտոր

Մ. Մկրտչյան    ____________

 

Հաշվապահական հաշվեկշիռ

 

31 դեկտեմբերի 2009թ.

                    հազ.դրամ

ԱԿՏԻՎ

Ծանոթագրություն

2009

2008(ստուգված)

 
 Ոչ ընթացիկ ակտիվներ
 
Հիմնական միջոցներ

3

41,805

33,972

Ոչ նյութական ակտիվներ

4

71

89

Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

5

13

13

Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ

 

41,889

 

34,074

 
Ընթացիկ ակտիվներ
Ընթացիկ դեբիտորական պարտավորություններ և կանխավճարներ

6

630

62

Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ

7

68,396

3,111

Այլ ընթացիկ ակտիվներ

8

94

Ընդամենը ընթացիկ ակտիվներ

69,026

 

3,267

 

 

 

ՀԱՇՎԵԿՇԻՌ

110,915

 

37,341

ՊԱՍԻՎ
 
 
Ոչ ընթացիկ պարտավորություններ
 
Ակտիվներին վերաբերող շնորհներ

9

41,874

34,057

Ընդամենը  ոչ ընթացիկ պարտավորություններ

41,874

 

34,057

 
Ընթացիկ պարտավորություններ
 
Ընթացիկ կրեդիտորական պարտավորություններ

10

1,197

Եկամուտներին վերաբերող շնորհներ

11

67,844

3,284

Ընդամենը  ընթացիկ պարտավորություններ

69,041

 

3,284

 

 

 

ՀԱՇՎԵԿՇԻՌ

110,915

 

37,341

Կարեն Զադոյան Ալվարդ Հովհաննիսյան
Նախագահ Գլխավոր հաշվապահ

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն

 

01.01.2009թ.-31.12.2009թ.

հազ.դրամ

Ծանոթագրություն

2009

2008(ստուգված)

Գործառնական այլ եկամուտներ, այդ թվում`

126,942

 

28,431

Դրամաշնորհներ

126,695

28,000

Անդամավճարներ

247

431

Գործառնական այլ ծախսեր, այդ թվում`

12

(127,143)

 

(28,210)

Դրամաշնորհներ

(126,694)

(27,849)

Անդամավճարներ

12.1

(449)

(361)

Գործառնական շահույթ (վնաս)

(201)

 

221

Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվոց ներդրումների գծով շահույթ (վնաս)

Այլ ոչ գործառնական շահույթ (վնաս)

13

4,927

 

177

 
Սովորական գործունեությունից շահույթ (վնաս)

4,726

 

398

Կարեն Զադոյան Ալվարդ Հովհաննիսյան
Նախագահ Գլխավոր հաշվապահ
X. ՀԵԻԱ-Ի ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵԻԱ-ի վարչությունը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում: Կազմակերպության վարչության կազմը հաստատվում է երկու տարին մեկ գումարվող ՀԵԻԱ-ի անդամների համաժողովի ընթացքում: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի VIII համաժողովը կայացավ 2008թ.-ի դեկտեմբերի 4-ին: Համաժողովում ընտրվեց կազմակերպության վարչություն՝ հետևյալ կազմով.

Անուն Ազգանուն Պաշտոն
Կարեն Զադոյան ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության նախագահ
Դավիթ Աբգարյան ՀԵԻԱ փոխնախագահ, ՀԵԻԱ վարչության փոխնախագահ
Նարինե Կարապետյան ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ վարչության պատասխանատու քարտուղար
Արծրուն Միրզոյան ՀԵԻԱ վարչության անդամ
Գարիկ Հայրապետյան ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար
Լուսինե Աբգարյան ՀԵԻԱ վարչության անդամ
Արշավիր Խալափյան ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար
Լիանա Հարությունյան ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ մասնագիտական հանձնաժողովների համակարգող
Արփինե Եղիկյան ՀԵԻԱ վարչության անդամ, Ջեսափի մրցույթի ազգային կառավարիչ և Հայաստանի Ջեսափի ակումբի համակարգող
Մարատ Ատովմյան ՀԵԻԱ վարչության անդամ, Մարդու իրավունքների, եվրոինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ
Ռոբերտ Գրիգորյան ՀԵԻԱ վարչության անդամ
XI. ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Կենտրոնական գրասենյակք. Երևան, Նալբանդյան 7, բն. 2Հեռախոս (374 10) 540199Հեռապատճե (374 10) 580299Էլ. փոստ [email protected] Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության ևաջակցության կենտրոն Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ, Վ.Պետրոսյան 51/2Թեժ գիծ՝ 0 8000 11 22Էլ. փոստ [email protected]
Երևանի մասնաճյուղք. Երևան, Նալբանդյան 7, բն. 2Հեռ.՝ (374 10) 54-01-99Հեռապատճե (374 10) 58-02-99էլ. փոստ [email protected] Թալինի Շահերի պաշտպանության և աջակցությանընդունարանԱրագածոտնի մարզ, ք. Թալին, Սպանդարյան 2, 2-րդ հարկ, 2-րդ սենյակ,Հեռ.՝ (0249) 2-21-23Էլ. փոստ [email protected]
Գեղարքունիքի մարզային մասնաճյուղք. Գավառ, Բոշնաղյան փողոց, 56 շենք, 2-րդ հարկ, 6 բն.Հեռախոս (374 264) 2 55 03Հեռապատճե (374 264) 2 55 03էլ. փոստ [email protected] Ապարանի Շահերի պաշտպանության ևաջակցության ընդունարանԱրագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 13,Հեռ.՝ (0252) 2-44-23Էլ. փոստ[email protected]
Լոռու մարզային մասնաճյուղք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1Հեռախոս (374 322) 2 23 17Հեռապատճե (374 322) 2 23 17էլ. փոստ [email protected] Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության ևաջակցության կենտրոնԿոտայքի մարզ, ք.Հրազդան, Կենտրոն Ա-2 թաղամաս,Թեժ գիծ՝ 0 8000 11 19Էլ. փոստ [email protected]
Շիրակի մարզային մասնաճյուղք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2Հեռախոս (374 312) 5 82 36Հեռապատճե (374 312) 5 82 36էլ. փոստ [email protected] Վայոց Ձորի մարզի Շահերի պաշտպանության ևաջակցության կենտրոն Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Նարեկացու 18աԹեժ գիծ՝ 0 8000 11 20Էլ. փոստ [email protected]
Սյունիքի մարզային մասնաճյուղք. Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72Հեռախոս (374 285) 5 25 11Հեռապատճե (374 285) 5 25 11էլ. փոստ [email protected] Արարատի Շահերի պաշտպանության ևաջակցության ընդունարանԱրարատի մարզ, ք. Արարատ, Չարենցի 2/4,Թեժ գիծ՝ 0 8000 11 17Էլ. փոստ[email protected]
 

Տավուշի մարզային մասնաճյուղՏավուշի մարզիՇահերի պաշտպանության և աջակցությանկենտրոնՏավուշի մարզ, ք. Իջևան, Անկախության 4/14,Հեռախոս (374 263) 4-08-65Հեռապատճե (374 263) 4-08-65

Թեժ գիծ՝ 0 8000 11 13

Էլ. փոստ [email protected]