Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման առումով հիմնական պայմաններից են դիտարկում կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կրթության և կոռուպցիոն հանցագործություններով նախնական քննություն իրականացնելու լիազորություններ ունեցող մարմնի/մարմինների ստեղծումը, որը/որոնք օժտված կլինի/կլինեն անկախության բարձր երաշխիքներով։ Նման պայմաններում առաջանում է օբյեկտիվ անհրաժեշտություն դիտարկելու ՀՀ-ում սահմանադրական մակարդակում անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի/մարմինների ստեղծման հարցը։