Ավարտվեցին ՄԻՊ ազգային ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշտադիտարկման աշխատանքները

Ավարտվեցին Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշտադիտարկման աշխատանքները, որն իրականացվում է «Ուղիղ ժողովրդավարության խթանումը Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի շրջանակներում։ Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվել են մոնիթորինգային զեկույցում, որն այս պահին ներկայացվել է իրավասու մարմիններին՝ զեկույցի վերաբերյալ կարծիքների ստացման և լրամշակման համար։ Ակնկալվում է, որ հետազոտության արդյունքները կօգտագործվեն համապատասխան պետական մարմինների կողմից տեղեկացված որոշումների կայացման համար, ինչպես նաև ՔՀԿ հատվածի կողմից` որպես Գործողությունների ծրագրի առաջընթացի մոնիթորինգային գործիք, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ գնահատել, թե որքանով են ռազմավարության նպատակները և խնդիրներն իրականացվել։

«Ուղիղ ժողովրդավարության խթանումը Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի առաջին փուլով իրականացվել են չորս առցանց սեմինար-հանրային քննարկումներ նվիրված ծրագրի ներկայացմանը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի քննարկմանը։ Սեմինար-հանրային քննարկումներում ընդգրկվել են Հայաստանի երեք մարզերի՝ Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերի և մայրաքաղաք Երևանի հիմնական շահագրգիռ կողմերը, ՔՀԿ և ոլորտային ներկայացուցիչները և Գործողությունների ծրագրի իրականացման պատասխանատու կողմերը։ Սեմինար-հանրային քննարկումների ընթացքում ներկայացվել են նաև այն հիմնական մեթոդաբանական մոտեցումները, որոնց ընկած են եղել Գործողությունների ծրագրի մշտադիտարկման հիմքում։

Մոնիթորինգի շրջանակներում կիրառվել է մեթոդների համադրման մոտեցումը՝ համադրելով որակական և քանակական տվյալները։ Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2020-ի հուլիս-օգոստոս ամիսներին: Տվյալները հավաքագրվել են առաջնային և երկրորդային աղբյուրներից: Հետազոտության շրջանակներում տեղեկատվության հարցումներ են ուղարկվել պատասխանատու 11 գերատեսչությունների, որոնցից 10-ից ստացվել են պատասխան արդյունքներ։ Համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ իրականացվել են նաև ֆոկուս խմբային քննարկումներ և առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ։ Ընդհանուր թվով իրականացվել է 3 ֆոկուս խմբային քննարկում, որոնցից 1-ը պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, 2-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի, ՔՀԿ-ների ներկայացուցիչների և հանրային պաշտպանների հետ, ներառելով երևանյան և մարզային ՔՀԿ-ներին։ 3 խորին հարցազրույց/փոքր խմբային քննարկում է իրականացվել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ), Պաշտպանության նախարարության ի և Ոստիկանության ներկայացուցիչների հետ։

Իրականացված ֆոկուս խմբային քննարկումների մասնակիցների թիվը

Իրականացված խորին հարցազրույցների մասնակիցների թիվը

 

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը։