Այսօրվա՝ սեպտեմբերի 29-ին կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին ընդառաջ, Իրավաբանների հայկական ասոցիացիան, որը համակարգում է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի քարտուղարությունները, ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդին է ներկայացրել Կոալիցիայի և Ցանցի կողմից սեպտեմբերի 27-28-ին ընդունված դատապարտող հայտարարությունները՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Հիշեցնենք, որ այսօրվա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում փակ ձևաչափով քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի իրադրությունը:
Նշենք նաև, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամի կարգավիճակ։