Քննարկմանը մասնակցում էին Սյունիքի, Լոռու, Շիրակի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցականները:
Քննարկումը վարում էր ԻՀԱ իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը, ով նաև դասախոսում է Ակումբում:
Հանդիպման մեկնարկին աշակերտները ներկայացան և հակիրճ ներկայացրին, թե ինչ փուլում է իրենց ուսուցման գործընթացը:
Ապա, աշակերտներն իրենք առաջարկեցին քննարկամն թեման՝ նորմատիվ իրավական ակտերը: Սյուզաննա Սողոմոնյանի կողմից նշված թեմայի մանրամասն, մասնագիտորեն հրամցնելուց հետո բանավեճը ծավալվեց այլ՝ կոռուպցիայի կանխարգելման թեմայի շուրջ:
Կարծիքների փոխանակումը քննարկման մասնակիցներին հասցրեց Ազդարարման համակարգի գործունեության դրական և բացասական կողմերի վերլուծմանը:
Բանախոսի օգնությամբ մասնակիցները ևս մեկ անգամ ամրապնդեցին իրենց գիտելիքներն ու ավելի հաստատակամ դարձան մեր երկրում կոռուպցիայի պայքարում իրենց ներդրումն ունենալու մեջ:
Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ: