«Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2021թ փետրվարի 21-ին: Կազմակերպության հիմնադրվել է 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության Շուշի քաղաքից բռնի արտագաղթած մի խումբ կանանց կողմից` Իրավաբանների հայկական ասոցիացիայի աջակցությամբ:
Ներկայումս «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպությունը ներառական եղանակով մշակում է կազմակերպության ռազմավարական պլանը, կազմակերպության գործադիր տնօրենը և խորհրդի անդամները մասնակցել, հաջողությամբ ավարտել և/կամ դեռ անցնում են ՔՀԿ-ների կարողությունների զարգացման առցանց դասընթացը: Ներկայումս «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպությունը ներառական եղանակով մշակում է կազմակերպության ռազմավարական պլանը:
Գործընկերների հերթական աշխատանքային հանդիպումը/ուսուցումը նվիրված էր «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության ռազմավարական պլանի մշակմանը: Աշխատանքային քննարկումը, որին մասնակցում էին «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը և խորհրդի անդամները, վարում էր ԻՀԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ռազմավարական պլանի մշակման գործընթացի փուլերին, պլանի բաղադրիչներին ու բովանդակությանը, ինչպես նաև ռազմավարական պլանից բխող կազմակերպության շահառուների սոցիալ-տնտեսական, առողջապահական և այլ իրավունքների պաշտպանությանը ուղղված հրատապ և առաջնահերթ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նպանատիպ ուսուցումներն ու աշխատանքային քննարկումները հետայսու կրելու են շարունակական բնույթ: