Չնայած ստեղծված իրադարությանը շարունակվում են հակակոռուպցիոն ուսուցումները ԻՀԱ մարզային գրասենյակներում

2020 թվականի հոկտեմբերի 10-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսուցման հարթակում տեղ գտած 25 թեմաներից հերթական թվով 3 թեմաների վերաբերյալ հերթական քննարկումը: Դասընթացին մասնակցում էին Շիրակի մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, քոլեջների ուսանողներ, ընդհանուր թվով՝ 5 մասնակից։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Գայանե Գևորգյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին իրենց ներկայությունը ապահովելու համար, ինչպես նաև հայտնեց, որ ծրագրի մասնակիցների այցելությունը գրասենյակ կլինի փոքր խմբերով՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Մասնակիցները ոգևորված էին ու պատրաստակամ նման հանդիպումների անցկացմանը։
Հանդիպման նպատակն էր քննարկել հակակոռուպցիոն հիմնական ուսուցման 3 թեմաները, որոնք վերաբերում էին միազգային իրավական փաստաթղթերին։
Քննարկման ավարտին մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին, որոնք հիմնականում վերաբերում էին կոռուպցիայի կանխարգելման միջազգային իրավական ու ներպետական իրավակարգավորումներին ու փաստաթղթերին։
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։