Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Տարիներ շարունակ այս օրը Իրավաբանների հայկական ասոցիացիան ամենամյա միջոցառում է կազմակերպում:
Այս տարի ասոցիացիան կոռուպցիայի դեմ պայքարը բերեց նաև առցանց հարթակ: «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց առցանց ֆլեշմոբ:
Հաշվի առնելով հայ հասարակության լայն ներկայությունը Facebook սոցիալական ցանցում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին լայն իրազեկման արշավ անցկացվեց՝ ֆլեշմոբի միջոցով։
Ստեղծվեց «Հանուն Հակակոռուպցիայի» գրությունը, որը լայնորեն կիրառվեց ու տարածվեց ինչպես ծրագրի մասնակիցների, այնպես էլ այլ քաղաքացիների ֆեյբուքյան օգտահաշիվներում: