Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը շարունակվում է

Մեկ տարուց ավել է, ինչ Իրավաբանների հայկական ասոցիացիան անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում քաղաքացիներին։ Այս տարվա միայն ապրիլ ամսին խորհրդատվություն տրամադրվել է թվով 59 անձանց:

Հարցերը հիմնականում վերաբերել են սոցիալական ծրագրերին, պետական նպաստներին:

Քաղաքացիների կողմից նաև մեծ արձագանքի են արժանանում օրենսդրական նախագծերը, օրենքներում սպասվող փոփոխությունները, որոնք տեղադրվում են ասոցիացիայի կողմից գործարկվող Իրավաբան.net լրատվական կայքում՝ իրազեկումների տեսքով:

Նշենք, որ խորհրդատվություններ տրվել են ինչպես ԻՀԱ երևանյան,այնպես էլ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզի գրասենյակների համակարգողների կողմից։

Քաղաքացիներից ստացվել են ինչպես իրավաբանական, այնպես էլ տեղեկատվական բնույթի հարցեր:

Ինչպես մինչ այս, այսուհետ ևս շարունակվում է անվճար խորհրդատվությունների տրամադրումը: