Օրերս Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ՝ փաստաբան Վարդանուշ Կավալյանը հյուրընկալվել էր Երկիր Մեդիա հեռուստաընկերություն, զրուցելու զինծառայողներին և պատերազմին մասնակից անձանց մեր կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնության մասին։
Հարցազրույցի թեման էր ՀՀ կառավարության կողմից սահմանված, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը, դրանց տրամադրման կարգն ու ժամկետները:
Հարցազրույցի ընթացքում նաև վերհանվեց նշված միջոցառումների ընթացակարգային խնդիրները, դրամական աջակցության տրամադրման ընթացում առաջացող դժվարություննը, դրանց լուծման հնարավոր ուղիներն ու առանձնահատկությունները: