Իրավաբանների հայկական ասոցիացիան 2020 թվականի մարտ ամսին սկսեց իրավաբանական բնույթի հարցերի հետ կապված հասարակության լայն շերտերին առցանց անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու գործընթաց։ Մարտի 16-ից մինչև օրս կառույցի իրավաբանների կողմից քաղաքացիներին ուղղված պատասխաններն ավելի քան 1660 են։
Խորհրդատվություններ տրվել են ԻՀԱ երևանյան, ինչպես նաև մարզային գրասենյակների կողմից։ Կառույցի Վանաձորի, Շիրակի և Սյունիքի մարզի գրասենյակների համակարգողները ևս ներգրավվել են այս աշխատանքում։
Այսպես, նոյեմբեր ամսին տրամադրված հարցերի գերակշիռ մեծամասնությունը վերաբերում էր զինվորագրմանը, զորացրմանն ու հետպատերազմյան իրավիճակին։ Բավականին մեծ էր նաև խնդրանք-դիմումները՝ լուսաբանելու հայ քաջարի զինվորների սխրանքները մարտի դաշտում մասնավոր դեպքերում։
Նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ ԻՀԱ իրավաբանների կողմից մատուցվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն 50-ից ավելի իրավաբանական և ֆիզիկական անձանց։
Ինչպես մինչ հիմա, այսուհետ ևս անվճար խորհրդատվություններ տրամադրվելու են։