Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի համակարգող, իրավաբան Զարինե Հովհաննիսյանը փետրվարի 11-ից 14-ը մասնակցել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աշխատանքային իրավունքի դեսպաններ» ծրագրի շրջանակներում կազմակերպված երիտասարդական աշխատողների վերապատրաստման դասընթացին` որպես դասընթացավար:
Ծրագրի շրջանակներում Զարինե Հովհաննիսյանի կողմից ներկայացվել են մարդու իրավունքները, դրանց ամրագրումը միջազգային և ներպետական իրավական ակտերում, ինչպես նաև աշխատանքային իրավունքի ծագումը, սահմանումն ու ընդգրկումը:
Հավելենք, որ «Աշխատանքային իրավունքի դեսպաններ» ծրագրի շրջանակներում պատրաստվել է նաև «Ես` աշխատանքային իրավունքի դեսպան» ձեռնարկը, որի համահեղինակ և փորձագետ է նաև ԻՀԱ իրավաբան Զարինե Հովհաննիսյանը: